ԵՏՄ երկրների ֆինանսական շուկաների գործունեության հարցեր են քննարկվում Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի. /ԱՌԿԱ/. ԵՏՄ երկրների ֆինանսական շուկաների գործունեության հարցեր են քննարկվում Հայաստանում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային առընթեր ֆինանսական շուկաների խորհրդատվական կոմիտեի մեկնարկած նիստի շրջանակում։

Ինչպես ուրբաթ լրագրողներին ասաց Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը, դա հանձնաժողովի հերթական նիստն է, որի ընթացքում կքննարկվեն ֆինանսական շուկայի տարբեր հարցեր։

«Առավել արդիական թեմաների թվում, որոնք այսօր կքննարկվեն, ԵՏՀ անդամ երկրների ֆինանսաբանկային համակարգերի միջև տեղեկության փոխանակումն է, այդ թվում` բանկային գաղտնիք չպարունակող տվյալները»,– ասաց Դարբինյանը։

ԵՏՀ առընթեր ֆինանսական շուկաների գծով Խորհրդատվական խորհրդի նիստին մասնակցում են Խորհրդատվական խորհրդի անդամ Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության գործարար հանրության և պետական մարմինների, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչները:

Նիստին քննարկվելու են ֆինանսական ոլորտում Միասնական տնտեսական տարածքի (ՄՏՏ) անդամ-պետությունների օրենսդրությունների ներդաշնակեցման ծրագրի և ֆինանսական շուկաներում գործունեության իրականացման պահանջների մասին համաձայնագրի, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ-պետությունների ազգային ֆինանսական շուկաներում բրոքերների և դիլերների փոխադարձ մուտքի (հավատարմագրման) մասին համաձայնագրի նախագծի հետ կապված աշխատանքների ընթացքը:

Բացի այդ, կներկայացվեն ՀՀ Կենտրոնական բանկի և ՀՀ Կառավարության ֆինանսական ոլորտում տեղեկատվության (այդ թվում նաեւ գաղտնի) փոխանակման մասին համաձայնագրին միանալու մասին Արձանագրությունը 2014 թ. դեկտեմբերի 23-ից ֆինանսական շուկաներում կապիտալի ազատ շարժն ապահովելու պայմանների ստեղծման նպատակով:

Մասնակիցները կվերանայեն Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում ավտոքաղաքացիական պատասխանատվության նոր ապահովագրական արտադրանքի մշակման նպատակահարմարության տեսանկյունից համաձայնեցված դիրքորոշման մշակման Աշխատանքային խմբի գործունեության նախնական արդյունքները, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ-երկրներում վերաապահովագրական կարողությունների զարգացման հնարավորությունները:

Ֆինանսական շուկաների գծով խորհրդատվական խորհրդում կքննարկվեն ԵԱՏՄ տարածքում արժութային կարգավորման և արժութային վերահսկողության հարցերով աշխատանքային խմբի գործունեության արդյունքները: Վերանայվել են վարկային պատմության կազմի մեջ մտնող տվյալների փոխանակման հետ կապված ԵԱՏՄ անդամ-երկրների միջև փոխազդեցության ընթացիկ վիճակն ու հեռանկարները:

Նիստի վերջում նախատեսվում է քննարկել 2015-2016թթ. ֆինանսական քաղաքականության դեպարտամենտի գիտահետազոտական գործունեության ծրագիրը:

ԵՏՀ–ն ԵՏՄ–ի մշտական գործող անդրազգային կարգավորող մարմինն է, որը սկսել է աշխատել 2012 թ.–ի փետրվարի 2–ից։ Հիմա ԵՏՀ–ում ներառված են չորս երկրների` Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի ներկայացուցիչները։ Հանձնաժողովի որոշումները պարտադիր են կատարման համար ԵՏՄ անդամ պետությունների տարածքում։

2014 թ.–ի մայիսի 29–ին ՏՏ և ԵՏՏ մասնակից երկրները պայմանագիր են ստորագրել ԵՏՄ ստեղծելու մասին։ Միության շրջանակում ապահովվում է ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի տեղաշարժման ազատությունը, իրականացվում է համակարգված, համաձայնեցված կամ միասնական քաղաքականություն տնտեսության բոլոր ճյուղերում։ ԵՏՄ–ի նպատակն է պայմաններ ապահովել անդամ պետությունների տնտեսությունների կայուն զարգացման համար` բնակչության կենսամակարդակի բարձրացման նպատակով, իրականացնել համակողմանի արդիականացում, համագործակցություն և բարձրացնել ազգային տնտեսությունների մրցունակությունը գլոբալ տնտեսության պայմաններում։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ինչպե՞ս պարզել, թե որ բանկն է վճարելու Ձեր կենսաթոշակը. ԱՍՀ-ն պարզաբանում է

2026 թվականի մարտի 5-ի դրությամբ կենսաթոշակը կանխիկ եղանակով ստացող և անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի (այդ թվում՝ 14-18 տարեկան կենսաթոշակառուի) համար բանկի ընտրությունն իրականացրել է Միասնական սոցիալական ծառայությունը՝ ինքնաշխատ եղանակով

Եվրոյի և դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը ևս բարձրացել է 3․21 կետով և կազմել 439․27 դրամ, ռուբլին նվազել է 0․0314 կետով և կազմել 4․7901 դրամ

ՎԶԵԲ-ը պատրաստակամ է շարունակելու աջակցությունը ՀՀ կառավարությանը տարբեր ոլորտներում նախատեսվող ծրագրերի և բարեփոխումների իրականացման գործում

Փաշինյանը հանդիպում է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո-Բասսոյի հետ

Հայաստանում ՀՆԱ–ի նկատմամբ պետական պարտքի հարաբերակցության նվազման միտումը շարունակվում է․ Ֆինանսների նախարարություն

Հայաստանը մտադիր է շարունակել նվազեցնել պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը

Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ» (ՎԻԴԵՈ)

Եղեգնաձորում գտնվող «Ընկուզենու տակ» անվամբ իր հյուրատանը Լիլիթն արդեն ութ տարի է, ինչ ընդունում է հարյուրավոր հյուրերի՝ ներկայացնելով Վայոց ձորի ավանդական ուտեստները

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img