Արմսվիսբանկը նախատեսում է ակտիվներով ապահոված պարտատոմսերի թողարկում իրականացնել

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի. /ԱՌԿԱ/. Արմսվիսբանկը նախատեսում է ակտիվներով ապահոված պարտատոմսերի (Asset Backed Securities — ABS) թողարկում իրականացնել, երեքշաբթի լրագրողներին հայտնեց բանկի գործադիր տնօրեն Գևորգ Մաչանյանը։

«Մենք ծրագրում ենք նոր թողարկումներ, մասնավորապես` ակտիվներով ապահոված պարտատոմսերի (Asset Backed Securities — ABS), այժմ մշակվում է դրանց դիզայնը»,- հստակեցրեց նա։ Մաչանյանը նշեց, որ գործընթացները փոքր-ինչ բարդանում են օբյեկտիվ պատճառներով` շուկայում կարգավորման գործընթացների հետ կապված, սակայն չնայած բոլոր բարդություններին` բանկը կփորձի թողարկումն իրականացնել օպերատիվ, ժամանակին և շահավետ։

Արմսվիսբանկն ապրիլի 16–ին առաջին անգամ NASDAQ OMX Armenia բորսայում  տեղաբաշխել է 5 մլն դոլարի արտարժութային պարտատոմսերի առաջին և երկրորդ թողարկումները։ Առաջին թողարկման ծավալը կազմել է 2 մլն դոլար` 3 տարի մարման ժամկետով և 7,5 տոկոս արժեկտրոնային եկամտաբերությամբ, իսկ երկրորդ թողարկման ծավալը` 3 մլն դոլար` 4 տարի մարման ժամկետով և 8 տոկոս արժեկտրոնային եկամտաբերությամբ։ Մեկ պարտատոմսի անվանական արժեքը կազմում է 1000 դոլար։ Բանկը նաև նախատեսում է ապրիլի 27–ին 5 մլն դոլարի արտարժութային պարտատոմսերի երրորդ թողարկման մասին։ Երրորդ տրանշն ընդգրկում է 5000 անվանական արժեկտրոնային պարտատոմս` հինգ տարի մարման ժամկետով և 8,5 տոկոս արժեկտրոնային եկամտաբերությամբ։ Մեկ պարտատոմսի անվանական արժեքը կազմում է 1000 դոլար։ Նախատեսվում է արժեկտրոնների եռամսյակային վճարում։

«Արմսվիսբանկ» ՓԲԸ–ն գրանցվել է 2004 թվականի հոկտեմբերի 7–ին, իսկ 2005 թվականի փետրվարի 25–ին ստացել է բանկային գործունեության իրականացման ՀՀ ԿԲ №84 արտոնագիր։ 2007 թվականի սեպտեմբերի 14–ից Արմսվիսբանկը NASDAQ OMX Armenia–ի անդամ է։ Բանկի բաժնետերերն են` «Franck Muller Watchland” Company-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Վարդան Սիրմաքեսը`  80% և «Belegingsmachepij Jongo» LLC ընկերությունը`20%։

Արմսվիսբանկը Հայաստանի մի շարք ընկերությունների, մասնավորապես, «Valleta» ՓԲԸ–ի, “ARMENIAN COPPER PROGRAMME”–ի, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ի, «Էքսպրես կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ–ի, «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ–ի,  «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՓԲԸ–ի տեղաբաշխողն է։

Արմսվիսբանկը ներդրումային ծառայություններ է մատուցում 2006 թվականից` հանդես գալով որպես առաջնային շուկայում պետպարտատոմսերի տեղաբաշխման կառավարության գործակալ։ 2014 թվականին բանկն իրականացրել է առաջնային շուկայում թողարկումների ընդհանուր թվի 63 տոկոսը։ 2013 թվականից բանկը հաշվի օպերատոր և կառավարվող շուկայի հաշվարկային համակարգի անդամ է։

2015 թվականի մարտի վերջի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 74,2 մլրդ դրամ, պարտավորությունները` 56,6 մլրդ դրամ, ընդհանուր կապիտալը` 17,6 մլրդ դրամ, վարկային ավանդները` 35 մլրդ դրամ։ Բանկի զուտ շահույթը 2015 թվականի առաջին եռամսյակում կազմել է 362,4 մլն դրամ։ ($1 – 473,18 դրամ)։  –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img