Հայկական դրամն արժևորվել է իրանցիների «արտարժութային ինտերվենցիայի» հաշվին. թերթ

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի. /ԱՌԿԱ/. Հայկական դրամն արժևորվել է իրանցիների «արտարժութային ինտերվենցիայի» հաշվին, գրում է «168 ժամը»։

Հոդվածագիրը ներկայացնում է ԿԲ–ի տվյալները, որոնց համաձայն, մարտի 27–ի արդյունքում արժութային շուկայում հայկական դրամի նկատմամբ ձևավորմած ԱՄՆ դոլարի փոխարժեքը, մարտի 26–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0,15 կետով և կազմել 471,63 դրամ։ Մեկ շաբաթում դոլարի փոխարժեքը նվազել է 6 դրամով։

Թերթը գրում է, որ առաջին հայացքից դրամի արժևորման պատճառներ չկան։ Դրսից եկող մասնավոր դրամական փոխանցումները շարունակում են պակասել, արտահանումն էապես կրճատվել է։ Այսինքն` երկիր մտնող արտարժույթի ծավալը նվազել է։ ԿԲ–ն լրացուցիչ պահանջներ չի դրել բանկերի առաջ` ստիպելով ավելի շատ դոլար վաճառել։

«Միակ տրամաբանական բացատրությունը մնում է Նովրուզը` իրանցիների նոր տարին։ Այսինքն` այս օրերին Հայաստան են ժամանում հազարավոր իրանցիներ` բնականաբար, իրենց հետ բերելով և այստեղ ծախսելով որոշակի քանակի արտարժույթ (հիմնականում` ԱՄՆ դոլար)։ Առաջանում է դոլարի առաջարկի ավելցուկ, ինչը բերում է դոլարի արժեզրկման», – գրում է թերթը։

«168 ժամի» տվյալներով` ամեն տարի Հայաստան է այցելում միջինը 100–110 հազար իրանցի զբոսաշրջիկ։ Ըստ փորձագիտական գնահատականների` տարվա ընթացքում այցելողների 20 տոկոսը բաժին է ընկնում հենց Նովրուզին` մարտի վերջին տասնօրյակին։ Այդ ընթացքում Հայաստան է այցելում 20–25 հազար իրանցի զբոսաշրջիկ։ Նրանք այստեղ անցկացնում են 7–10 օր և այդ ընթացքում ծախսում միջինը 1000 դոլար։

Այսինքն` Նովրուզի օրերին Հայաստան է մտնում 20–25 մլն դոլարի լրացուցիչ արժույթ։ Հաշվի առնելով, որ հոսքը դեռ շարունակվում է, եկած զբոսաշրջիկների մեծ մասն էլ դեռ այստեղ է (այսինքն` դեռ ամբողջությամբ չեն ծախսել իրենց գումարները), կարելի է ասել, որ այս ընթացքում Հայաստան է մտել 15–20 մլն դոլար, որն անմիջապես փոխարկվել է հայկական դրամի և ուղղվել սպառման։ Եթե այդ 15–20 միլիոնի պատճառով դրամն արժևորվել է ավելի քան 6 դրամով, ապա կարող ենք եզրակացնել, որ իրանցիները յուրահատուկ «արտարժութային ինտերվենցիա» են իրականացրել, փաստում է թերթը։

Միաժամանակ «168 ժամը» գրում է, որ Նովրուզի էֆեկտը ժամանակավոր է։ Ապրիլին հայկական դրամը կշարունակի արժեզրկվել, որովհետև փոխարժեքի վրա ազդող գործոնները` արտաքին առևտուրը, ներդրումներն ու տրանսֆերտները, հենց դա են վկայում։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

IDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակը

IDBank-ը մասնակցել է տարածաշրջանի խոշորագույն անշարժ գույքի և ներդրումային ցուցահանդեսներից մեկին՝ «Toon Expo. Invest 2026 Vol. 2»-ին

Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

․«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների ծավալի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

Հայաստանի վարկային կազմակերպությունների ներդրումային պորտֆելը III եռամսյակի արդյունքներով կազմել է 99,70 մլրդ դրամ

2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ներդրումային պորտֆելը կազմել է 99,70 մլրդ դրամ։

Եվրոյի  փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ շարունակել է նվազել, մինչդեռ դոլարը բարձրացել է.  ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 12-ին ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ 2026 թվականի նոյեմբերի 11-ի համեմատ, աճել է 0.03 դրամով՝ հասնելով 360.51 դրամի։

Հայաստանի վարկային կազմակերպությունների դասակարգումն ըստ վարկային և լիզինգային պորտֆելի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների դասակարգումն ըստ վարկային ներդրումների և լիզինգային գործառնությունների ծավալի՝ 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img