«Արարատբանկի» զուտ շահույթը 2014 թվականի արդյունքներով 2.8 մլրդ դրամ է կազմել

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի. /ԱՌԿԱ/. «Արարատբանկի» զուտ շահույթը 2014 թվականի արդյունքներով կազմել է 2.8 մլրդ դրամ, ուրբաթ բանկի բաժնետերերի տարեկան հավաքի ժամանակ ասաց «Արարատբանկ» ԲԲԸ–ի վարչության նախագահի տեղակալ Դավիթ Հարությունյանը։

Ընդ որում` բանկի գլխավոր հաշվապահ Տիգրան Գալստյանը պարզաբանեց, որ 2014 թվականին զուտ շահույթը նվազել է 6.6 տոկոսով, ինչը հիմնականում պայմանավորված է եղել ակտիվների հնարավոր կորուստների պահուստավորմամբ։

Դավիթ Հարությունյանի խոսքով` 2014 թվականը «Արարատբանկի» համար հաջողակ տարի էր, բանկն աճ է արձանագրել համարյա բոլոր ցուցանիշներով, մասնավորապես, բանկի ակտիվներն աճել են 10.5 տոկոսով ` կազմելով 138.4 մլրդ դրամ, իսկ բանկի վարկային ներդրումները` 10.6 տոկոսով, մինչև շուրջ 66 մլրդ դրամ։

Նա նշել է, որ 2014 թվականին բանկի վարկային քաղաքականությունը զգալի փոփոխություններ է կրել, բանկը խիստ պահպանողական մոտեցումներ է կիրառել, մասնավորապես` հաճախորդների գնահատման հարցում, ինչպես նաև ռեստրուկտուրիզացվել է վարկային պորտֆելը։

«Մենք բանկի ընդհանուր վարկային պորտֆելում ավելացրել ենք ՓՄՁ–ի վարկային պորտֆելի մասնաբաժինը։ Այսպես, անցած տարվա ընթացքում մոտ 4 մլրդ դրամ խոշոր բիզնեսի վարկերից մարվել է,  ինչը և ավելացրել է բանկի միասնական վարկային պորտֆելի մասնաբաժինը։ Բացի այդ, բանկը սկսել է զարգացնել գյուղատնտեսության վարկավորումը և տրամադրում է լիզինգային ծառայություններ», – ասել է նա։

Հարությունյանի խոսքով` բանկը նաև մոտավորապես 15.5 տոկոսով (մինչև 15.4 մլրդ դրամ) ավելացրել է տեղական բաժնետոմսերի շուկայում ներդրումային պորտֆելը, ընդ որում հիմնական ներդրումներն արվել են կարճաժամկետ բաժնետոմսերում, և այսօր պորտֆելի շուրջ 70 տոկոսը կազմում են մինչև մեկ տարի ժամկետ ունեցող բաժնետոմսերի վրա։

«Արարատբանկը» ֆոնդային բորսայի ակտիվ դերակատարներից է և բանկի առաջնային շուկայում 2014 թվականի ընթացքում ձեռք է բերել 22 մլրդ դրամ, երկրորդական շուկայում բաժնետոմսերի հետ գործարքների ծավալը կազմել է 60 մլրդ դրամ, իսկ ռեպո գործարքները` 140 մլրդ դրամ», – ասաց նա։

Վարչության նախագահի տեղակալը տեղեկացրեց նաև, որ 2014 թվականին 10.5 տոկոսով աճել են բանկի պարտավորությունները` մինչև 116.69 մլրդ դրամ։ Օպտիմալացվել է բանկի պարտավորությունների կառուցվածքը, մասնավորապես, բանկը նախապատվություն է տվել այն միջոցներին, որոնք ներգրաված են եղել արտաքին աղբյուրներից։  Տարվա արդյունքներով` միջազգային ֆինանսական կազմակերպություններից ներգրավված միջոցները կազմել են 40.4 մլն դրամ կամ բանկի պարտավորությունների 34.6 տոկոսը։

