Հայաստանում հիփոթեքային վարկավորման ծավալը 2014 թ.–ին ավելացել է 20 տոկոսով` մինչև 172,4 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի հիփոթեքային վարկավորման ծավալը 2014 թ.–ին, 2013 թ.–ի համեմատ, ավելացել է 20 տոկոսով և կազմել 172,4 մլրդ դրամ, երեքշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի բանկերի միության նախագահ Սամվել Ճզմաչյանը։

Նրա խոսքերով` ծավալների աճի միտում է նկատվում առնվազն վերջին երկու տարվա ընթացքում, օրինակ 2013 թ.–ին, 2012 թ.–ի համեմատ, հիփոթեքային վարկավորման աճը կազմել է 12,4 տոկոս, ծավալը` 143,2 մլրդ դրամ։

Նա նաև նշեց, որ հիփոթեքային վարկավորման ծավալը 2015 թ.–ի հունվարին մեկ ամսում նվազել է 0,8 տոկոսով` հասնելով 171 մլրդ դրամի, ինչը պայմանավորված է հունվարին գրանցվող վարկավորման, հատկապես հիփոթեքային վարկավորման բնական պասիվությամբ։

Միաժամանակ Ճզմաչյանը նշեց, որ հիփոթեքային վարկավորման ծավալների աճ է գրանցվել անգամ երկրում շինարարության ծավալների կրճատման ֆոնին, որոնք 2014 թ.–ին, 2013 թ.–ի համեմատ, նվազել են 3,3 տոկոսվ, իսկ 2013 թ.–ին, 2012 թ.–ի համեմատ` 10,8 տոկոսով։

«Հաշվի առնելով շինարարության ոլորտի անկումը` հիփոթեքային վարկավորումը երկրում աճում է, ինչը դրական միտում է, ավելին, որ չնայած գործարքների թվի կրճատմանը, հիփոթեքային վարկավորման ծավալներն աճում են, ինչը խոսում է հիփոթեքի գծով ավելի խոշոր գործարքների նկատմամբ պահանջարկի մասին», – ասաց նա։

ԱՎԾ–ի տվյալներով` Հայաստանում շինարարական աշխատանքների ծավալը 2014 թ.–ին կազմել է 433,2 մլրդ դրամ` 2013 թ.–ի համեմատ նվազելով 4,3 տոկոսով ($1 – 479,74 դրամ)։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img