Գործազրկության մակարդակը ԵՏՄ երկրներում փետրվարին կազմել է 5,9%` հունվարի 5,6%–ի դիմաց

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի. /ԱՌԿԱ/. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տվյալներով` МОТ մեթոդաբանությամբ հաշվարկված գործազրկության մակարդակը 2015 թվականի փետրվարին ԵՏՄ երկրներում կազմել է տնտեսապես ակտիվ բնակչության թվի 5,9 տոկոսը։ Միաժամանակ, մեկ ամիս առաջ ԵՏՄ երկրներում տվյալ ցուցանիշը կազմել էր 5,6 տոկոս, ասվում է ԵՏՀ կայքում։

ԵՏՀ–ի ունեցած տվյալներով` Հայաստանում (2014թ. III եռամսյակ) գործազրկության մակարդակը կազմել է 17,1 տոկոս, Ղազախստանում (2015 թ. փետրվար)` 5,0 տոկոս, Ռուսաստանում (2015 թ. փետրվար)` 5,8 տոկոս։

Միաժամանակ, համեմատության համար, Եվրամիությունում գործազրկության մակարդակը 2015 թվականի հունվարին կազմել է 9,8 տոկոս, ԱՄՆ–ում 2015 թվականի փետրվարին` 5,5 տոկոս։

Ինչպես հետևում է ԵՏՀ հաղորդումից, բնակչության զբաղվածության պետական ծառայություններում գրանցված գործազուրկների թվից հաշվարկված գործազրկության մակարդակը Բելառուսում 2015 թվականի փետրվարին կազմել է 0,8 տոկոս, Ղազախստանում` 0,6 տոկոս, Ռուսաստանում` 1,3 տոկոս։

Ընդհանուր առմամբ, ԵՏՄ–ում գրանցված գործազրկության մակարդակը կազմել է տնտեսապես ակտիվ բնակչության թվաքանակի 1.3 տոկոսը։ 2015 թվականի փետրվարին 2014 թվականի փետրվարի համեմատ բնակչության զբաղվածության ծառայություններում գրանցված գործազուրկների թիվն ընդհանուր առմամբ ԵՏՄ–ում ավելացել է 4,5 տոկոսով, այդ թվում Հայաստանում` 21,2 տոկոսով, Բելառուսում` 54,9 տոկոսով, Ղազախստանում` 8 տոկոսով և Ռուսաստանում` 2,1 տոկոսով։

2015 թվականի փետրվարին ԵՏՄ երկրներում, 2014 թվականի փետրվարի համեմատ, բնակչության զբաղվածության ծառայություններում ձեռնարկությունների և կազմակերպությունների ուղարկած թափուր աշխատատեղերի հայտերի թիվը կրճատվել է 20,1 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ` 7,6 տոկոսով։

Այս տարվա փետրվարին ԵՏՄ–ում ընդհանուր առմամբ աշխատանքի է տեղավորվել 182,5 հազար մարդ կամ 1.4 տոկոսով պակաս, քան նախորդ տարվա փետրվարին, և 43,5 տոկոսով ավելի նախորդ ամսվա համեմատ։ Ընդհանուր առմամբ տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 309,6 հազար մարդ։

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, Հայաստանում 2014 թվականին գործազրկության մակարդակն ավելացել է 1.4 տ.կ.–ով 2013 թվականի համեմատ` կազմելով 17.6 տոկոս։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Թրամփի ստորագրությունը կհայտնվի ԱՄՆ թղթադրամների վրա

Միացյալ Նահանգների ապագա թղթադրամների վրա կհայտնվի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունը

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

Հայկական «Prime Insurance Brokers» ընկերությունը ստացել է Lloyd’s Broker հավատարմագրում

Հայկական Prime Insurance Brokers ապահովագրական ՍՊԸ-ն ստացել է Lloyd’s-ի բրոքերի հավատարմագրում

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով, դոլարը նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով և կազմել 437․43 դրամ, ռուբլին աճել է 0․0961 կետով և կազմել 4․6885 դրամ

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img