ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփում է բանկոմատներով քարտից քարտ անվճար փոխանցումների հերթական ակցիայի արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփեց իր բանկոմատների միջոցով քարտից քարտ փոխանցումների թվով երկրորդ ակցիայի արդյունքները, որն անց էր կացվում Visa ընկերության հետ համատեղ ապրիլի 1-ից մայիսի 31-ը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Համաձայն ակցիայի պայմանների` ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր Visa քարտապանները նշված ժամանակահատվածում հնարավորություն ունեին կատարելու 3 անվճար փոխանցում ՎՏԲ-Հայաստան Բանկի ցանկացած Visa քարտից ՎՏԲ-Հայաստան Բանկի կամ ցանկացած տեղական բանկի Visa քարտին բանկի 157 բանկոմատների միջոցով:

«Քարտից քարտ փոխանցումները կատարվում են շուրջօրյա, իսկ փոխանցված գումարը հասանելի է ստացողին հաշված վայրկյանների ընթացքում: Հաճախորդը կարող է չսահմանափակվել ՎՏԲ-Հայաստան Բանկի աշխատանքային ժամերով և մասնաճյուղերի տեղակայմամբ և կատարել քարտից քարտ փոխանցումներ բանկի ոչ աշխատանքային օրերին և ժամերին: Այս ակցիայի արդյունքում քարտից քարտ փոխանցումների ծավալը առաջին ակցիայի արդյունքների համեմատ աճել է մեկուկես անգամ: Փոխանցումները կարելի էր կատարել ՀՀ դրամով, ՌԴ ռուբլով, ԱՄՆ դոլարով և եվրոյով», – նշվում է հաղորդագրության մեջ։

Ակցիայի շրջանակից դուրս ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատներով քարտից քարտ փոխանցման համար միջնորդավճարը կազմում է 0.2%-1.5%` կախված քարտի տեսակից: Նմանատիպ փոխանցումներ ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտերին կարելի է կատարել նաև Հայաստանի, Վրաստանի և ԱՊՀ երկրների այլ բանկերի կողմից թողարկված քարտերից:

Բանկի բանկոմատների միջոցով քարտից քարտ փոխանցումն իրականացնելու համար անհրաժեշտ է`  բանկոմատի մենյույում ընտրել փոխանցման ներքոնշյալ տարբերակներից մեկը` «Transfers to banks of RA» (փոխանցում ՀՀ բանկերի քարտերին),  «Transfers to VTB cards» (փոխանցում ՎՏԲ-ի քարտերին), մուտքագրել ստացողի քարտի համարը, ընտրել փոխանցման արժույթը, մուտքագրել ուղարկվող գումարի չափը, հաստատել գործարքը:

Բանկոմատների միջոցով «Քարտից քարտ» ծառայության մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի www.vtb.am կայքի «Վճարային քարտեր» բաժնում:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի բանկերի կապիտալը հունվար–սեպտեմբերին աճել է՝ հասնելով մինչև 2,32 տրլն դրամի

Հայաստանի բանկերի ընդհանուր կապիտալը 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 2.32 տրլն դրամ: III եռամսյակում այն ավելացել է 4.03%-ով, իսկ տարվա ընթացքում՝ 14.21%-ով, նշվում է «ԱՌԿԱ» գործակալության օպերատիվ տեղեկագրում

Հայաստանի բանկերի շահույթը 9 ամսում աճել է 8,6%–ով՝ մինչև 334,4 մլրդ դրամ

Հայաստանի բանկերի համախառն շահույթը հարկումից հետո 2026 թվականի հունվար–սեպտեմբերին կազմել է 334.44 մլրդ դրամ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 307.87 մլրդ դրամի համեմատ: Աճը կազմել է 8.63%, նշվում է «ԱՌԿԱ» գործակալության օպերատիվ տեղեկագրում

ԿԲ–ն որոշումներ է ընդունում տնտեսության զարգացման առավել վտանգավոր սցենարները կանխելու համար․ Մարտին Գալստյան

ԿԲ նախագահի խոսքով՝ մոտեցումների վերանայման անհրաժեշտությունը պայմանավորված էր գլոբալ անորոշության և աշխարհաքաղաքական ռիսկերի աճով

ԵԱՏՄ-ից դրամական փոխանցումները դեպի ՀՀ կարող են կրճատվել 2,1 մլրդ դոլարով, աշխատանքային միգրացիայի պայմանները՝ խստանալ․ հաշվետվություն

ԵԱՏՄ պետություններից Հայաստան դրամական փոխանցումները, Միությանը նրա մասնակցության հնարավոր կասեցման դեպքում, կարող են 2025 թվականի դրությամբ 3 953,5 միլիոն դոլարից կրճատվել մինչև 1 850 միլիոն դոլար։

Հայաստանի բանկերի համախառն ակտիվները 2026թ․–ի սեպտեմբերի վերջին աճել են 20,82% –ով՝ մինչև 14,46 տրլն դրամ

Հայաստանի բանկերի համախառն ակտիվները 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 14.46 տրլն դրամ՝ 2025 թվականի սեպտեմբերի 30-ի համեմատ ավելանալով 20.82%-ով, նշվում է «ԱՌԿԱ» գործակալության օպերատիվ տեղեկագրում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img