ԿԲ կանխատեսում. Հայաստանի 12–ամսյա գնաճը 2015թ–ին կկազմի 2.5-5.5%

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկը 2015 թվականին Հայաստանում  կանխատեսում է 2.5-5.5 տոկոսանոց 12–ամսյա գնաճ։ Այդ մասին ասվում է «Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության ծրագրի հիման վրա գնաճի վերաբերյալ 2015 թվականի երկրորդ եռամսյակի և առաջին եռամսյակում ԴՎՔ ծրագրի կատարման հաշվետվությունում»։

Հաշվետվության համաձայն, 2015 թվականի ընթացքում 12–ամսյա գնաճը կտատանվի գնաճի ընդունելի մակարդակի վերին շեմում, իսկ 2016 թվականի սկզբին կկայունանա նպատակային ցուցանիշի շուրջ։

Միաժամանակ, 2015 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի 12–ամսյա գնաճը կազմել է 5.8 տոկոս` գտնվելով տատանումների ընդունելի միջակայքի վերին շեմի մոտ։

«2015 թվականի գնաճային զարգացումներում սպասվում է, որ 12–ամսյա գնաճը կլինի ընդունելի մակարդակի վերին շեմի մոտ էլեկտրաէներգիայի սակագնի հավանական բարձրացման պատճառով։ Միաժամանակ, պարենային ապրանքների գների սեզոնային անկումը գյուղատնտեսության ոլորտում ակնկալվող դրական զարգացումների պայմաններում, ինչպես նաև ներքին և արտաքին շուկաներում ակնկալվող թույլ պահանջարկը մասամբ կթուլացնեն էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման գնաճային ազդեցությունը»,– նշվում է հաղորդման մեջ։

Միաժամանակ, կարգավորիչի գնահատականով, վերաֆինանսավորման տոկոսադրույքի ընթացիկ մակարդակի պահպանումը 2015 թվականի երկրորդ եռամսյակում հնարավորություն կտա 2016 թվականից կայունացնել 12–ամսյա գնաճի մակարդակը նպատակային ցուցանիշի շրջանակում։ Իսկ հետագայում, ինչպես նշվում է հաշվետվությունում, տնտեսական զարգացումներին համապատասխան, անհրաժեշտության դեպքում կարգավորիչը կշտկի դրամավարկային քաղաքականության ուղղությունները` միջնաժամկետ ժամանակահատվածում նպաստելով գնաճի կայունացմանը նպատակային ցուցանիշի նկատմամբ։

Բացի այդ, ԿԲ–ի` 2015 թվականի տնտեսական աճի կանխատեսումը որոշակիորեն վերանայվել է դեպի բարձրացում` գտնվելով 1.6-2.6 տոկոսի սահմաններում, ինչը, հիմնականում պայմանավորված է առաջին եռամսյակում դրամավարկային պայմանների թուլացմամբ պահպանված ֆինանսական կայունության ֆոնին, ավելի խթանիչ հարկաբյուջետային քաղաքականության իրագործմամբ, քան նախատեսված էր, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում դրական զարգացմամբ։

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, Հայաստանում 2015 թվականի հունվար–ապրիլին սպառողական գները 2014 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 5 տոկոսով։

Պետբյուջեի համաձայն, հայկական տնտեսության աճը 2015 թվականին ծրագրված է 4.1 տոկոսի չափով, իսկ գնաճը` 4% (±1,5%)։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ Խորհուրդը երկրորդ անգամ անընդմեջ բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հասցնելով 7%–ի

ՀՀ ԿԲ Խորհուրդը երեքշաբթի նիստի ժամանակ որոշում է ընդունել տոկոսադրույքը բարձրացնել 0,25% – ով՝ 6,75%–ից մինչև 7%։

Սևակ Միքայելյանն ընտրվել է Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ

ՀՀ Ազգային ժողովը Սևակ Միքայելյանին ընտրել է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ։

IDBank-ն ու Իդրամը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել պատանի շախմատիստների համար (ՖՈՏՈ)

IDBank-ն ու Իդրամը շարունակում են ֆինանսական գրագիտության դասընթացների շարքը։ Այս անգամ դասընթացին մասնակցել են Մալաթիա-Սեբաստիայի մանկապատանեկան մարզադպրոցի շախմատի սաները

Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար (ՎԻԴԵՈ)

COP17-ի շրջանակում Ակբա բանկը մասնակցել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախաձեռնությամբ կայացած պանելային քննարկմանը

Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկեր (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկը ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Կանաչ գոտում Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերն է։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img