Հայաստանի կարճաժամկետ վարկերը թանկացել են

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի կողմից տրամադրված կարճաժամկետ դրամային վարկերի արժեքն ավելացել է։ Այս մասին վկայում են երկրի ֆինանսական շուկայում տոկոսադրույքների մասին ՀՀ ԿԲ–ի տվյալները։

ՀՀ ԿԲ տվյալների համաձայն` մինչև մեկ տարի ժամկետով վարկերի տոկոսադրույքները 2015 թ.–ի փետրվարին, 2014 թ.–ի փետրվարի համեմատ, ավելացել են 1,6 տոկոսային կետով, իսկ տարեսկզբի համեմատ` 2,5 տոկոսային կետով` կազմելով 18,71 տոկոս։

Միաժամանակ դոլարային վարկերի տոկոսադրույքները, նախորդ տարվա փետրվարի համեմատ, գրեթե չեն փոխվել, իսկ տարեսկզբի համեմատ` ավելացել են 0,74 տոկոսային կետով։

Դրամային կարճաժամկետ վարկերի թանկացումը տեղի է ունեցել վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման (մինչև 10,5 տոկոս) ֆոնին։

Բացի այդ, բանկային վարկերի տոկոսադրույքի թանկացումը տեղի է ունեցել դրամային իրացվելիության նվազման պայմաններում, ԿԲ–ի կողմից արտարժույթով պարտադիր պահուստավորման նորմաիտի խստացման հետևանքով։

Այսպես, ԿԲ–ի վերջին տվյալներով` Հայաստանի առևտրային բանկերի ընթացիկ իրացվելիությունը 2015 թ.–ի հունվարին կազմել է 24,5 տոկոս` 2014 թ.–ի հունվարի համեմատ նվազելով 6,4 տ.կ.–ով։

Հարկավոր է նշել, որ արտարժույթով ռեզերվները պետք է ամբողջությամբ իրականացվեն դրամով, ինչը լրացուցիչ բեռ դարձավ հայկական բանկերի համար դրամի լուրջ արժեզրկման պայմաններում։

Նման պայմաններում դրամային իրացվելիության պակասի պատճառով, մասնավորապես, 2015 թ.–ի հունվարին Հայաստանի որոշ առևտրային բանկեր սահմանափակեցին վարկավորումը` վարկեր տրամադրելով միայն իրենց հաճախորդներին, իսկ որոշ բանկեր պարզապես խստացրեցին վարկերի տրամադրման պայմանները։

Միաժամանակ դրամային իրացվելիություն ներգրավելու համար բանկերը բարձրացրեցին դրամային ավանդների տոկոսադրույքները։ ԿԲ–ի տվյալներով` փետրվարին մինչև մեկ տարի ժամկետով դրամային դեպոզիտների տոկոսադրույքները կազմել են 13,99 տոկոս` 2014 թ.–ի փետրվարի համեմատ ավելանալով 4,17 տոկոսով, իսկ տարեսկզբի համեմատ`1,46 տ.կ.–ով։ Ընդ որում որոշ բանկերում տոկոսադրույքները հասնում են 16–18 տոկոսի։

Միաժամանակ դոլարային ավանդների տոկոադրույքները 2015 թ.–ի փետրվարին կազմել են 5,05 տոկոս` 2014 թ.–ի փետրվարի համեմատ նվազելով 1,82 տոկոսով, իսկ տարեսկզբի համեմատ` 0,26 տ.կ.–ով։

Երկարաժամկետ դրամային վարկերի տոկոսադրույքները 2014 թ.–ի փետրվարին համեմատ նվազել են 1,48 տոկոսով, տարեսկզբի համեմատ` 0,4 տոկոսով` կազմելով 16,68 տոկոս։

Երկարաժամկետ դոլարային վարկերի տոկոսադրույքները փետրվարին կազմել են 12,3 տոկոս։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի բանկերի շահույթը 9 ամսում աճել է 8,6%–ով՝ մինչև 334,4 մլրդ դրամ

Հայաստանի բանկերի համախառն շահույթը հարկումից հետո 2026 թվականի հունվար–սեպտեմբերին կազմել է 334.44 մլրդ դրամ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 307.87 մլրդ դրամի համեմատ: Աճը կազմել է 8.63%, նշվում է «ԱՌԿԱ» գործակալության օպերատիվ տեղեկագրում

Յունիբանկը Agents for Impact GmbH-ի կողմից ստացել է կենսակայունության համապատասխանության վարկանիշ

Agents for Impact GmbH ընկերությունը (Ֆրանկֆուրտ, Գերմանիա) Յունիբանկին շնորհել է Կենսակայունության համապատասխանության B++ վարկանիշ։ Գնահատումն իրականացվել է Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) և բնապահպանական, սոցիալական ու կառավարման չափանիշների (ESG) հիման վրա։

ՀՀ կառավարությունը սահմանել է օտարերկրյա պետությունների հետ ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների փոխանակման կարգը

Որոշմամբ հաստատվել են երեք հավելվածներ, որոնք կարգավորում են օտարերկրյա իրավասու մարմիններին տեղեկությունների փոխանցումը, նրանցից տվյալների ստացումը և փոխանցված տեղեկությունների պահպանությունը

Եվրոն և ռուբլին աճել են, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․81 կետով և կազմել 405,92 դրամ, ռուբլին ավելացել է 0․0379 կետով և կազմել 4․4121 դրամ

Հայաստանի բանկերի համախառն ակտիվները 2026թ․–ի սեպտեմբերի վերջին աճել են 20,82% –ով՝ մինչև 14,46 տրլն դրամ

Հայաստանի բանկերի համախառն ակտիվները 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 14.46 տրլն դրամ՝ 2025 թվականի սեպտեմբերի 30-ի համեմատ ավելանալով 20.82%-ով, նշվում է «ԱՌԿԱ» գործակալության օպերատիվ տեղեկագրում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img