ՎՏԲ-Հայաստան Բանկը «Յունիստրիմ» ընկերության հետ համատեղ անցկացնում է «Հաջողակ շահում» ակցիան

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի. /ԱՌԿԱ/.  ՎՏԲ-Հայաստան Բանկը «Յունիստրիմ» ընկերության հետ համատեղ 2015թ.-ի օգոստոսի 1–ից մինչև 2015 թվականի նոյեմբերի 1–ը ներառյալ անցկացնում է «Հաջողակ շահում» ակցիան բոլոր այն ֆիզիկական անձանց համար, ովքեր «Յունիստրիմ» համակարգով ուղարկում և ստանում են դրամական փոխանցումներ, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Ակցիայի շրջանակում բանկի 65 մասնաճյուղերի կամ Զանգերի կենտրոնի միջոցով ուղարկելով կամ ստանալով դրամական փոխանցումներ «Յունիստրիմ» համակարգով` ֆիզիկական անձինք հնարավրություն կունենան շահելու ավիատոմս և այցելելու այն երկիրը, որտեղից ստացել կամ որտեղ ուղարկվել է դրամական փոխանցումը:

Ակցիայի մասնակից են դառնում բոլոր այն անձինք, ովքեր ակցիայի անցկացման ժամանակահատվածում «Յունիստրիմ» համակարգով ՎՏԲ-Հայաստան Բանկի 65 մասնաճյուղերի կամ Զանգերի կենտրոնի միջոցով ուղարկել և/կամ ստացել են առնվազն 3 դրամական փոխանցում` նվազագույնը 1000 ԱՄՆ դոլարի կամ դրան համարժեք ՀՀ դրամի, եվրոյի, ՌԴ ռուբլու չափով:

Ակցիայի ավարտին նշված ժամանակահատվածում քանակով և ծավալով ամենաշատ դրամական փոխանցումներ կատարած 100 անձանց միջև կխաղարկվի 5 ավիատոմս դեպի այն քաղաքներ, որտեղ ուղարկվել կամ որտեղից ստացվել է խաղարկության արդյունքում հաղթող ճանաչված հաճախորդների` ամսաթվով վերջին դրամական փոխանցումը:

ՎՏԲ-Հայաստան Բանկում հաճախորդները միշտ կարող են կատարել արագ և վստահելի դրամական փոխանցումներ իրենց նախընտրած երկիր:

Դրամական փոխանցումը ստանալու գործընթացն ավելի պարզեցնելու համար կարելի է օգտվել VTB Transfer ծառայությունից, որի միջոցով հնարավոր է ստանալ փոխանցումն առանց բանկ այցելելու. պետք է ակտիվացնել VTB Transfer ծառայությունը ՎՏԲ-Հայաստան Բանկի թողարկած բոլոր տիպի քարտերի համար կամ ձեռք բերել VTB Transfer քարտ, զանգահարել 87-87 հեռախոսահամարով, նշել փոխանցման կոդը, և գումարը կփոխանցվի ստացողի քարտին ամենակարճ ժամանակահատվածում:

Նոր ակցիայի մասին մանրամասներ կարելի է իմանալ բանկի www.vtb.am կայքում` «Ակցիաներ և հատուկ առաջարկներ» բաժնում:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img