Դոլարի նկատմամբ հայկական դրամի արժեզրկումը առաջին եռամսյակում կազմել է 16,11 տոկոս

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի արժեզրկումը 2015 թ.–ի հունվար–մարտին կազմել է 16,11 տոկոս, այս մասին նշվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կայքում (ԵՏՀ)։

ԵՏՀ–ի տվյալներով` ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը Հայաստանում 2015 թ.–ի հունվար–մարտին կազմել է 477,26 դրամ` 2014 թ.–ի հունվար–մարտին գրանցված 411,04 դրամի դիմաց (16,11 տոկոսի աճ)։ Եվրոյի փոխարժեքը Հայաստանում հաշվետու ժամանակահատվածում կազմել է 538,40 դրամ` 562,89 դրամի դիմաց։ Ռուբլու նկատմամբ հայկական դրամը հաշվետու ժամանակահատվածում ամրապնդվել է 35 տոկոսով, ընդ որում ռուբլու փոխարժեքը կազմել է 7,61 դրամ։

Հաղորդագրության համաձայն` աճի առավելագույն տեմպ է գրանցել ԱՄՆ դոլարի նկատմամբ ռուսական ռուբլու փոխարժեքը` 77,85 տոկոս (1 դոլարի դիմաց` 62,165 ռուբլի), եվրոյի նկատմամբ` 46,88 տոկոս (1 եվրոյի դիմաց` 70,37 ռուբլի)։

ԱՄՆ դոլարի նկատմամբ բելառուսական ռուբլու արժեզրկումը 2015 թ.–ի առաջին եռամսյակում, 2014 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 52,59 տոկոս, եվրոյի նկատմամբ` 25,64 տոկոս։ Ղազախստանում դոլարի նկատմամբ տենգեի արժեզրկումը կազմել է 8,48 տոկոս, ինչը ամենացածր ցուցանիշն է ԵՏՄ երկրների շրջանում, իսկ եվրոյի նկատմամբ տենգեն ամրապնդվել է 10,7 տոկոսով։

«2015 թ.–ի հունվար–մարտին ԵՏՄ անդամ–պետությունների ազգային արժույթների փոխարժեքները դոլարի նկատմամբ զգալիորեն բարձր էին, քան նախորդ եռամսյակում և նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածում», – նշվում է հաղորդագրության մեջ։

Միաժամանակ 2015 թ.–ի փետրվարին ռուսական ռուբլու դինամիկայում արժույթի ամրապնդման միտում է գրանցվում, ինչն ազդել է այլ ազգային արժույթների վրա, մասնավորապես` հայկական դրամն ու բելառուսական ռուբլին փոքր–ինչ ամրապնդվել են, իսկ տենգեի փոխարժեքը դանդաղեցրել էր աճը։

Միաժամանակ եվրոյի հարցում ազգային արժույթի փոխարժեքների դինամիկայի վրա ազդել է դոլարի նկատմամբ եվրոյի թուլացումը։ –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում «Սևանավանք» արծաթե հուշադրամը

2026 թվականի նոյեմբերի 13-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Պատմական դռներ» հուշադրամների շարքի «Սևանավանք» արծաթե հուշադրամը, հայտնում են ԿԲ-ից

35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար

IDBank-ը շարունակում է իր 35-ամյակին նվիրված նախաձեռնությունների շարքը

Եվրոյի  փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ շարունակել է նվազել, մինչդեռ դոլարը բարձրացել է.  ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 12-ին ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ 2026 թվականի նոյեմբերի 11-ի համեմատ, աճել է 0.03 դրամով՝ հասնելով 360.51 դրամի։

«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն է

IDBank-ը և Իդրամը «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում ամփոփել են հոկտեմբեր ամսվա արդյունքները

Հայաստանի վարկային կազմակերպությունների դասակարգումն ըստ վարկային և լիզինգային պորտֆելի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների դասակարգումն ըստ վարկային ներդրումների և լիզինգային գործառնությունների ծավալի՝ 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img