Հայաստանի կառավարության ջանքերի շնորհիվ հաջողվում է սանձել ազգային դրամի արժեզրկման բացասական միտումները. Նալբանդյան

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարության ջանքերի շնորհիվ հաջողվում է սանձել ազգային դրամի արժեզրկման բացասական միտումները, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը «Delo» սլովենական օրաթերթին տված հարցազրույցում։

«Իհարկե, ճգնաժամը ազդում է և Հայաստանի վրա, սակայն, ընդհանուր առմամբ, Հայաստանի կառավարության ջանքերի շնորհիվ հաջողվում է սանձել բացասական միտումները որքան որ հնարավոր է», – ասել է Նալբանդյանը։

Հայաստանում արտարժույթի փոխարժեքի կտրուկ արժեզրկումը սկսվեց նոյեմբերի 24–ին, երբ դոլարի փոխարժեքն ավելացավ 16,6 կետով` հասնելով 435 դրամի և շարունակելով գրանցել նոր առավելագույն ցուցանիշներ։ Արտարժույթի շուկայի իրավիճակը կայունացնելու և արտարժութային սպեկուլյացիաները զսպելու նպատակով ԿԲ–ն 8,25 տոկոսից 21 տոկոս դարձրեց լոմբարդային ռեպոն։ Բացի այդ, կարգավորիչը սկսեց բանկերին վաճառել արտարժույթ ամենօրյա աճուրդների միջոցով` նախօրոք հայտարարված սահմանափակ քանակությամբ։

Պատասխանելով այն հարցին, թե ճի՞շտ է, արդյոք, որ հայերը հարստանում են բոլոր վայրերում, բացի իրենց Հայրենիքից` Նալբանդյանը նշել է, որ ժողովրդի ⅔-ը ապրում է աշխարհի 100 երկրներում։

«Ավելի շատ հայեր ապրում են արտասահմանում, քան՝ Հայաստանում: Եվ, բնականաբար, ավելի շատ հաջողակ հայեր ապրում են արտասահմանում, քան՝ Հայաստանում: Հայերը միշտ հայտի են եղել որպես լավ ձեռներեցներ, վաճառականներ և գործարարներ։ Այնպես որ կարելի է ասել, որ այդքան էլ մեծ տարբերություն չկա նրանում, թե հայերը ապրում են արտասահմանում, թե Հայաստանում: Ճգնաժամը գլոբալ բնույթ ունի, վերաբերում է գրեթե ամբողջ աշխարհին: Եթե ձեռներեցությունը ճգնաժամ է ապրում, պատճառը այն չէ, որ այն հայկական է», – ընդգծել է նա։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանը Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կապիտալում կներդնի լրացուցիչ 8.2 մլն եվրո

Հայաստանը լրացուցիչ 8.2 մլն եվրոյով կմասնակցի Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կանոնադրական կապիտալի համալրմանը

Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի 9 ամիսների արդյունքներով

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի հունվար-սեպտեմբերի արդյունքներով

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ աճել են, ռուբլու փոխարժեքը նվազել է. ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 9-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, 2026 թ.-ի նոյեմբերի 6-ի համեմատ, աճել է 0.09 կետով՝ հասնելով 360.34 դրամի։

Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

․«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների ծավալի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

Ակբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը

Ակբա բանկն անցում է կատարում սեփական վճարային պրոցեսինգի համակարգին՝ տրամադրվող ծառայությունների որակի բարձրացման, ինչպես նաև հաճախորդներին ավելի նորարարական լուծումներ և ծառայություններ առաջարկելու նպատակով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img