ՎՏԲ–Հայաստան Բանկը «Սուպերդրույք» ծառայության շրջանակում վերադարձրել է հաճախորդներին 2 մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի. /ԱՌԿԱ/. «Ապառիկ վարկավորում» պրոդուկտի համար «Սուպերդրույք» ծառայության շրջանակում ՎՏԲ-Հայաստան Բանկում իրենց ապառիկ վարկերը բարեխղճորեն սպասարկող մոտ 1000 վարկառուներ հետ են ստացել վճարած տոկոսագումարների մի մասը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

«Սուպերդրույք» ծառայությանն անվճար միանալու և վարկի ողջ ժամկետի ընթացքում ժամանակին վճարումներ կատարելու դեպքում (նվազագույնը 6 ամիս) հաճախորդը ՎՏԲ-Հայաստան Բանկում ունեցած պարտավորությունների ամբողջական մարումից հետո ստանում է վարկի դիմաց վճարված տոկոսագումարի 10%-ը», – նշվում է հաղորդագրության մեջ։

Վարկի ժամկետանց օրերի քանակը չպետք է գերազանցի 7 օրացուցային օրը վարկի ողջ ժամկետի ընթացքում: Վերջին ամիսներին ծառայության շրջանակում բանկը հաճախորդներին է վերադարձրել ավելի քան 2 մլն դրամ:

Ծառայությանն անվճար կարելի է միանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ համագործակցող ավելի քան 300 առևտրի կետերում ապառիկ վարկ ձևակերպելիս:

Ապառիկ վարկ ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ համագործակցող առևտրային կետերում կարելի է ձևակերպել մի քանի րոպեում` ներկայացնելով միայն անձը հաստատող փաստաթուղթ և սոցիալական քարտ:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img