Mon, 10 February
2.1 C
Yerevan
USD: 396.41 RUB: 4.09 EUR: 409.45 GEL: 142.69 GBP: 492.02
spot_img

NASDAQ OMX Արմենիայում նախորդ շաբաթ ԱՄՆ դոլարով գործարքների ծավալը 9,35 մլն դոլար է կազմել

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում հուլիսի 20–ից 24–ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ դոլարով իրականացված առուվաճառքի գործարքների համախառն ծավալը կազմել է 9,35 մլն դոլար` հուլիսի 13–ից 18–ի ընթացքում գրանցված 7,5 մլն դոլարի դիմաց, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։

Միաժամանակ նշված ժամանակահատվածում ԱՄՆ դոլարով գործարքները կատարվել են 1 դոլարի դիմաց 479,64 դրամ փոխարժեքով, իսկ եվրոյով և ռուբլով գործարքներ չեն իրականացվել։

NASDAQ ОМХ Արմենիան (մինչև 2009թ.–ի հունվարի 27-ը` «Հայաստանի Ֆոնդային Բորսա») հիմնադրվել է 2001թ.–ին՝ 21 բրոքերական (դիլերական) ընկերությունների կամավոր միավորման բազայի հիման վրա՝ որպես ինքնակարգավորվող կազմակերպություն: 2007թ.–ի նոյեմբերին ֆոնդային բորսան վերակազմավորվեց բաց բաժնետիրական ընկերության: 2008թ.–ի հունվարի 7-ից NASDAQ ОМХ ընկերությունը՝ ստեղծված ամերիկյան NASDAQ բորսայի և սկանդինավյան OMX բորսային օպերատորի միավորմամբ, NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսայի 100% բաժնետոմսերի սեփականատերն է: Ֆոնդային բորսան 2009թ.–ի հունիսի 5-ից Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է:

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսային արժույթի առքուվաճառքի աճուրդների կազմակերպման արտոնագիրը Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից տրամադրվել է 2005 թվականի նոյեմբերի 7–ին, իսկ արժութային հարթակում առքուվաճառքները պաշտոնապես մեկնարկել են 2005 թվականի նոյեմբերի 15–ին։ -0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում հունվարին գրանցվել է 1,7%–ի գնաճ

Այս տարվա հունվարին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, հանրապետությունում գրանցվել է 1,4% գնաճ

Հայաստանի առևտրային բանկերի կողմից 2024թ․–ի վերջին տրամադրված վարկերի ծավալը գերազանցել է 6,5տրլն դրամը

Հայաստանի առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի ծավալը 2024 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ կազմել է 6,538,702 մլն դրամ՝ սեպտեմբերի վերջի 6,016,519 մլն դրամի դիմաց

Fitch-ը վերահաստատել է Ակբա բանկին շնորհած «BB-» վարկանիշը

Fitch-ի կողմից շնորհված վարկանիշը արտացոլում է բանկի ամուր ֆինանսական դիրքը, կապիտալի կայուն դիրքը և ակտիվների որակի բարելավումը

ՀՀ ԿԲ նախագահը մեկնաբանել է 2003թ․–ին լուծարված Արդշինբանկը պետական գրանցումից հանելու վերաբերյալ տարընթերցումները

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը մեկնաբանել է ԿԲ խորհրդի որոշումը՝ լուծարված «Արդշինբանկ» ԲԲԸ-ին պետական ռեգիստրից հանելու մասին

Հայկական բանկերի շահույթի ռեկորդային աճը թույլ կտա 2025 թվականին հասնել տնտեսական ակտիվության պլանավորված մակարդակին․ Գալստյան

Հայաստանի բանկերը շահույթի ռեկորդային աճ են գրանցել 2024 թվականին, ասաց Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img