Երևանում բացվել է ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ «Սայաթ–Նովա» նոր մասնաճյուղը

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի. /ԱՌԿԱ/. Երևանում երեքշաբթի բացվել է ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ «Սայաթ–Նովա» նոր մասնաճյուղը։

Ինչպես բացման արարողության ժամանակ նշեց բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը, սա արդեն հանրապետությունում բանկի 55–րդ մասնաճյուղն է, և դրա բացումը, ըստ ավանդույթի, տեղի է ունեցել բանկի նախկին ղեկավար Ստեփան Գիշյանի ծննդյան օրը։

«Նոր մասնաճյուղը կտրամադրի բանկային ծառայությունների ողջ շրջանակը, սակայն կունենա նաև նեղ մասնագիտացում` ուշադրությունը կենտրոնացնելով  փոքր և միջին բիզնեսին ծառայություններ մատուցելու վրա` վարկավորում, տարատեսակ բանկային ծառայություններ և ամբողջական փաթեթային սպասարկում», – ասաց Անդրեասյանը։

Նրա խոսքով` բանկը մշակել է ՓՄՁ–ի տարբեր հատվածներին հարմարեցված հատուկ փաթեթային առաջարկներ`  առավել մատչելի սակագներով։

Նա նաև նշեց, որ բանկը ծրագրում է մասնաճյուղային ցանցի հետագա ընդլայնում, մասնավորապես, առաջիկայում մայրաքաղաքում կբացվի ևս մի մասնաճյուղ` «Տերյան», ինչպես նաև մարզերում ներուժի ավելացմանն ուղղված աշխատանքներ են ընթանում։

«Մեր գլխավոր նպատակն է ավելի մոտ դառնալ բնակչությանը։ Մարզերում գրեթե ամենուր կան մասնաճյուղեր, և մենք հիմա նախատեսում ենք լրացուցիչ մասնաճյուղեր բացել առավել խոշոր շրջաններում», – ասաց Անդրեասյանը։

ՀՀ ԿԲ–ն մայիսի 4–ին հայտարարեց «ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ի «Սայաթ–Նովա» մասնաճյուղի գրանցման մասին, ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը համապատասխան որոշումն ընդունել է 2015 թ.–ի ապրիլի 29–ին։

«ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (նախկին Հայաստանի գյուղատնտեսական փոխօգնության բանկ, ACBA) հիմնադրվել է 1995 թ.–ին ԵՄ–ի TACIS ծրագրի շրջանակներում։ 2006 թ.–ի սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ ֆրանսիական բանկային խումբը դարձել է բանկի ամենախոշոր բաժնետերն` կատարելով զգալի ներդրումներ։ Բանկի ակտիվները 2014 թ.–ի  դրությամբ կազմել են  286,4 մլրդ դրամ, պարտավորություններ` 237 մլրդ դրամ, կապիտալը` 49,37  մլրդ դրամ ($1 – 478,26 դրամ)։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի առևտրային բանկերը 2026թ․–ի 9 ամսում պետբյուջե են վճարել 149,22 մլրդ դրամ

Հայաստանում գործող բոլոր 17 գործող առևտրային բանկերը ներառվել են երկրի 1000 խոշոր հարկատուների ցանկում2026 թվականի ինը ամիսների արդյունքներով, վկայում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալները

Հայաստանի բրոքերային շուկան մինչև 2030թ․–ը․ «ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացրել է հետազոտություն

Հետազոտությունը հիմնված է շուկայի հինգ խոշոր մասնակիցների հետ 2026 թ․–ի գարնանն անցկացված խորը փորձագիտական հարցազրույցների վրա

ՀՀ փոխվարչապետը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են մասնավոր կապիտալի ներգրավման և ենթակառուցվածքների զարգացման հարցերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Վեմփի Սապուտրայի գլխավորած պատվիրակության հետ  քննարկել է ՀՀ կառավարության առաջնահերթությունները, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, պետության բնապահպանական օրակարգը, մասնավոր կապիտալի ներգրավման և պետություն-մասնավոր գործընկերության ընդլայնման հնարավորությունները։

Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասին

Կոնվերս Բանկը սկսել է 5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Converse Mobile հավելվածում և Բանկի մասնաճյուղերում

COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը (ՎԻԴԵՈ)

COP17-ում Ակբա Ֆեդերացիայի աջակցությամբ ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը, որը միտված է հայկական հողում մշակված էնդեմիկ սերմերի ուսումնասիրմանն ու պահպանմանը։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img