Եվրոպական ներդրումային բանկը ծրագրում է մոտ 212 մլն եվրո ներդնել Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի. /ԱՌԿԱ/. Եվրոպական ներդրումային բանկը ծրագրում է մոտ 212 մլն եվրո ներդնել Հայաստանում, երկուշաբթի լրագրողներին հայտնեց ԵՆԲ փոխնախագահ Վիլհելմ Մոլտերերը։  .

«Ներկայում մենք պայմանավորվածություններ ունենք Հայաստանի կառավարության հետ մոտ 212 մլն եվրոյի ներդրումների վերաբերյալ տարբեր ծրագրերով»,– հայտարարեց Մոլտերերը։

Միաժամանակ, նա չհնչեցրեց կոնկրետ ժամկետներն ու ծրագրերը, որոնցով պետք է ֆինանսավորումն իրականացվի։

Ըստ նրա, վերջին երեք տարում ԵՆԲ–ն էապես ավելացրել է Հայաստանում ներդրումների ծավալը։

«Մենք հսկայական ներուժ և ռեսուրսներ ունենք գործակցության հետագա զարգացման համար»,– ընդգծեց նա։

Մոլտերերը նշեց, որ Հայաստանի հետ համագործակցությունը հիմնվում է այն երեք գերակա ոլորտների վրա` էներգամատակարարում, ենթակառուցվածքների զարգացում և օժանդակում, ՓՄՁ աջակցություն։

Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը երկուշաբթի ԵՆԲ–ի հետ «Էլեկտրահաղորդումների կովկասյան գիծ» ծրագրի շրջանակում ֆինանսական պայմանագիր ստորագրեց։

Ծրագրի առաջին փուլի արժեքը գնահատվում է 107 մլն եվրո, որոնցից 85 մլն եվրոն կտրամադրի KfW զարգացման բանկը դեկտեմբերին ստորագրված վարկային համաձայնագրի շրջանակում, մյուս 20 մլն եվրոյի վերաբերյալ այսօր ստորագրված են համաձայնագրեր, որոնց համաձայն, 10 մլն եվրոն կտրամադրի ԵՄ–ն որպես դրամաշնորհ, իսկ մյուս 10 մլն եվրոն Եվրոպական ներդրումային բանկի վարկն է, որը տրամադրվում է 25-28 տարի ժամկետով տարեկան 0.5 տոկոս տոկոսադրույքով

«Էլեկտրահաղորդումների կովկասյան գիծ» ծրագրի ընդհանուր արժեքը կկազմի 320 մլն եվրո։ Ծրագիրը կիրականացվի երեք փուլով, որից առաջինը մեկնարկել է 2014 թվականին և կտևի մինչև 2018 թվականը, երկրորդ փուլը կտևի մինչև 2021 թվականը, երրորդը` մինչև 2026 թվականը։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԵԱՏՄ-ից դրամական փոխանցումները դեպի ՀՀ կարող են կրճատվել 2,1 մլրդ դոլարով, աշխատանքային միգրացիայի պայմանները՝ խստանալ․ հաշվետվություն

ԵԱՏՄ պետություններից Հայաստան դրամական փոխանցումները, Միությանը նրա մասնակցության հնարավոր կասեցման դեպքում, կարող են 2025 թվականի դրությամբ 3 953,5 միլիոն դոլարից կրճատվել մինչև 1 850 միլիոն դոլար։

ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է Newmag-ի BOOK DONATION նախաձեռնությանը Հրազդանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է աջակցել Newmag հրատարակչության BOOK DONATION սոցիալական նախաձեռնությանը, որի նպատակն է Հայաստանի մարզերում համայնքային գրադարանային ֆոնդերը համալրել ժամանակակից գրականությամբ։

Հայաստանի բանկերի շահույթը 9 ամսում աճել է 8,6%–ով՝ մինչև 334,4 մլրդ դրամ

Հայաստանի բանկերի համախառն շահույթը հարկումից հետո 2026 թվականի հունվար–սեպտեմբերին կազմել է 334.44 մլրդ դրամ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 307.87 մլրդ դրամի համեմատ: Աճը կազմել է 8.63%, նշվում է «ԱՌԿԱ» գործակալության օպերատիվ տեղեկագրում

Հայաստանի խոշորագույն բանկերի վարկանիշն՝ ըստ 2026թ․–ի 9 ամսվա ակտիվների ծավալի

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի խոշորագույն բանկերի վարկանիշն՝ ըստ համախառն ակտիվների ծավալի

Եվրոն հայկական դրամի նկատմամբ նվազել է, մինչդեռ դոլարն ու ռուբլին աննշան աճ են գրանցել.  ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թ.-ի հոկտեմբերի 20-ին   ՀՀ արտարժույթի շուկայում  ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, հոկտեմբերի 19-ի համեմատ, աճել է 0.08 կետով՝ կազմելով 361.49 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img