Հայաստանի ԿԲ աուդիտորներին պետք է նշանակի կառավարությունը կամ ԱԺ–ն. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկի աուդիտը պետք է իրականացնի մի կառույց, որին կնշանակի կառավարությունը կամ խորհրդարանը, կարծում է Հայաստանի պետական տնտեսական համալսարանի տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի վարիչ, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը։

«Արտաքին պետական պարտքի վերահսկողության իրականացումն ավելի նպատակահարմար է, որ արտաքին աուդիտորը նշանակվի կառավարության կամ Ազգային ժողովի կողմից»,– ասաց փորձագետը։

Ըստ նրա` «Հայաստանի Կենտրոնական բանկի մասին» օրենքում կա մի հոդված, որտեղ նշված է, որ կարգավորիչն ինքն է ընտրում աուդիտորի, թեև նմանատիպ պրակտիկա աշխարհում բավականին հազվադեպ է հանդիպում։

Հայաստանի Կենտրոնական բանկի ֆինանսական հաշվետվության աուդիտը 2013-2015 թվականներին իրականացնում է «PricewaterhouseCoopers Armenia» LLC (PwC) աուդիտորական ընկերությունը։ Նախորդ տարիներին որպես աուդիտոր հանդես են եկել KPMG և Grand Thornton International ընկերությունները։

Եվս մեկ խնդիր էլ փորձագետը կապում է վերաֆինանսավորման տոկոսադրույքի հետ։ Քանի որ ԿԲ–ն ազատ է իր ծախսային հոդվածների ձևավորման մեջ, ապա դրանց ավելացման դեպքում դա կարող է հանգեցնել տոկոսադրույքի ավելացման։

«Այդ պատճառով եթե ծախսերը վերահսկվում են կառավարության նշանակած կառուցվածքով, ապա վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձր մակարդակը պահելու խթանը կապված կլինի միայն գների կայունացումը պահելու, այլ ոչ թե շահեր հետապնդելու հետ»,– ասաց տնտեսագետը։

Նա նշեց, որ Հայաստանի պետական պարտքը կազմում է 4.5 մլրդ դոլար, որոնցից ԿԲ պարտքը` մոտ 450 մլն դոլար։ Միաժամանակ, 600 մլն եվրո կազմում է ներքին պարտքը, իսկ կառավարության պարտքը` 3.5 մլրդ դոլար։

Հայաստանի Ազգային ժողովը հունիսի 22–ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունել է «Պետական պարտքի մասին» օրենքի` կառավարության  ներկայացրած լրացումների և փոփոխությունների օրինագիծ, որով նախատեսվում է «պետական պարտք» հասկացությունից բացառել Կենտրոնական բանկի պարտքը։

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` Հայաստանի պետական պարտքը 2015 թվականի մայիսի վերջին կազմել է 4 630.2 մլն դոլար` ամսվա ընթացքում նվազելով 0.6 տոկոսով։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի առևտրային բանկերը 2026թ․–ի 9 ամսում պետբյուջե են վճարել 149,22 մլրդ դրամ

Հայաստանում գործող բոլոր 17 գործող առևտրային բանկերը ներառվել են երկրի 1000 խոշոր հարկատուների ցանկում2026 թվականի ինը ամիսների արդյունքներով, վկայում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալները

Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար (ՎԻԴԵՈ)

COP17-ի շրջանակում Ակբա բանկը մասնակցել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախաձեռնությամբ կայացած պանելային քննարկմանը

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հոկտեմբերի 19–25)

Անցած շաբաթվա Հայաստանի ֆինանսական օրակարգը կենտրոնացած էր 2026 թվականի ինը ամիսների բանկային ոլորտի գործունեության արդյունքների, պարտատոմսերի շուկայի զարգացման և ֆինանսական կարգավորման կատարելագործման վրա

COP17-ի շրջանակում կայացավ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը. Idram և IDBank (ՎԻԴԵՈ)

Կլիմայի փոփոխության մեղմումից մինչև բնապահպանական կրթություն և նորարարական լուծումներ․ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը միավորել է ոլորտի առաջատար կանանց՝ հանրայնացնելով նրանց նախաձեռնություններն ու կենսաբազմազանության պահպանման գործում ունեցած ներդրումը

Սևակ Միքայելյանն ընտրվել է Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ

ՀՀ Ազգային ժողովը Սևակ Միքայելյանին ընտրել է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img