Mon, 28 April
21.1 C
Yerevan
USD: 390.33 RUB: 4.73 EUR: 443.14 GEL: 142.02 GBP: 519.57
spot_img

Բանկային ավանդների երաշխավորման չափի 2,5 անգամ ավելացումը թույլ կտա ապահովագրել հայ ավանդատուների դեպոզիտների 95 տոկոսը

«ԱՌԿԱ» – Պրն. Աբրահամյան, վերջերս կառավարությունում և ԶԼՄ–ներում ակտիվորեն քննարկվում է ֆիզիկական անձանց ավանդների երաշխավորված փոխհատուցման չափի ավելացման հարցը։ Նման որոշման ընդունումը ի՞ նչնախադրյալներ ունի, և սպասված ավելացումը որքանո՞վ կհամապատասխանի շուկայի իրողություններին։

Աբրահամյան– ՀՀ ԿԲ–ն պատրաստել էր բանկային ավանդների ապահովագրման օրենքում նախատեսված փոփոխությունների նախագիծ, որի համաձայն` առաջարկվում էր մինչև 10 մլն դրամ հասցնել դրամային ավանդների երաշխավորման չափը, իսկ արտարժույթով ավանդներին չափը 5 մլն դրամին համարժեք` այսօր գործող համապատասխանաբար 4 մլն և 2 մլն դրամի համեմատ։ Այսպիսով, նախատեսվում է 2,5 անգամ ավելացնել ավանդների երաշխավորումը։ Ինչ վերաբերում է ավելացման նախադրյալներին, ապա այստեղ հաշվի են առնվել տարբեր ֆինանսաբանկային ցուցանիշներ, բնակչության եկամուտները, դեպոզիտների չափն ու բանկերի ավանդատուների թիվը։

Հաշվի առնելով վերջին 5–6 տարում Հայաստանի բանկային համակարգի զարգացումը, որոնց ընթացքում մենք գրանցել ենք բավականին բարձր ծավալներ և վարկերի, և ներգրավված դեպոզիտների գծով, ապա ավանդների երաշխավորման չափի ավելացման նախաձեռնությունն անհրաժեշտ ու պահանջված է այս իրավիճակում։ Միաժամանակ հարկ է նշել, որ ավանդների մեծ մասի չափը միջինում մոտ է ավանդների երաշխավորման չափին։ Այսինքն, ավանդատուները փորձում են իրենց ավանդները պահել ավանդների երաշխավորման օրենքով նախատեսված միջակայքում` ռիսկերից առավելագույնս ապահովագրված լինելու համար։

«ԱՌԿԱ» – Ինչպե՞ս կարող է ազդել ավանդների երաշխավորման չափի ավելացումը բանկային համակարգի գործունեության վրա, կարո՞ղ է, արդյոք, դա հանգեցնել բանկային պրոդուկտների թանկացման։

Աբրահամյան – Մեր կարծիքով` այս քայլը կարող է ավելացնել ավանդատուների, բնակչության վստահությունը, ինչը կնպաստի երկրի բանկային համակարգում ավանդների ծավալի ավելացմանը։ Խնայողությունների, ավանդների ավելացումն իր հերթին կհանգեցնի հայկական բանկերի ծախսատարության նվազմանը։ Միաժամանակ մենք չենք նախատեսում ավանդների երաշխավորման հիմնադրամի մեջ բանկային մուտքերի չափի ավելացում, որը հիմա տարեկան արտահայտմամբ կազմում է 0,2 տոկոս։

Այսպիսով, այս տեսանկյունից բանկերի վրա ծանրաբեռնվածությունը բացառվում է։ Միաժամանակ ավանդների երաշխավորման հիմնադրամը չի ենթարկվի ծանրաբեռնվածության, քանի որ այն ունի բավականին միջոցներ, որոնք ձևավորվում են բանկերի մուտքերի, ինչպես նաև այդ միջոցները կառավարելու հաշվին։ Բացի այդ, հիմնադրամի ստեղծման պահից մենք, բարեբախտաբար, ավանդների փոխհատուցման դեպքեր չենք ունեցել, այդ պատճառով հիմնադրամն ունի բավականին ռեսուրսներ և կարող է իր վրա լրացուցիչ ծանրաբեռնվածություն վերցնել։ Ավանդների երաշխավորման չափի` մինչև 10 մլն և 5 մլն դրամ ավելացման արդյունքում ֆիզիկական անձանց ավանդների 95 տոկոսը կապահովագրվի, ինչը բավականին բարձր ցուցանիշ է։ Միաժամանակ օրենսդրությունում համապատասխան փոփոխությունների կատարումից հետո ֆիզիկական անձանց ավանդների գումարային ծավալի 40 տոկոսը երաշխավորված կլինի` 25–27 տոկոսի համեմատ, որոնք ապահովում են ավանդների փոխհատուցման արտաքին չափերը։ Դա բավականին լավ ցուցանիշ է, և նման պայմաններում մենք ակնկալում ենք ավանդների ավելացում, դեպոզիտային բազայի ընդլայնում։

«ԱՌԿԱ» – Որոշ փորձագետների կարծիքով` բանկերի կողմից ավանդների երաշխավորման հիմնադրամ ուղղվող միջոցները չեն աշխատում տնտեսության համար, այսինքն` դրանք պարզապես չեն գործում։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս կարծիքը։

Աբրահամյան – Իհարկե, դա այդպես չէ։ Միջոցները, որոնք պահուստավորվում են, ըստ օրենսդրության, նաև կառավարվում են հիմնադրամի կողմից, այդ պատճառով դրանք չեն հանվում շրջանառության։ Այդ միջոցները մնում են ֆինանսական համակարգում և ներդրվում են բարձր լիքվիդայնություն ունեցող ակտիվների մեջ։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ–ում դրամավարկային պայմանների զգալի մեղմացումը սահմանափակ ազդեցություն է ունեցել բանկերի տոկոսադրույքների վրա․ ԿԶԵՀ

Վարկերի և ժամկետային ավանդների տոկոսադրույքների փոփոխության առումով բանկերի արձագանքը սահմանափակ էր

ՀՀ կառավարությունը կրիպտոարժույթի ոլորտի կարգավորման առաջին փորձն է անում

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Կրիպտոակտիվների մասին» օրենքին, որն ուղղված է կրիպտոարժույթի շրջանառության, փոխանակման և ծառայությունների մատուցման ոլորտում կանոնակարգման ներդրմանը

ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» բարեգործական խաղին

Ստացված բոլոր դրամական մրցանակները հաղթողները նվիրաբերել են բարեգործական հիմնադրամին՝ ի աջակցություն քաղցկեղի դեմ պայքարող երեխաների

ԱԶԲ–ն  2025թ․–ին Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը նվազեցրել է մինչև 5%

Ասիական զարգացման բանկը նվազեցրել է Հայաստանի տնտեսության աճի 2025 թ. կանխատեսումը՝ հասցնելով 5 տոկոսի, հայտարարեց ԱԶԲ հայաստանյան մշտական ներկայացուցչության տնօրեն Դոն Լամբերտը

Կրիպտոարժույթը կարող է մեծ հնարավորություններ բացել Հայաստանի համար․ Հենրի Արսլանյան

Եթե Հայաստանն ընդունի բիթքոյնը որպես արժույթ, ներդրումներ կատարի դրանում, դա մեծ առավելություններ կստեղծի, մասնավորապես, ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img