Ֆիզիկական անձանց բանկային ավանդներրի ապահովագրության չափի կրկնակի ավելացումը կբարձրացնի Հայաստանի բանկային համակարգի կայունությունը. Գուսև

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /ԱՌԿԱ/. Ֆիզիկական անձանց բանկային ավանդներրի ապահովագրության չափի կրկնակի ավելացումը կբարձրացնի Հայաստանի բանկային համակարգի կայունությունը, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց ՎՏԲ–Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն–տնօրինության նախագահ Յուրի Գուսևը։

Հայաստանի կառավարությունը մարտի 19–ին հավանություն է տվել «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրինագծին, որով առաջարկվում է կրկնապատկել ներկայումս գործող երաշխավորված բանկային ավանդի հատուցման չափերը։ Հայաստանում այժմ երաշխավորված են բանկերում պահվող ֆիզիկական անձանց 4 մլն դրամ դրամային և 2 մլն դրամին համարժեք տարադրամային խնայողությունները։ Իսկ պատգամավորներն առաջարկում են կրկնապատկել երաշխավորված գումարը` այն հասցնելով մինչև 8 մլն դրամի և 4 միլիոնի` համապատասխանաբար։

Գուսևի խոսքով, բանկը ողջունում է Կենտրոնական բանկի, կառավարության և բանկային հանրության` Հայաստանի բանկային համակարգի կայունությանն ուղղված բոլոր գործողությունները։

Նա ընդգծեց, որ Հայաստանի բանկային համակարգում միջբանկային կապերն այնքան ուժեղ են, որ մեկ բանկի ոչ կայուն դրությունը բացասաբար կազդի ամբողջ համակարգի վրա։ Հենց այդ պատճառով, ըստ նրա, բոլոր բանկերը շահագրգռված են համակարգի հուսալիության բարձրացմամբ և կայունությամբ։

«Հասկանալի է, որ մենք` որպես բանկիներ, ցանկանում ենք մի փոքր «թուլանալ», ավելի քիչ ներդրվել կապիտալում, ստանալ մեզ համար ավելի լոյալ նորմատիվներ, բայց եթե սթափ գնահատենք իրավիճակը, ապա ընդունված որոշումը բխում է մեր շահերից, թույլ կտա բարձրացնել համակարգի կայունությունը, և մենք պատրաստ ենք այդ ուղղությամբ աշխատելու»,– ասաց Գուսևը։

Նա միաժամանակ նշեց, որ այն, թե կոնկրետ ինչ փոփոխություններ հարկ կլինի կատարել բանկային գործառնություններում և ինչպես դա կազդի սակագների կամ ծախսային մասի վրա, կերևա դրանց` ուժի մեջ մտնելուց հետո։

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ.–ի ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:

Բանկի ակտիվները 2014 թ.-ի վերջի դրությամբ կազմել են 379,6 մլրդ դրամ (աճը` 25,6%), պարտավորությունները՝ 334,8 մլրդ դրամ (աճը` 26,3%) , կապիտալը՝ մոտ 44.7 մլրդ դրամ (աճը` 20,2%), վարկային ներդրումները՝ 244.3 մլրդ դրամ(աճը`11,6%)։ Բանկի շահույթը 2014 թվականին կազմել է 777.14 մլն դրամ 2013 թվականի 5.6 մլրդ դրամի շահույթի դիմաց։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img