Արմսվիսբանկը հայտարարել է 5 մլն դոլարի արտարժութային պարտատոմսերի երրորդ թողարկման մասին

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի. /ԱՌԿԱ/. Արմսվիսբանկը հայտարարել է 5 մլն դոլարի արտարժութային պարտատոմսերի երրորդ թողարկման մասին, որոնք ծրագրվում է տեղաբաշխել NASDAQ OMX Armenia բորսայում ապրիլի 27–ին, երեքշաբթի լրագրողներին հայտնեց բանկի գործադիր տնօրեն Գևորգ Մաչանյանը։

Արմսվիսբանկն ապրիլի 16–ին առաջին անգամ NASDAQ OMX Armenia բորսայում  տեղաբաշխել է 5 մլն դոլարի արտարժութային պարտատոմսերի առաջին և երկրորդ թողարկումները։ Առաջին թողարկման ծավալը կազմել է 2 մլն դոլար` 3 տարի մարման ժամկետով և 7,5 տոկոս արժեկտրոնային եկամտաբերությամբ, իսկ երկրորդ թողարկման ծավալը` 3 մլն դոլար` 4 տարի մարման ժամկետով և 8 տոկոս արժեկտրոնային եկամտաբերությամբ։ Մեկ պարտատոմսի անվանական արժեքը կազմում է 1000 դոլար։

Երրորդ տրանշն ընդգրկում է 5000 անվանական արժեկտրոնային պարտատոմս` հինգ տարի մարման ժամկետով և 8,5 տոկոս արժեկտրոնային եկամտաբերությամբ։ Մեկ պարտատոմսի անվանական արժեքը կազմում է 1000 դոլար։ Նախատեսվում է արժեկտրոնների եռամսյակային վճարում։

«Մենք միանգամից երեք թողարկում ենք իրականացրել, ինչը թույլ կտա ներդրողներին դիվերսիֆիկացնել իրենց ռեսուրսները 3, 4, և 5 տարվա  արժեթղթերում, և ծրագրում ենք, որ տեղաբաշխումից գոյացած միջոցները կուղղվեն բանկի ընթացիկ գործունեությանը` ներդրումային պորտֆելի և վարկային ռեսուրսների համալրմանը»,– պարզաբանեց Մանաչյանը։

Նա միաժամանակ ընդգծեց, որ բանկն արժեթղթերի թողարկումը դիտարկում է որպես ռեսուրսների ներգրավման համար ավանդների այլընտրանք և քայլեր է ձեռնարկում պարտատոմսերի եկամտաբերության բարձրացման ուղղությամբ։

Նա նշեց, որ երկրորդային շուկա պարտատոմսերի դուրս գալուց հետո դրանք կհետաքրքրեն ինչպես տեղական, այնպես էլ օտարերկրացի ներդրողներին։

«Պարտատոմսերի թողարկումը բանկի համար ինքնանպատակ չէ…, և մեր գնահատականներով` այժմ բարենպաստ նախադրյալներ կան, որոնք թողարկումը մեզ համար հետաքրքիր են դարձնում»,– ասաց Մանաչյանը։

Արմսվիսբանկը ներդրումային ծառայություններ է մատուցում 2006 թվականից` հանդես գալով որպես առաջնային շուկայում պետպարտատոմսերի տեղաբաշխման կառավարության գործակալ։ 2014 թվականին բանկն իրականացրել է առաջնային շուկայում թողարկումների ընդհանուր թվի 63 տոկոսը։ 2013 թվականից բանկը հաշվի օպերատոր և կառավարվող շուկայի հաշվարկային համակարգի անդամ է։

Արմսվիսբանկը Հայաստանի մի շարք ընկերությունների, մասնավորապես, «Valleta» ՓԲԸ–ի, “ARMENIAN COPPER PROGRAMME”–ի, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ի, «Էքսպրես կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ–ի, «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ–ի,  «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՓԲԸ–ի տեղաբաշխողն է։

«Արմսվիսբանկ» ՓԲԸ–ն գրանցվել է 2004 թվականի հոկտեմբերի 7–ին, իսկ 2005 թվականի փետրվարի 25–ին ստացել է բանկային գործունեության իրականացման ՀՀ ԿԲ №84 արտոնագիր։ 2007 թվականի սեպտեմբերի 14–ից Արմսվիսբանկը NASDAQ OMX Armenia–ի անդամ է։ Բանկի բաժնետերերն են` «Franck Muller Watchland” Company-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Վարդան Սիրմաքեսը`  80% և «Belegingsmachepij Jongo» LLC ընկերությունը`20%։

2015 թվականի մարտի վերջի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 74,2 մլրդ դրամ, պարտավորությունները` 56,6 մլրդ դրամ, ընդհանուր կապիտալը` 17,6 մլրդ դրամ, վարկային ավանդները` 35 մլրդ դրամ։ Բանկի զուտ շահույթը 2015 թվականի առաջին եռամսյակում կազմել է 362,4 մլն դրամ։ ($1 – 473,18 դրամ)։  –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (սեպտեմբերի 7–13)

Անցած շաբաթ Հայաստանի ֆինանսական օրակարգը կենտրոնացած էր հիմնականում կապիտալի շուկայի, բանկային հատվածի, պետական փոխառությունների և վճարային ենթակառուցվածքների զարգացման շուրջ

Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը

Կոնվերս Բանկը կրկին նախատեսված ժամկետից շուտ ավարտել է Գլոբբինգի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը

ՀՀ Կենտրոնական բանկը գրեթե 4 տարվա մեջ առաջին անգամ բարձրացրել է տոկոսադրույքը՝ հասցնելով 6,75%-ի

Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը երեքշաբթի  կայացրած նիստում որոշել է դրամավարկային քաղաքականության տոկոսադրույքը բարձրացնել 0,25 տոկոսային կետով՝ հասցնելով 6,75%-ի

ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում հանրապետության 35-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

Դիմերեսին պատկերված են ՀՀ զինանշանը և հայկական զարդանախշ

Հայաստան կատարվող փոխանցումների և կապիտալի զգալի ներհոսքը օգոստոսին ապահովել է ռեկորդային 6.5 մլրդ դոլարի պահուստներ. ՀԲ

 Դրամական փոխանցումների և կապիտալի զգալի մուտքերի շնորհիվ Հայաստանում համախառն պահուստներն օգոստոսին աճել են՝ հասնելով ռեկորդային 6,5 մլրդ դոլարի, ինչը համարժեք է ներմուծման 4,3 ամսվա ծածկույթին։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img