Հայաստանի ամենաշահութաբեր ՎԿ–ների 2014 թ.–ի վարկանիշը

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի. /ԱՌԿԱ/. «ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացնում է Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը 2014 թ.–ի գործունեության արդյունքում։

«ԱՌԿԱ» գործակալության վերլուծության համաձայն` հայկական բոլոր ՎԿ–ների զուտ շահույթը 2014 թ.–ին կազմել է 7 909,5 մլն դրամ` տարվա ընթացքում ավելանալով 27,3 տոկոսով։

Հարկ է նշել, որ Հայաստանում գործող 32 ՎԿ–ներից 28–ը շահութաբեր են եղել, մնացած չորսի վնասները կազմել են 313,3 մլն դրամ, այն դեպքում, երբ մեկ տարի առաջ 76 մլն դրամի չափով վնաս էր կրել երեք ընկերություն։

«ԱՌԿԱ» գործակալության վարկանիշի համաձայն` ամենաշահութաբեր ՎԿ–ների առաջատարների հնգյակում ներառվել են «Արեգակ» ՈւՎԿ–ն, «Բնակարան Երիտասարդներին» ՈւՎԿ–ն, «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎԿ–ն, «Ֆինքա» ՈւՎԿ–ն և «Էքսպրես–Կրեդիտ» ՈւՎԿ–ն։ Նրանց բաժին է հասել Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն շահույթի մոտ 65,5 տոկոսը կամ 5 184,6 մլն դրամը։

«ԱՌԿԱ» գործակալության վարկանիշի առաջին հորիզոնականում 2014 թ.–ին գրանցված շահույթի մեծությամբ, նախորդ տարվա պես, «Արեգակ» ՈւՎԿ—ն է։ Վարկային կազմակերպության զուտ շահույթը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 1 771,8 մլն դրամ` նախորդ տարվա համեմատ ավելանալով 18,2 տոկոսով։

Վարկանիշի երկրորդ տեղում է «Բնակարան Երիտասարդներին» ՈւՎԿ–ն` 1 699,9 մլն դրամի շահույթով։ Միաժամանակ այդ ՎԿ–ի շահույթը, 2013 թ.–ի համեմատ, գրեթե կրկնապատկվել է։

Այնուհետև «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎԿ–ն է, որի շահույթը 2014 թ.–ին կազմել է 686,5 մլն դրամ (18,7 տոկոսի աճ)։

«Ֆինքա» ՈւՎԿ—ն` 516,8 մլն դրամով զբաղեցրել է «ԱՌԿԱ» գործակալության վարկանիշի չորրորդ հորիզոնականը` 2013 թ.–ին գրանցված 21 մլն դրամի վնասի համեմատ։

Առաջատար վարկային կազմակերպությունների հնգյակը եզրափակում է «Էքսպրես–Կրեդիտ» ՈւՎԿ—ն, որի համախառն շահույթը 2014 թ.–ին կազմել է մոտ 509,5 մլն դրամ` նախորդ տարվա համեմատ ավելանալով 74,2 տոկոսով։

«ԱՌԿԱ» գործակալության վերլուծության համաձայն` ՎԿ–ների շրջանում շահույթի առավելագույն աճ է գրանցել «Ֆինքա» ՈւՎԿ—ն, որի շահույթը 2014 թ.–ին կազմել է 516,8 մլն դրամ` 2013 թ.–ին գրանցված 21 մլն դրամի վնասի համեմատ։ Միաժամանակ այս ցուցանիշի ամենամեծ անկումը գրանցվել է «ԿՐԵԴՈ ՖԻՆԱՆՍ» ՈւՎԿ–ի մոտ, որը տարին ամփոփել է 96,9 մլն դրամի վնասով` 2013 թ.–ին գրանցված 1,3 մլն դրամի շահույթի համեմատ (վարկանիշում 31–րդ հորիզոնականը)։

Վարկային կազմակերպությունների զուտ շահույթի ցուցանիշի վարկանիշը կազմելու աղբյուրն է «Հայաստանի վարկային կազմակերպությունները» «ԱՌԿԱ» գործակալության տեղեկագիրը։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

․«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների ծավալի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

Հայաստանի վարկային կազմակերպությունների ներդրումային պորտֆելը III եռամսյակի արդյունքներով կազմել է 99,70 մլրդ դրամ

2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ներդրումային պորտֆելը կազմել է 99,70 մլրդ դրամ։

Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի 9 ամիսների արդյունքներով

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի հունվար-սեպտեմբերի արդյունքներով

Freedom Broker Armenia-ի տնօրենն ակնկալում է դադար ՀՀ ԿԲ-ի տոկոսադրույքի բարձրացման հարցում, սակայն մատնանշում է դրա հետագա աճի պայմանները (ԲԱՑԱՌԻԿ)

ՀՀ ԿԲ-ի հետագա որոշումները վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ կախված կլինեն գնաճի դինամիկայից և դրա կառուցվածքից, կարծում է Freedom Broker Armenia-ի տնօրեն Հովակ Հովակիմանը

Հայաստանի վարկային կազմակերպությունների ակտիվները գերազանցել են 915,92 մլրդ դրամը՝ տարեսկզբից աճելով 6,36%-ով

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ակտիվները 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 915,92 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,19%-ով, իսկ տարեսկզբի համեմատ՝ 6,36%-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img