Գավառի մանկատան սաները ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ աջակցությամբ նվաճել են Արմաղան լեռան գագաթը

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի./ԱՌԿԱ/ Սեպտեմբերի 11-ին Գավառի մանկատան սաները և ուսուցիչները, մարզի համայնքների անապահով ընտանիքների մի խումբ երեխաներ, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ և «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպության աշխատակիցների հետ միասին վերելք կատարեցին դեպի Գեղամա լեռնաշղթայի՝ Արմաղան լեռան գագաթը, հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից:

Արշավը կազմակերպվել էր ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ, «Հայաստան» Համահայկական հիմնադրամի և Վորլդ Վիժն Հայաստանի համատեղ բարեգործական ծրագրի շրջանակներում, որի նպատակն է Գավառի մանկատան սաների համար ստեղծել ընդլայնված կրթական հնարավորություններ, ինչպես նաև նպաստել նրանց սոցիալական ինտեգրմանը:

Հաղթահարելով ավելի քան 2800 մ բարձրություն` արշավի մասնակիցները այցելեցին լեռնագագաթին գտնվող խառնարանային լիճը և հին սրբավայրի տեղում կառուցված մատուռը, ինչպես նաև մասնակցեցին Հայաստանի անկախության տարեդարձին նվիրված քննարկմանը:

«Վորլդ Վիժն»-ի Գավառի գրասենյակի աշխատակիցները նրանց համար կազմակերպեցին ազգային խաղեր և այլ զվարճանքներ: Ընդհանուր թվով ավելի քան 40 երեխա և մոտ 25 մեծահասակ մասնակցեց միջոցառմանը:

«Նման միջոցառումները մանկատան սաներին հնարավորություն են տալիս հաստատությունից դուրս կապեր հաստատել իրենց հասակակիցների հետ և ձեռքբերել նոր ընկերներ, ինչը նպաստում է այդ երեխաների մոտ հաղորդակցման հմտությունների ձևավորմանը և հասարակության մեջ նրանց ինտեգրմանը»,–ասված է հաղորդագրությունում:

Գավառի մանկատանն իրականացվող եռակողմ համատեղ ծրագիրը սկսվել է 2014 թ. հոկտեմբերին: Ծրագրի շրջանակներում Գավառ քաղաքի մանկատանը ստեղծվել է կրթական կենտրոն, որտեղ 9-18 տարեկան մոտ 80 երեխա՝ մանկատան սաներից և մարզի անապահով ընտանիքներից, մասնակցում է հայոց և օտար լեզուների, մաթեմատիկայի, պատմության խորացված ուսուցման դասերի, ինչպես նաև տարբեր մասնագիտական դասընթացների:

Ծրագրի՝ մոտ 41 000 000 ՀՀ դրամ ֆինանսավորումն իրականացվում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ և «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից թողարկած Visa ԲԱՐԵՐԱՐ բարեգործական քարտի միջոցով: Ծրագիրն իրականացնում է «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպությունը:

Այս ծրագիրը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ , «Հայաստան» համահայկական հիմնադրամի և «Վորլդ Վիժն Հայաստան»-ի առաջին համատեղ բարեգործական նախաձեռնությունն է:

 «Վորլդ Վիժն» միջազգային բարեգործական կազմակերպության կոչումն է բարեփոխել աղքատության մեջ ապրող երեխաների, նրանց ընտանիքների և համայնքների կյանքը:

«Վորլդ Վիժն Հայաստան» – ը ներկայումս աշխատում է Շիրակի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի և Լոռու մարզերի և մայրաքաղաք Երևանի ավելի քան 250 համայնքներում` իրականացնելով զարգացման երկարաժամկետ ծրագրեր և օժանդակելով ավելի քան 32 000 երեխաների և նրանց ընտանիքներին:

«Վորլդ Վիժն Հայաստան» -ի ֆոնդահայթայթման ծրագիրը կոչված է նպաստելու մեր հասարակությունում բարեգործության մշակույթի զարգացմանը, ինչպես նաև բարձրացնելու ձեռնարկությունների և անհատների ներգրավվածությունը համայնքային կյանքում: Տեղական ընկերությունների հետ համատեղ ծրագրերը օգնում են լուծել համայնքների հրատապ խնդիրները՝ այդպիսով նպաստելով երկրի կայուն զարգացմանը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1992թ.-ին և կոչված է խթանելու մարդասիրական օգնությունը և ենթակառուցվածքների զարգացումը ՀՀ-ում և ԼՂՀ-ում: Հիմնադրամն ունի 25 տեղական մարմին ամբողջ աշխարհում:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ հիմնադրվել է 1995թ.-ին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակում: Որպես բանկի ստեղծման մոդել ընտրվել է ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ բանկի մոդելը: 2003թ.-ին Կրեդիտ Ագրիկոլ բանկային խմբի կողմից իրականացվող խորհրդատվական և տեխնիկական աջակցությունը վերածվեց գործընկերային համագործակցության, ինչի հետևանքով էլ հիմնադրվեց Հայաստանում առաջին լիզինգային ընկերությունը՝ «Ակբա Լիզինգ» վարկային կազմակերպությունը :

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գործունեության վերջին 10 տարիների ընթացքում բանկի մասնաճյուղերի թիվը բազմապատկվել է 6 անգամ՝ հասնելով է 57-ի: Բանկն ունի 1207 աշխատակից այն պարագայում, որ 1995թ.-ին աշխատակիցների թիվը կազմել է ընդամենը 12-ը: –0–

 

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանն ու Համաշխարհային բանկը քննարկել են հարկային և մաքսային վարչարարության բարեփոխումների առաջնահերթությունները

Քննարկվել են Հայաստանի հարկային ու մաքսային վարչարարության շարունակական վերափոխման հաջորդ փուլի առաջնահերթությունները

Հանձնիր արյուն, փրկիր կյանքեր․ Idram&IDBank

Արյան անհրաժեշտ պաշարների համալրմանն ու արյան դոնորության մշակույթի խթանմանն աջակցելու նպատակով՝ Իդրամն ու IDBank-ը միացել են «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի կողմից իրականացվող կամավոր արյունատվության նախաձեռնությանը

Յունիբանկի 6,9 մլրդ ՀՀ դրամ ծավալով անժամկետ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

Յունիբանկի 6,9 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր անվանական ծավալով դրամային անժամկետ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում՝ ընդգրկվելով պարտատոմսերի երկրորդային՝ Bbond ցուցակում

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (սեպտեմբերի 28–ից հոկտեմբերի 4)

Շաբաթվա ֆինանսական օրակարգը միավորել է ԱՄՀ-ի հետ բարեփոխումների քննարկումը, ՀՀ ԿԲ վերահսկողական միջոցառումները և բյուջետային ֆինանսավորման նախապատրաստումը

Հայաստանը պլանավորել է տարեկան ապահովել ՀՆԱ-ի 6% աճ․ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի․ /ԱՌԿԱ/․  Հայաստանի կառավարությունը նպատակ է դնում...

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img