ԶԼՄ. «Հագուստի մանրածախ վաճառքով զբաղվող եվրոպական ընկերությունները վնասներ կկրեն դոլարի ամրապնդման պատճառով»

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /ԱՌԿԱ/. Եվրոպայում հագուստի մանրածախ վաճառքով զբաղվող վաճառականները կա՛մ կբարձրացնեն իրենց վաճառած ապրանքի գները, կա՛մ կհամակերպվեն շահույթի անկման հետ, որը պայմանավորված է համաշխարհային արժույթների նկատմամբ դոլարի փոխարժեքի ամրապնդմամբ, գրում է The Wall Street Journal–ը։

Դոլարի նկատմամբ եվրոյի փոխարժեքը սկսել է նվազել 2014 թվականի ամռանը։ ԵԿԲ–ի քանական մեղմացման ծրագրի մեկնարկից հետո այս տարվա մարտին եվրոպական արժույթը նվազեց և հասավ ամառվա նվազագույն ցուցանիշին։ ԱՄՆ ԴՊՀ–ի` տոկոսադրույքներն արագ կերպով բարձրացնելու որոշումը խորացրեց իրավիճակը, և եվրոպական արժույթի արժեքը դոլարի նկատմամբ մնում է նվազագույն մակարդակում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ամերիկյան արժույթի փոխարժեքի աճը ստիպում է եվրոպական ընկերություններին ավելացնել ծախսերը, գրում է թերթը։ Օրինակ` հագուստի մանրածախ վաճառքով զբաղվող Hennes & Mauritz (H&M) ցանցը երեքշաբթի հաշվետվություն էր ներկայացրել, որում նշել էր, որ դոլարի ամրապնդումը կարող է ողջ 2015 թվականի ընթացքում ավելացնել գնումների ծախսերը։

«Շատ մրցակիցներ ստիպված կլինեն գները բարձրացնել։ Մենք ընտրության հնարավորություն ունենք` կա՛մ պետք է հետևենք նրանց օրինակին, կա՛մ մենք կարող ենք պահպանել մեր ցածր գները, եթե ուզում ենք ընդունել մեր շահույթին ուղղված հարվածը»,– Hennes & Mauritz –ի ղեկավարն ասել է ներդրողներին։

Առաջիկա 6-9 ամիսներին H&M–ի արտադրական ծախսերը եվրոյով կարող են ավելանալ 18 տոկոսով, և ապրանքանիշը հաջորդ կիսամյակում կարող է գները բարձրացնել 3.2 տոկոսով, իսկ հաջորդ տարի` ևս 4.5 տոկոսով, կարծում է Credit Suisse–ի վերլուծաբան Սայմոն Իրինը։ Նրա խոսքով` մանրածախ վաճառքով զբաղվող խոշոր ընկերությունները կկարողանան ավելի հեշտությամբ հաղթահարել ծախսերը` պարզապես բարձրացնելով գները։։

Արժութային տատանումների պատճառով վաճառքների նվազումը, ըստ Nomura–ի վերլուծաբան Ֆրեյզեր Ռամզանի, կարող բացասաբար ազդել նաև  Zara ընկերության վրա։ Նրա կանխատեսման համաձայն, ընկերության վաճառքների մակարդակի նվազումն այս ֆինանսական տարում կարող է 3.5 տոկոս կազմել։ Zara  խանութների ցանցի սեփականատեր հանդիսացող Inditex ընկերության ներկայացուցիչը հրաժարվել է որևէ մեկնաբանություն անել այս կապակցությամբ։-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը (ՎԻԴԵՈ)

25 տարի առաջ երեք ընկերներ որոշեցին ու հիմնեցին PROFAL ընկերությունը, որն ալյումինե դռների, պատուհանների ու ապակե կոնստրուկցիաների արտադրության առաջատարներից է

Հայաստանը Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կապիտալում կներդնի լրացուցիչ 8.2 մլն եվրո

Հայաստանը լրացուցիչ 8.2 մլն եվրոյով կմասնակցի Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կանոնադրական կապիտալի համալրմանը

IDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակը

IDBank-ը մասնակցել է տարածաշրջանի խոշորագույն անշարժ գույքի և ներդրումային ցուցահանդեսներից մեկին՝ «Toon Expo. Invest 2026 Vol. 2»-ին

Հայաստանի վարկային կազմակերպությունների ակտիվները գերազանցել են 915,92 մլրդ դրամը՝ տարեսկզբից աճելով 6,36%-ով

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ակտիվները 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 915,92 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,19%-ով, իսկ տարեսկզբի համեմատ՝ 6,36%-ով

Երազանքից իրականություն․ IDBank-ի հատուկ հիփոթեքային պայմանները TOON EXPO.Invest 2026-ում

Հավատարիմ մնալով ճկուն և ժամանակակից ֆինանսական լուծումներ առաջարկելու իր նպատակին՝ IDBank-ը TOON EXPO.Invest 2026 Vol. 2 ցուցահանդեսին ներկայանում է հիփոթեքային վարկավորման հատուկ առաջարկներով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img