«Կամուրջ» վարկային կազմակերպությունը ներդրել է բնակարանային պայմանների բարելավման նոր՝ «Հասանելի+» վարկատեսակը

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի. /ԱՌԿԱ/. «Կամուրջ» վարկային կազմակերպությունը բոլոր այն հաճախորդներին, ովքեր ցանկանում են բարելավել իրենց բնակարանային պայմանները, կտրամադրի նոր՝ «Հասանելի+» վարկատեսակը, հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն` նոր վարկատեսակը կտրամադրվի մատչելի տոկոսադրույքով, մինչև 6000 ԱՄՆ դոլարի չափով,  առանց գրավադրման։

«Հաշվի առնելով շուկայի պահանջարկը` մենք ներդրել ենք նոր` Հասանելի+ վարկատեսակը, որը հնարավորություն է տալիս հաճախորդներին ստանալ մինչև 6000 ԱՄՆ դոլարի վարկ՝ առանց ամսական սպասարկման վճարի, առանց գրավադրման, 15,5% տոկոսադրույքով», – ասել է «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի Մարքեթինգի, ՀԿ և Գովազդի բաժնի ղեկավար Արմեն Արևյանը:

Նրա խոսքերով` նորաստեղծ վարկատեսակը, ինչպես «Կամուրջի» կողմից տրամադրվող մի շարք վարկատեսակներ, ևս առանձնանում է իր ճկուն ժամանակացույցով։ Արևյանը նշել է, որ վարկատեսակի տևողությունը մինչև 36 ամիս է, որից մինչև 18 ամիսը կարող է լինել դադարի ժամկետ, ինչը հնարավորություն է տալիս հաճախորդներին մայր գումարի մարումները կատարել անհատական ժամանակացույցով՝ հարմարեցված իրենց պահանջներին։

«Սահմանամերձ համայնքներում «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի գրեթե բոլոր վարկատեսակները, այդ թվում Հասանելի+ վարկատեսակը, տրամադրվում են արտոնյալ պայմաններով, որոնց կարելի է ծանոթանալ www.kamurj.am կայքից», – նշել է նա։

Միաժամանակ Արևյանը համոզմունք է հայտնել, որ այս վարկատեսակը ևս մեծ պահանջարկ կունենա հաճախորդների շրջանում, քանի որ առավելագույնս հաշվի է առնում նրանց պահանջմունքները։

«Կամուրջ» ՈւՎԿ-ն Հայաստանում գործող խոշորագույն վարկային կազմակերպություններից մեկն է: Ընկերությունը ստեղծվել է 2012 թ.-ի փետրվարին` «Կամուրջ» ՍՊԸ–ի վերակազմավորման արդյունքում: Վարկային կազմակերպությունը հիմնադրվել է Միկրոբիզնեսի զարգացման բարեգործական հիմնադրամի կողմից՝ որպես շահույթ չհետապնդող ընկերություն:

«Կամուրջ» ՈւՎԿ–ի ակտիվները 2014 թ.–ին կազմել են մոտ 15,7 մլրդ դրամ` տարեսկզբի համեմատ ավելանալով 47,9 տոկոսով, պարտավորությունները` մոտ 10 մլրդ դրամ (տարեսկզբի համեմատ գրեթե կրկնապատկվել են), կապիտալը` 5,7 մլրդ դրամ (5 տոկոսի աճ) և վարկային ներդրումները` 15,3 մլրդ դրամ (31,6 տոկոսի աճ)։ Միաժամանակ վարկային կազմակերպության շահույթը 2014 թ.–ին կազմել է 425,2 մլն դրամ ($1 – 475,55 դրամ)։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img