Tue, 11 February
3.1 C
Yerevan
USD: 396.54 RUB: 4.13 EUR: 409.11 GEL: 141.62 GBP: 490.12
spot_img

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ գործարկել է ACBA Mobile բջջային հավելվածը

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/.  ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ նախօրեին հայտարարել է ACBA Mobile բջջային հավելվածի գործարկման մասին, հաղորդում է  բանկի մամուլի ծառայությունը;

Բանկն այսուհետ առաջարկելու է իր հաճախորդներին ACBA Mobile բջջային հավելվածի միջոցով կառավարել իրենց հաշիվները ցանկացած վայրից, ցանկացած պահի՝ ունենալով միայն ինտերնետ հասանելիությամբ բջջային IOS կամ Android օպերացիոն համակարգով աշխատող հեռախոսներ կամ պլանշետներ (smartphone, tablet):

ACBA Mobile բջջային հավելվածի միջոցով հաճախորդները կարող են կատարել փոխանցումներ իրենց հաշիվների միջև,  ինչպես նաև ՀՀ տարածքում գործող ցանկացած այլ բանկի հաշվեհամարներին, կատարել ավանդի համալրում, կոմունալ վճարումներ, արտաժութային փոխարկումներ, բանկ ուղարկել և  ստանալ հաղորդագրություններ, ստանալ Բանկի նկատմամբ պարտավորությունների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն, ընթացիկ վարկի մարման վերաբերյալ հիշեցումներ:

Բացի այդ, ACBA Mobile բջջային հավելվածը հնարավորություն է ընձեռում բոլորին՝ անկախ նրանից աձը բանկի հաճախորդ է, թե ոչ, տեսնել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ՝ իրենց գտնվելու վայրին մոտ բանկոմատների և մասնաճյուղերի տեղակայման վայրերը քարտեզի վրա, ինչպես նաև հետևել Բանկի կողմից սահմանված փոխարժեքի կուրսերին:

ACBA Mobile բջջային հավելվածից օգտվելու համար անհրաժեշտ է App Store-ից կամ Google play-ից ներբեռնել ACBA Mobile բջջային հավելվածը և դիմելով բանկի մասնաճյուղ` իրականացնել ակտիվացման գործողությունները:

Սեպտետեմբերի 16-ից մինչև հոկտեմբերի 30-ը ներառյալ ACBA Mobile բջջային հավելվածից օգտվելու համար  դիմող բոլոր ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդներին ծառայությունը կտրամադրվի անվճար:

Ինչպես նշել է ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գլխավոր – գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը, ժամանակակից աշխարհում ամենամեծ արժեքներից մեկը ժամանակն է, և բանկային համակարգում նոր տեխնոլոգիաների ներդրումը բավականին գնահատված է և ակտուալ, հիմնականում` երիտասարդների շրջանում։

«Բանկը մոտ մեկ տարի աշխատել է երկու նոր պրոդուկտների ներդրման ուղղությամբ` հեռախոսային բանկինգ և mobile-բանկինգ` փորձելով դրանք համապատասխանեցնել հաճախորդների պահանջներին և դարձնել հարմարավետ օգտագործման համար։ Օտարերկրյա և տեղական գործընկեր բանկերի գնահատականներով` այս պրոդուկտները հարմարավետության տեսակետից համապատասխանում են որակի բարձր չափանիշներին», – ասաց նա։

Անդրեասյանը նաև ավելացրեց, որ բանկը շուտով նախատեսում է թողարկել նաև այլ նոր պրոդուկտներ։

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ հիմնադրվել է 1995թ.-ին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակում: 2006 թ.–ի սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ ֆրանսիական բանկային խումբը դարձել է բանկի խոշորագույն բաժնետերն` իրականացնելով կապիտալի զգալի ներդրումներ։ –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում հունվարին գրանցվել է 1,7%–ի գնաճ

Այս տարվա հունվարին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, հանրապետությունում գրանցվել է 1,4% գնաճ

Fitch-ը վերահաստատել է Ակբա բանկին շնորհած «BB-» վարկանիշը

Fitch-ի կողմից շնորհված վարկանիշը արտացոլում է բանկի ամուր ֆինանսական դիրքը, կապիտալի կայուն դիրքը և ակտիվների որակի բարելավումը

Հայաստանի առևտրային բանկերի կողմից 2024թ․–ի վերջին տրամադրված վարկերի ծավալը գերազանցել է 6,5տրլն դրամը

Հայաստանի առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի ծավալը 2024 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ կազմել է 6,538,702 մլն դրամ՝ սեպտեմբերի վերջի 6,016,519 մլն դրամի դիմաց

Հայաստանի համախառն պետական պարտքը 2024թ․–ի դեկտեմբերին աճել է՝ հասնելով 12,8մլրդ դոլարի

2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ պետական պարտքը կազմել է 5,092,718.5 մլն դրամ՝ մեկ ամսվա կտրվածքով աճելով 132,956.5 մլն դրամով

ՀՀ–ում կտրամադրվի 15մլրդ դրամի վարկ ժամանակակից ջերմատնային տնտեսություններ ստեղծելու համար

Ընդունված որոշման շրջանակում ակնկալվում է, որ մինչև 2026 թվականի վերջը կստեղծվեն 35 հա ժամանակակից ջերմոցային տնտեսություններ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img