ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ գործարկել է իր նոր պաշտոնական կայքէջը

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի. /ԱՌԿԱ/.  ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ, հաշվի առնելով օնլայն տիրույթում մերօրյա մոտեցումները և զարգացումները, կիրառելով ժամանակակից մոտեցումներ՝ գործարկել է իր նոր պաշտոնական կայքէջը, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Նոր կայքում կիրառված նավիգացիոն ժամանակակից գործիքները հնարավորություն են ընձեռում ավելի արագ և հեշտ գտնել բանկի կողմից տրամադրվող ծառայությունների վերաբերյալ Ձեզ հետաքրքրող տեղեկատվությունը:

Կայքը հնարավորություն է տալիս հեշտ կողմնորոշվել և գտնել տվյալ պահին անհրաժեշտ ծառայությունը կամ պրոդուկտը. դրա համար անհրաժեշտ է սեղմել «Գտիր քո պրոդուկտը» կոճակը և պատասխանել տրվող հարցերին: Հաշվի առնելով հաճախորդների տրված պատասխանները՝ կայքը կառաջարկի ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ կողմից տրամադրվող ծառայություններից այն տարբերակը, որն ամբողջովին կբավարարի հաճախորդների առաջադրված պահանջները:

Կայքն այցելուներին հնարավորություն է տալիս բանկի կողմից տրամադրվող վարկային և քարտային ծառայություններից օգտվելու համար լրացնել online հայտեր և խնայել ժամանակ, ինչպես նաև www.acba.am  կայքից «Օնլայն խորհրդատուի» միջոցով բոլոր այցելուները կարող են ուղղել բանկային ոլորտին առնչվող իրենց հետաքրքրող հարցերը և մասնագետների միջոցով անմիջապես ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները:

Բանկի նոր պաշտոնական կայքէջից հնարավոր է մուտք գործել նաև ACBA ON- LINE հաշիվների առցանց կառավարման համակարգի ACBA Token բջջային հավելվածի կայք և ներբեռնել նշված հավելվածը:

Կայքն ունի բջջային հեռախոսների և թաբլեթների համար հարմարեցված տարբերակ, որն առավել հասանելի է դարձնում Բանկի ծառայությունների և պրոդուկտների վերաբերյալ տեղեկատվությունը:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ հիմնադրվել է 1995թ.-ին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակում: 2006 թ.–ի սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ ֆրանսիական բանկային խումբը դարձել է բանկի ամենախոշոր բաժնետերը` իրականացնելով զգալի ներդրումներ կապիտալում։

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ ակտիվները 2014թ.–ին կազմել են 286,4 մլրդ դրամ, պարտավորությունները` 237 մլրդ դրամ, կապիտալը` 49,37 մլրդ դրամ։-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանը դեկտեմբերին, հնարավոր է, ԱՄՀ–ից ստանա հասանելիություն 25 մլն դոլարի նկատմամբ՝ SBA–ի ծրագրով և մինչև 262 մլն դոլարի նկատմամբ՝ RSF նոր ծրագրով

Համաձայնագիրը ենթակա է հաստատման ԱՄՀ Գործադիր խորհրդի կողմից, որը նախատեսված է 2026 թվականի դեկտեմբերին

Հայաստանի վարկային կազմակերպությունների կապիտալը 9 ամսում աճել է 4,35%-ով՝ հասնելով 474,09 մլրդ դրամի

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն կապիտալը 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 474,09 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,49%-ով, իսկ տարեսկզբից՝ 4,35%-ով

ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում «Սևանավանք» արծաթե հուշադրամը

2026 թվականի նոյեմբերի 13-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Պատմական դռներ» հուշադրամների շարքի «Սևանավանք» արծաթե հուշադրամը, հայտնում են ԿԲ-ից

«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն է

IDBank-ը և Իդրամը «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում ամփոփել են հոկտեմբեր ամսվա արդյունքները

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Ակբա բանկը գործարկել է acbaSplit ծառայությունը, որը թույլ է տալիս կատարել մինչև 5 միլիոն ՀՀ դրամի գնումներ, իսկ վճարումն իրականացնել մասերով։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img