Հայաստանի առևտրային բանկերի չաշխատող վարկերը մարտին 8,3% են հասել` վարկային ներդրումների 5% կրճատման ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի չաշխատող վարկերը մարտին 8,3% են հասել` վարկային ներդրումների 5% կրճատման ֆոնին, նշվում է Հայաստանի Կենտրոնական բանկի կայքում։

Ըստ ԿԲ տվյալների` հայկական բանկերի վարկային ներդրումները 2015 թ. մարտին, տարեսկզբի համեմատ, կրճատվել են 5%-ով` մարտի վերջին կազմելով 1 893,7 մլրդ. դրամ։

Չաշխատող վարկերը Հայաստանի բանկային համակարգի համախառն պորտֆելում հաշվետու ժամանակահատվածում աճել են 1,3 տ.կ.` կազմելով 8,3%։ Գնահատականների համաձայն` դա բավականին բարձր ցուցանիշ է, այսպես` 2014 թ. մարտին չաշխատող վարկերի մասնաբաժինը կազմում էր 6%։

Չաշխատող վարկերի մասնաբաժինը Հայաստանի բանկային համակարգում աճել է անցած ամբողջ տարվա ընթացքում։ Ընդ որում, չաշխատող վարկերի աճի տեմպերը մեծացել են նախորդ տարվա երկրորդ կեսից, իսկ 2014 թ. դեկտեմբերին ֆինանսական շոկերի ֆոնին, որոնք կապված էին դրամի կտրուկ արժեզրկման հետ, ցուցանիշը հասել է 7%-ի։

ԿԲ համաձայն` չաշխատող վարկերի աճը շարունակվել է 2015-ին և փետրվարին հասել է 6 տարվա առավելագույն ցուցանիշին` կազմելով 8,9%։ Չաշխատող վարկերի վերջին կտրուկ աճ նկատվել է 2009 թվականին` համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ժամանակ։

Հարկ է նշել, որ չաշխատող վարկերի աճը պայմանավորված էր ոչ միայն 2014 թ. վերջին ծագած տնտեսական շոկերով, այլև Հայաստանի բանկային համակարգի ընթացիկ վարկային ռիսկերով, որոնք աճել են վերջին մի քանի տարվա ընթացքում։

Վերլուծաբանների կարծիքով` բանկերում չաշխատող վարկերի աճը, և որպես հետևանք` վարկային ռիսկերի աճը, հետևանք է բնակչության գերվարկավորվածության։ Ընդ որում, շուկայում խիստ մրցակցության պայմաններում բանկերը մեծացրել են ռիսկերի իրենց «ախորժակը» և վարկառուների վարկունակության խորը վերլուծություն չեն իրականացրել, քանի ռիսկերը որոշ առումով ծածկվում էին շահութաբերության բարձր մակարդակով։ Արդյունքում` տվյալ իրավիճակը հանգեցրեց բանկային համակարգում դասակարգված վարկերի ծավալի աճի։

Հայաստանի Վիճակագրական ծառայության տվյալներով` բանկերի ժամկետանց վարկերը 2015 թ. մարտին, 2014-ի համեմատ, աճել են 14,2%-ով` կազմելով 37,13 մլրդ. դրամ, իսկ երկարաձգված վարկերն աճել են 6%-ով` մինչև 130,8 մլրդ. դրամ։ ($1 – 480,98 դրամ է)։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Ակբա բանկը գործարկել է acbaSplit ծառայությունը, որը թույլ է տալիս կատարել մինչև 5 միլիոն ՀՀ դրամի գնումներ, իսկ վճարումն իրականացնել մասերով։

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ աճել են, ռուբլու փոխարժեքը նվազել է. ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 9-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, 2026 թ.-ի նոյեմբերի 6-ի համեմատ, աճել է 0.09 կետով՝ հասնելով 360.34 դրամի։

Ակբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը

Ակբա բանկն անցում է կատարում սեփական վճարային պրոցեսինգի համակարգին՝ տրամադրվող ծառայությունների որակի բարձրացման, ինչպես նաև հաճախորդներին ավելի նորարարական լուծումներ և ծառայություններ առաջարկելու նպատակով

IDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը մասնակցել է Հայաստանի բանկերի միության հերթական մարզային համաժողովին, որն այս անգամ անցկացվել է Գյումրիում

25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը (ՎԻԴԵՈ)

25 տարի առաջ երեք ընկերներ որոշեցին ու հիմնեցին PROFAL ընկերությունը, որն ալյումինե դռների, պատուհանների ու ապակե կոնստրուկցիաների արտադրության առաջատարներից է

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img