«Բանկի կապիտալը 2014 թվականին կազմել է 21.6 մլրդ դրամ, 10.4 տոկոս աճը հիմնականում գրանցվել է կուտակված շահույթի հաշվին», – ասաց նա` ավելացնելով, որ «Արարատբանկի» կապիտալի շահութաբերությունը (ROE) կազմել է 14.1 տոկոս, իսկ ակտիվներինը (ROA)` 2.3 տոկոս, ինչը բանկային համակարգի միջին արժեքներից բարձր է։

2014 թվականի տվյալներով` բանկն ուներ 49 մասնաճյուղ։ Բանկի հաճախորդների քանակն ավելացել է 13.4 տոկոսով և հասել 207595–ի։

«Արարատբանկ» ԲԲԸ-ն  (հանդիսանում է «Հայկապ» բանկի իրավահաջորդը) հիմնադրվել է 02.09.1991թ., 1996թ. հոկտեմբերի 31-ին բանկը ստացել է թիվ 4 բանկային արտոնագիրը։ Բանկի կանոնադրական կապիտալում բաժնետոմսերի 64,24 տոկոսը պատկանում է «Ֆլեշ» ընկերությանը, 25 տոկոսը` ՎԶԵԲ–ին, իսկ 10 տոկոսը` «RURAL IMPULSE FUND II SA SICAV SIF» ընկերությանը։ Արարատբանկը 2009թ.–ի հունվարի 30–ին դարձել է NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի մասնակից։

Բանկի ակտիվները 2014թ.–ին ավելացել են 10,48 տոկոսով` հասնելով 138,36 մլրդ դրամի, պարտավորությունները կազմել են 116,69 մլրդ դրամ (10,5 տոկոսի աճ), կապիտալը` 21,6 մլրդ դրամ (10,3 տոկոսի աճ), վարկային ներդրումները` 65,9 մլրդ դրամ (10,6 տոկոսի աճ), զուտ շահույթը կազմել է 2,8 մլրդ դրամ (6,6 տոկոսի անկում)։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Տոկենացումը կարող է փոխել ներդրումներ կատարելու փիլիսոփայությունը Հայաստանում․ փորձագետ

Տոկենացումը լուրջ մեխանիզմ է, որը կարող է փոխել Հայաստանում ներդրումների փիլիսոփայությունը, նշել է «BlackRiver Capital» (Դուբայ) ներդրումային և հոլդինգային ընկերության գլխավոր տնօրեն, բաժնետեր Ֆելիքս Վարտանովը

Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ» (ՎԻԴԵՈ)

Եղեգնաձորում գտնվող «Ընկուզենու տակ» անվամբ իր հյուրատանը Լիլիթն արդեն ութ տարի է, ինչ ընդունում է հարյուրավոր հյուրերի՝ ներկայացնելով Վայոց ձորի ավանդական ուտեստները

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 9–14)

Հայաստանի ֆինանսական շուկայում անցած շաբաթը նշանավորվեց մասնագիտացված միջազգային համաժողովում կապիտալի շուկայի զարգացման հեռանկարների քննարկմամբ

5G միացնելու պատրվակով գողանում են տվյալներ և գումարներ. ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է հեռախոսային զեղծարարությունների աճի մասին

ՀՀ կենտրոնական բանկը նախազգուշացրել է հեռախոսային զեղծարարությունների աճի մասին և զգոն լինելու կոչ արել

Ինչպե՞ս պարզել, թե որ բանկն է վճարելու Ձեր կենսաթոշակը. ԱՍՀ-ն պարզաբանում է

2026 թվականի մարտի 5-ի դրությամբ կենսաթոշակը կանխիկ եղանակով ստացող և անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի (այդ թվում՝ 14-18 տարեկան կենսաթոշակառուի) համար բանկի ընտրությունն իրականացրել է Միասնական սոցիալական ծառայությունը՝ ինքնաշխատ եղանակով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img