Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի ռենքինգը 2014 թվականին

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի. /ԱՌԿԱ/. «ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացնում է 2014թ.–ի արդյունքում Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի ռենքինգը։

Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանում գործող 21 գործող բանկերից 16–ը տարին ավարտել են շահույթով։ Այսպես, 2014 թվականի արդյունքներով, այդ բանկերի զուտ շահույթը կազմել է մոտ 27.1 մլրդ դրամ` կրճատվելով 41.34 տոկոսով 2013 թվականի համեմատ։ Միաժամանակ, մյուս հինգ բանկերի վնասները հասել են 12 մլրդ դրամի։ Համեմատության համար նշենք, որ 2013 թվականին վնասով էին  միայն երկու բանկ, որոնց վնասները կազմել են 1.8 մլրդ դրամ։

«ԱՌԿԱ» գործակալության ռենքինգի համաձայն, ամենաշահութաբեր բանկերի առաջատարների հնգյակում են` Ամերիաբանկը, HSBC Բանկ Հայաստանը, Ինեկոբանկը, Արդշինբանկը և Հայբիզնեսբանկը։ Առաջատար հնգյակին բաժին է ընկել Հայաստանի բանկային համակարգի համախառն շահույթի մոտ 97.9 տոկոսը կամ 26.7 մլրդ դրամը։

«ԱՌԿԱ»–ի տվյալներով, երկրի ամենաշահութաբեր բանկը 2014 թվականի արդյուքններով դարձել է Ամերիաբանկը, որի զուտ շահույթը 2014 թվականին կազմել է 7.1 մլրդ դրամ` ավելանալով 18 տոկոսով։

Հարկ է նշել, որ բանկին հաջողվել է ճնշել 2013 թվականի առաջատար` HSBC Բանկ Հայաստանին, որն այդ ցուցանիշով լավագույնն էր չորս տարիների ընթացքում։

Արդյունքում HSBC Բանկ Հայաստանը  երկրորդն  է «ԱՌԿԱ» գործակալության ռենքինգում 6.5 մլրդ դրամի շահույթով, որը նախորդ տարվա նկատմամբ կրճատվել է 18 տոկոսով։

Երրորդն Ինեկոբանկն է, որի շահույթն աճել է 6 տոկոսով և կազմել է 5.2 մլրդ դրամ։

«ԱՌԿԱ»–ի ռենքինգի չորրորդ տեղում Արդշինբանկն է 4.2 մլրդ դրամով։ Բանկի շահույթը մեկ տարում նվազել է 35 տոկոսով։

Առաջատարների հնգյակը եզրափակում է Հայբիզնեսբանկը, որը մեկ տարում իր շահույթն ավելացրել է 86.57 տոկոսով` այն հասցնելով 3.5 մլրդ դրամի։

«ԱՌԿԱ» գործակալության վերլուծության համաձայն, հայկական բանկերի թվում շահութաբերության ցուցանիշի առավելագույն աճ է ցուցաբերել Պրոկրեդիտբանկը` 23.3 անգամ, որի շահույթը 2014 թվականին կազմել է 502.1 մլն դրամ (14-րդ հորիզոնական)։ Միաժամանակ, շահույթի ամենամեծ անկումը հաշվետու ժամանակահատվածում գրանցել է Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի խումբը։ Բանկը տարին ամփոփել է 5.7 մլրդ դրամի վնասով 2013 թվականի 108.7 մլն դրամի շահույթի դիմաց։

Ինչպես կարծում են բանկային վերլուծաբանները, 2014 թվականին շահույթի կրճատումը պայմանավորված է վարկերում հնարավոր կորուստների պահուստների ավելացմամբ։ Այդ ցուցանիշների վրա ազդել է նաև երկրի տնտեսական դրությունը և ֆինանսական շուկայում դրամի արժեզրկան հետ կապված ցնցումները, որը 2014 թվականին կազմել էր 14 տոկոս։

Նմանատիպ դրություն է դիտվել նաև 2009 թվականին, երբ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետևանքով հայկական տնտեսությունը կրճատվել է 14 տոկոսով, ինչը չէր կարող չարտացոլվել նաև բանկային հատվածում, որը 48.4 չափի շահույթի անկում է արձանագրել։

Բանկերի` զուտ շահույթի վարկանիշի կազմման համար աղբյուր է ծառայում «ԱՌԿԱ» գործակալության «Հայաստանի բանկեր» ամփոփագիրը։

Գործակալության տվյալ ամփոփագրի և տեղեկատվական պրոդուկտների ձեռքբերման համար խնդրում ենք դիմել մարքետինգի բաժին (е-mail: [email protected])։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img