ԵՏՄ տարածքում անցումը միասնական արժույթի այս պահին իրատեսական չէ. Հայաստանի ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի. /ԱՌԿԱ/. ԵՏՄ տարածքում անցումը միասնական արժույթի այս պահին իրատեսական չէ. ուրբաթ լրագրողներին ասաց  Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը։

«Միասանական արժույթին անցումը պետք է իրականացվի ինտեգրման ամենահասուն ժամանակահատվածում, որը, սակայն այս պահին չկա։ Իսկ, որպեսզի դրան հասնենք,սկզբի համար անհրաժեշտ է Մաքսային միության, միասնական շուկայի, տնտեսական միության` այդ թվում նաև աշխատաշուկայի, կապիտալի, ծառայությունների լիարժեք ներդրման, ինչպես նաև ֆինանսական շուկաների լիարժեք ինտեգրման ապահովման»,–ասաց Դարբինյանը։

Օրինակ բերելով ԵՄ–ն, ԿԲ խորհրդի անդամը նշեց, որ Եվրամիության մոտ խնդիրներ են առաջանում, քանի որ մինչև միասնական արժույթի ներդրմանը` մինչև վերջ չի անցկացվել ներդաշնակեցում և ինտեգրում հարկաբյուջետային քաղաքականությնում։

Այս համատեքստում, նրա կարծիքով` ԵՏՄ անդամ երկրներին  երկար ճանապարհ է սպասվում։

«Դեռևս ներդրման ժամկետներ հնարավոր չէ  նշել, քանի որ ներդրումը լուրջ ժամանակահատված կպահանջի։ Եթե ներկայում ԵՏՄ–ին չորս երկիր է անդամակցում, և շուտով հինգերորդը կանդամակցի, ուրեմն ներդաշնակեցման հետ կապված հարցերը դժվարանում են, քանի որ որքան շատ երկրներ են, այնքան գործընթացները երկար են»,– ասաց Դարբինյանը։ Նա ընդգծեց, որ Միության երկրները պետք է զարգացման այնպիսի մակարդակի հասնեն, որ ունենան դիվերսիֆիկացված տնտեսություն, որը կարող է աջակցել այն արժույթին, որը կներդրվի։

Մարտի 20–ին Աստանայում կայացած Բելառուսի և Ղազախստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Նուրսուլթան Նազարբաևի հետ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը պետք է բանակցություններ սկսեն արժութային միության ստեղծման մասին։ ՌԴ տնտեսական զարգացման առաջին փոխնախարար Ալեքսեյ Լիխաչյովի խոսքերով` արժութային միությունը ԵՏՄ–ի շրջանակներում կարելի է ստեղծել աստիճանաբար, սկզբնական փուլում այդ միության կազմում կարող են ներառվել միության ոչ բոլոր երկրները։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի վարկային կազմակերպությունների ներդրումային պորտֆելը III եռամսյակի արդյունքներով կազմել է 99,70 մլրդ դրամ

2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ներդրումային պորտֆելը կազմել է 99,70 մլրդ դրամ։

«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն է

IDBank-ը և Իդրամը «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում ամփոփել են հոկտեմբեր ամսվա արդյունքները

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Ակբա բանկը գործարկել է acbaSplit ծառայությունը, որը թույլ է տալիս կատարել մինչև 5 միլիոն ՀՀ դրամի գնումներ, իսկ վճարումն իրականացնել մասերով։

Ակբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը

Ակբա բանկն անցում է կատարում սեփական վճարային պրոցեսինգի համակարգին՝ տրամադրվող ծառայությունների որակի բարձրացման, ինչպես նաև հաճախորդներին ավելի նորարարական լուծումներ և ծառայություններ առաջարկելու նպատակով

Freedom Broker Armenia-ի տնօրենն ակնկալում է դադար ՀՀ ԿԲ-ի տոկոսադրույքի բարձրացման հարցում, սակայն մատնանշում է դրա հետագա աճի պայմանները (ԲԱՑԱՌԻԿ)

ՀՀ ԿԲ-ի հետագա որոշումները վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ կախված կլինեն գնաճի դինամիկայից և դրա կառուցվածքից, կարծում է Freedom Broker Armenia-ի տնօրեն Հովակ Հովակիմանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img