ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ծառատունկ իրականացրեց Գավառի մանկատան մոտակայքում

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի. /ԱՌԿԱ/. Գավառի մանկատան հարևանությամբ գտնվող հանրային այգում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի աշխատակիցները, մանկատան երեխաների և աշխատակիցների հետ միասին,  իրականացրեցին ծառատունկ, որի ընթացքում տնկեցին 100 ծառ, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Բացի այդ, բանկի աջակցությամբ այգում տեղադրվեց մակական խաղահրապարակ:

Ծառատունկի տեղը պատահական չէր ընտրված,  և այս միջոցառումը առաջինը չէր, որը բանկի կողմից իրականացվում է Գավառ քաղաքում: Աջակցությունը սկսվել է դեռևս 2014թ.-ին,  երբ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ աջակցությամբ Գավառի մանկատան 9-18 տարեկան ավելի քան 60 սաների և համայնքի սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար մանկատանը ստեղծվեց կրթական կենտրոն: Միջոցները գոյացել էին Բանկի  կողմից թողարկվող «Վիզա Բարերար» քարտի բարեգործական ֆոնդի շրջանակներում: Ծրագրի արժեքն է շուրջ 41 մլն. ՀՀ դրամ:

«Շատ ուրախ ենք այսօր տեսնել երեխաների խանդավառությունը: Մենք շատ ենք կարևորում նմանատիպ միջոցառումներին հատկապես երեխաների մասնակցությունը: Եթե ցանկանում ենք հասարակական գիտակցության մեջ ինչ որ բան փոխել դեպի լավը՝  պետք է սկսենք հենց երեխաներից: Եթե նրանք  ծառ  տնկեն և խնամեն այդ ծառերը՝ դժվար թե վաղը կոտրեն կամ վնասեն ինչ-որ այլ ծառ, քանի որ միշտ աչքի առաջ կունենան  իրենց սեփական օրինակը՚՚՚՚»,- շեշտեց բանկի հասարակության հետ կապերի պատասխանատու Նարեկ Ասատրյանը:

Նրա խոսքերով` այս միջոցառումը իր տեսակի մեջ այս տարվա ընթացքում միակը չէր, որը իրականացվեց բանկի կողմից և նմանատիպ բնապահպանական միջոցառումները, որոնք իրականացվում են ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ կողմից կամ աջակցությամբ, կրելու են շարունակական բնույթ։

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ հիմնադրվել է 1995թ.-ին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: Որպես բանկի ստեղծման մոդել` ընտրվել է ֆրանսիական Կրեդի Ագրիկոլ բանկի մոդելը: 2006 թվականի սեպտեմբերին Կրեդի Ագրիկոլ ֆրանսիական բանկային խումբը դարձել է բանկի ամենախոշոր բաժնետեր` զգալի ներդրումներ կատարելով կապիտալում։

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ ակտիվները 2014 թվականին կազմել են 286.4 մլրդ դրամ, պարտավորությունները` 237 մլրդ դրամ, կապիտալը` 49.37 մլրդ դրամ։ (1 դոլարը` 478,26 դրամ)։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img