Դոլարն ամրապնդվում է համաշխարհային արժույթների նկատմամբ ԱՄՆ–ի վիճակագրական տվյալների ֆոնին գրանցված նվազումից հետո

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի./ԱՌԿԱ/. Դոլարը սկսել է աճել համաշխարհային արժույթների նկատմամբ ԱՄՆ–ի մանրածախ վաճառքների թույլ վիճակագրության ֆոնին գրանցված նվազումից հետո, վկայում են առուվաճառքի տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Երևանի ժամանակով ժամը 10։18–ին դոլարի ցուցիչը (դոլարի փոխարժեքը ԱՄՆ–ի հիմնական առևտրային գործընկերների երկրների վեց արժույթների զամբյուղի նկատմամբ) աճել է 0,17 տոկոսով` հասնելով 98,95 կետի։ Իենի նկատմամբ դոլարի փոխարժեքն աճել է` նախորդ փակման ժամանակ դոլարի դիմաց գրանցված 119,39 իենից հասնելով 119,59 իենի։ Դոլարի նկատմամբ եվրոյի փոխարժեքը նվազել է` 1,0660 դոլարից հասնելով 1,0648 դոլարի։

ԱՄՆ–ում մանրածախ վաճառքների ծավալը մարտին ամսական կտրվածքում աճել է 0,9 տոկոսով, երեքշաբթի ավելի վաղ հայտարարել է ԱՄՆ–ի առևտրի նախարարությունը։ Վիճակագրությունը վերլուծաբանների կանխատեսումներից ավելի բացասական գրանցվեց, վերլուծաբաններն ակնկալում էին ցուցանիշի 1 տոկոսանոց աճ։ Մանրածախ վաճառքի ծավալը, բացի ավտոմեքենաներից և համալրող սարքերից, փետրվարի համեմատ աճել է 0,4 տոկոսով։ Վերլուծաբաններն ակնկալում էին 0,6 տոկոսի աճ։

«ԱՄՆ–ի մնացած վիճակագրական տվյալներն այս շաբաթ չափազանց կարևոր են, քանի որ դրանք (ցածր արդյունքները, խմբագրություն), ամենայն հավանականությամբ, ավելի շոշափելի կորուստներ կգրանցեն դոլարի համար», – Ռոյթեր գործակալությունը մեջբերում է ANZ բանկի վերլուծաբանների հայտարարությունը։

Չորեքշաբթի ԱՄՆ–ի Դաշնային պահուստային համակարգը կհրապարակի երկրի արդյունաբերական արտադրության մարտյան տվյալները։ Փորձագետներն ակնկալում են, որ արդյունաբերական արտադրության ծավալը հաշվետու ամսում, փետրվարի համեմատ, նվազել է 0,3 տոկոսով։ –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img