Իսպանիան, Հարավային Կորեան և Ավստրիան պաշտոնապես դարձել են AIIB հիմնադիր երկրներ. ՉԺՀ ֆինանսների նախարար

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի. /ԱՌԿԱ/. Չինաստանի կողմից ստեղծվող Ասիական ենթակառուցվածքային ներդրումների բանկի (Asian Infrastructure Investment Bank, AIIB) գործող հիմնադիր երկրները հավանություն են տվել Իսպանիայի, Հարավային Կորեայի և Ավստրիայի` անդամ–երկրի իրավունքով բանկին միանալու  հայտին, շաբաթ օրը հայտնել է ՉԺՀ ֆինանսների նախարարությունը։

«Գործող հիմնադիր երկրների համաձայնությամբ ապրիլի 11–ին Իսպանիան, Կորեայի Հանրապետությունը և Ավստրիան պաշտոնապես դարձել են Ասիական ենթակառուցվածքային ներդրումների բանկի հիմնադիր երկրներ»,– ասվում է ՉԺՀ ֆինանսական գերատեսչության կայքում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Ասիական ենթակառուցվածքային ներդրումների բանկը ստեղծվել է 2014 թվականին` Չինաստանի նախաձեռնությամբ։ Նախորդ տարվա հոկտեմբերին բանկի հիմնադրման վերաբերյալ համաձայնագիր է ստորագրել 21 երկիր։ Բանկի կենտրոնակայանը, որի նպատակն Ասիական–խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ենթակառուցվածքային նախագծերի ֆինանսավորումն է, Պեկինում է։ Կանոնադրական կապիտալը կկազմի 100 միլիարդ դոլար։

Բանկին միանալու հայտեր հիմնադրի իրավունքով մինչև վերջնաժամկետը (մարտի 31) ներկայացրել են, ըստ ԶԼՄ–ների, 52 երկրներ, այդ թվում` Ռուսաստանը։ Ինչպես հայտնում է ՉԺՀ ֆինանսների նախարարությունը, տվյալ պահին հիմնադիր պետությունների թիվը հասել է 41–ի։ Ֆինանսական նոր ինստիտուտի անդամակցությունից զերծ են մնացել ԱՄՆ–ն և Ճապոնիան։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Արտաքին շոկերը դեռևս թույլ են անդրադառնում Հայաստանի վրա, բայց ներդրողների զգուշավորությունը կաճի․ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում «Սիրիուս Կապիտալ» ընկերության բաժնետոմսերի վերլուծության բաժնի ղեկավար Աննա Ղազարյանն անդրադարձել է այն հարցին, թե ինչ կառուցվածքային տեղաշարժեր են այսօր որոշում գլոբալ շուկաների վարքագիծը, ինչպես են այդ գործընթացներն անդրադառնում Հայաստանի վրա և ինչ սպասել կապիտալի շուկայից II եռամսյակում

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական...

ArmenianCard–ը հայտնել է տեխնիկական խափանումների մասին

«Արմենիան Քարդ» ազգային վճարային քարտը հայտնել է տեխնիկական խափանումների մասին

Մինչև 25% idcoin IDBank-իպրեմիումքարտերովավիատոմսերգնելիս

IDBank-ը մեկնարկում է «All Airlines» արշավը, որի շրջանակում 2026 թվականի ապրիլի 8-ից մինչև հունիսի 30-ը ներառյալ Visa Platinum, Travel, Visa Signature, Visa Infinite և Visa Infinite Special Edition քարտապանները ավիատոմս գնելու դեպքում կարող են ստանալ մինչև 25% idcoin

«Ընկերոջը» շտապ գումար է հարկավոր․ IDBank-ը զգուշացնում է սոցիալական ցանցերում վստահության շահագործման մասին

Հայաստանում հարազատների  հանդեպ վստահության վրա հիմնված զեղծարարությունները շարունակում են ակտուալ լինել

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img