Հայաստանը մարտի 19–ին կիրականացնի եվրապարտատոմսերի 2–րդ թողարկումը` 500 մլն. դոլար արժողությամբ. The Wall Street Journal

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանը հնարավոր է 500 մլն. դոլարի եվրապարտատոմսեր տեղաբաշխի` յոթից տասը տարի ժամկետով, թողարկումը կարող է կայանալ մարտի 19–ին, գրում է The Wall Street Journal–ը։

Հայաստանի կառավարությունը մարտի 12–ին հրապարակել է  էմիսիայի նախնական ամփոփագիրը, որտեղ  նշված չեն  տեղաբաշխման կոնկրետ ժամկետներն ու տոկոսադրույքները։ Փաստաթղթում նշված է միայն 200 հազար դոլարի չափով լոտի նվազագույն արժեքը` յուրաքնչյուր քայլը 1000 դոլար։

Նախնական փաստաթղթի համաձայն` Հայաստանը կներկայացնի մինչև 200 մլն դոլարի չափով 2020 թ.–ին մարմելու պայմանով  պարտատոմսերի գնման առաջարկ (թողարկվել է 2013 թվականին`ԱՌԿԱ),  որը կգործի մինչև 2015 թվականի մարտի 26–ը։ Միաժամանակ, արժեթղթերի թողարկողն իրավունք ունի երկարացնել այս ժամկետը, կամ իրականցնել  վաղաժամկետ  մարում։

Ինչպես նշված է The Wall Street Journal–ի հոդվածում, սպասվում է, որ եվրապարտատոմսերի երկրորդ թողարկման   նպատակով Հայաստանի կառավարությունը հանդիպումներ ունենա ներդրողների հետ` ԱՄՆ–ում և Լոնդոնում

ՀՀ կառավարությունը հունվարի 30–ին հավանություն է տվել եվրապարտատոմսերի հերթական թողարկման հարցում կոնսալտինգային և տեղաբաշխող ծառայությունների տրամադրման մասին Deautche Bank AG–ի, HSBC Bank–ի և J.P. Morgan Securities–ի հետ պայմանագրերի ստորագրմանը։ Միջազգային իրավական խորհրդատուն կլինի Cleary Gottlieb Teen & Hamilton LLC–ն։ Ֆինանսների նախարարության համաձայն` եվրապարտատոմսերի հերթական տեղաբաշխման ընթացքում ստացված գումարը նախատեսվում է տրամադրել 2015 թ.–ի պետբյուջեի պակասուրդի ֆինանսավորմանը։

Հայաստանը 2013 թվականի սեպտեմբերի 19–ին առաջին անգամ եվրապարտատոմսերի թողարկում իրականացրեց։ Թողարկման ծավալը կազմել էր 700 մլն դոլար, մարման ժամկետը` 7 տարի, եկամտաբերությունը` 6 տոկոս։ Հիմնական տեղաբաշխողներն էին  Deutsche Bank AG, London Branch, HSBC Bank plc и J.P.Morgan Securities plc: Հունվարի 31–ին հայկական առաջին եվրապարտատոմսերը գրանցվեցին և NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում առքուվաճառքի թույլտվություն ստացան: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանը Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կապիտալում կներդնի լրացուցիչ 8.2 մլն եվրո

Հայաստանը լրացուցիչ 8.2 մլն եվրոյով կմասնակցի Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կանոնադրական կապիտալի համալրմանը

25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը (ՎԻԴԵՈ)

25 տարի առաջ երեք ընկերներ որոշեցին ու հիմնեցին PROFAL ընկերությունը, որն ալյումինե դռների, պատուհանների ու ապակե կոնստրուկցիաների արտադրության առաջատարներից է

Եվրոյի  փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ շարունակել է նվազել, մինչդեռ դոլարը բարձրացել է.  ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 12-ին ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ 2026 թվականի նոյեմբերի 11-ի համեմատ, աճել է 0.03 դրամով՝ հասնելով 360.51 դրամի։

Ակբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը

Ակբա բանկն անցում է կատարում սեփական վճարային պրոցեսինգի համակարգին՝ տրամադրվող ծառայությունների որակի բարձրացման, ինչպես նաև հաճախորդներին ավելի նորարարական լուծումներ և ծառայություններ առաջարկելու նպատակով

35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար

IDBank-ը շարունակում է իր 35-ամյակին նվիրված նախաձեռնությունների շարքը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img