ՎՏԲ-Հայաստան Բանկը կատարելագործել է ավանդների մասով իր պրոդուկտային շարքը

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը կատարելագործել է ավանդների մասով իր պրոդուկտային շարքը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

ՎՏԲ-Հայաստան Բանկն այսուհետ իր ավանդատուներին առաջարկում է ինքնուրույն ամբողջականացնել իրենց ավանդը` ընտրելով դրա ցանկալի պարամետրերը, օրինակ` ժամկետը, արժույթը, տոկոսագումարների ստացման պարբերականությունը, ավելացումներ անելու հնարավորություն և այլն: Ավանդի ամբողջականացման պարամետրերից կախված` ձևավորվում է տարեկան տոկոսադրույքը:

Ավանդները կարող են ձևակերպվել 30-730 օր ժամկետով` ըստ հաճախորդի ցանկության արժույթի հետևյալ առավելագուն տոկոսադրույքներով` AMD (17.5%), RUR (11%), USD (6.5%), EUR (5.75%):

ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրում է արտոնյալ +0.25% տոկոսադրույք ՀՀ դրամով ավանդների համար իր հավատարիմ հաճախորդներին, ովքեր օգտվում են Ինտերնետ-բանկինգ ծառայությունից, դրամական փոխանցումներից, սոցծառայության թոշակառուներին, այն ավանդատուներին, ովքեր ավանդը երկարացնելիս գումարն ավելացնում են 50%-ով:

Լրացուցիչ մուտքագրումներով ավանդներ ձևակերպողներին անվճար տրամադրվում է Ինտերնետ-բանկինգ համակարգից օգտվելու հնարավորություն հետագա մուտքագրումները հեշտացնելու համար:

Նշված ավանդատեսակների ու հատուկ առաջարկների հետ մեկտեղ ՎՏԲ-Հայաստան Բանկն ունի պրոդուկտային շարք նաև հաճախորդների առանձին սեգմենտների համար, օրինակ` հատուկ ավանդ սոցծառայության և ուժային կառույցների թոշակառուների համար (ՎՏԲ-Սոցիալական), երեխաների համար (ՎՏԲ-Մանկություն) և ՀՀ ոչ ռեզիդենտների համար (ՎՏԲ-Ազգային)` ավանդն արտասահմանից կառավարելու հարմար մեխանիզմով:

Բանկը ավանդատուներին որպես նվեր տրամադրում է VISA կամ MasterCard վճարային քարտ, որոնց վրա ավանդատուները կարող են հետագայում ստանալ ավանդների տոկոսները։

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ–ն  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ–ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:

Բանկի ակտիվները 2015թ.-ի մարտի վերջի դրությամբ կազմել են 328,5 մլրդ դրամ (անկում` 9%), պարտավորությունները՝ 298,6 մլրդ դրամ (անկում` 9,63%) , կապիտալը՝ 29,8 մլրդ դրամ (անկում` 2,7%), վարկային ներդրումները՝ 211,7 մլրդ դրամ (անկում`9,56%)։ ($1 – 481,74 դրամ է)։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Յունիբանկը կմասնակցի Leasing Expo 2026 ցուցահանդեսին հատուկ առաջարկով

Բիզնեսի ընդլայնման և արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ նորագույն տեխնիկան և սարքավորումները Յունիբանկի լիզինգի միջոցով կարելի է ձեռք բերել սկսած 0% կանխավճարով և մինչև 84 ամիս մարման ժամկետով

Ակբա բանկը և ամերիկյան Interactive Brokers-ը համաձայնագիր են ստորագրել

Ակբա բանկը և ամերիկյան Interactive Brokers-ը, ստորագրել են համաձայնագիր, որի արդյունքում Interactive Brokers-ի ծառայությունները Հայաստանում հասանելի են դարձել Ակբա բանկի միջոցով

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

IDBank-ը մասնակցեց ՀԲՄ մարզային համաժողովին՝ ներկայացնելով ՓՄՁ ոլորտի համար նորարար գործիքները

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի ․/ԱՌԿԱ/․     IDBank-ը Լոռու մարզի Վանաձոր քաղաքում...

ԿԲ փոխնախագահը նշել է Հայաստանի  գնաճի աճի երեք պատճառները «իրանական շոկի» պատճառով

Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները կհանգեցնեն Հայաստանում գնաճի ավելացմանը 1,2–1,7 տոկոսային կետով, և դրա համար կա երեք հիմնական պատճառ, հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img