Mon, 16 February
12.1 C
Yerevan
USD: 376.94 RUB: 4.88 EUR: 446.90 GEL: 140.43 GBP: 513.28

Դիլիջանում քննարկել են ԵՏՄ անդամ երկրների զարգացման հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի./ԱՌԿԱ/. Օգոստոսի 27-ին ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում կազմակերպվել է ԵՏՄ անդամ երկրների միջև վարվող մակրոտնտեսական քաղաքականության և տնտեսությունների կայունացման հարցերին նվիրված կլոր սեղան-խորհրդակցություն, հաղորդում է ԿԲ մամուլի ծառայությունը։

«Խորհրդակցության ժամանակ քննարկվել են արտաքին տնտեսական հիմնական միտումներին, արտաքին ու ներքին ռիսկերին և ԵՏՄ անդամ երկրների տնտեսությունների զարգացման միջնաժամկետ հեռանկարներին վերաբերող հարցեր»,– նշվում է հաղորդագրությունում:

Քննարկմանը մասնակցել են ԵՏՄ կոլեգիայի անդամ, մակրոտնտեսական և ինտեգրացիոն հարցերով նախարար Տատյանա Վալովայան, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի այլ անդամներ, ՀՀ էկոնոմիկայի, ֆինանսների, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունների, ՀՀ կենտրոնական բանկի ներկայացուցիչներ:

ԵՏՄ–ն միջազգային ինտեգրացիան միավորում է, որը ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիման վրա և գործում է այս տարվա հունվարի 1–ից։ Այժմ ԵՏՄ–ի անդամներ են` Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը և Ղազախստանը, շուտով կմիանա նաև Ղրղըզստանը։ -0 –

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Յունիբանկը դարձել է Հայ-բրիտանական գործարարության պալատի A-մակարդակի անդամ

Յունիբանկը միացել է Հայ-բրիտանական գործարարության պալատին (ABBC)՝ որպես A-մակարդակի անդամ

Յունիբանկը հայտարարություն է տարածել

Յունիբանկը մեկնաբանել է հակառուսական պատժամիջոցների ԵՄ փաթեթում ներառվելու վերաբերյալ հրապարակումը

ԵԱԶԲ–ն գնահատել է 2026թ․–ին Հայաստանի ՀՆԱ–ի աճի գործոնները․ մակրոտնտեսական ակնարկ

Հայաստանի ՀՆԱ-ն, ԵԱԶԲ-ի կանխատեսումներով, 2026 թվականին կաճի 5,3%-ով

Կառավարությունը կսահմանի չհարկվող եկամուտների ցանկը

Մենք պատրաստվում ենք բերել ևս մեկ նախագիծ, որով կսահմանվեն այն չհարկվող եկամուտների ցանկերը, որոնք ենթակա չեն հայտարարագրման

Դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ բարձրացել են, իսկ եվրոն՝ նվազել. Կենտրոնական բանկ

ՀՀ արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ 2026 թվականի փետրվարի 11-ի դրությամբ նախորդ օրվա համեմատ աճել է 0.06 կետով՝ հասնելով 377.57 դրամի

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img