ԶԼՄ. ԿԲ բանկային հսկողության դեպարտամենտի ղեկավար Ռուբեն Ամիրյանցը լքում է պաշտոնը Պոզդիշևի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով

ՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԿԲ  բանկային հսկողության դեպարտամենտի ղեկավար Ռուբեն Ամիրյանցը լքում է պաշտոնը և գնում Ռոսիա բանկից Պոզդիշևի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով։ Նրա պարտականությունները կանցնեն ԿԲ նախագահի տեղակալ Վասիլի Պոզդիշևին, գրում է «Վեդոմոստին»։

Դեպարտամենտի տնօրեն Ամիրյանցը նշանակվել է 2013 թվականի սեպտեմբերին, մինչ այդ նա մեկուկես տարուց ավել գլխավորել է վարկային կազմակերպությունների ֆինանսական առողջացման և գործունեության արտոնագրման դեպարտամենտը։ Ավելի վաղ Ամիրյանցը զբաղեցրել է նույն դեպարտամենտի փոխտնօրենի պաշտոնը, իսկ դրանից առաջ աշխատել է ԿԲ իրավաբանական դեպարտամենտում, հայտնում է banki.ru կայքը։

Ամիրյանցի ծանոթ պետական բանկիրներից մեկը, պատմել է թերթին, որ վերջին ժամանակներս Պոզդիշևը, ով համակարգում էր բանկային վերահսկման ուղղությունը, սկսել է ավելի քիչ հաշվի առնել նրա կարծիքը։ Վարկային կազմակերպությունների վերահսկման հարցերում նրանց հայացքները չեն համընկել։ ԿԲ–ում Պոզդիշևի դիրքն ամրապնդվել է, ԿԲ–ի նախագահ Էլվիրա Նաբիուլինան բարձր է գնահատում նրա կարծիքը, թերթին փոխանցում է ԿԲ վերահսկման բլոկին մոտ կանգնած աղբյուրը։

Ամիրյանցն աշխատանքի կանցի Ներդրումների ապահովագրման գործակալությունում և կզբաղեցնի գործակալության գլխավոր տնօրեն Յուրի Իսաևի տեղակալի պաշտոնը, պատմել են թերթի զրուցակիցները։ Այժմ այդ ուղղությունը համակարգում է АСВ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վալերի Միրոշնիկովը։ Նրա պարտականությունների մի մասն անցնելու է Ամիրյանցին, Միրոշնիկովը կշարունակի համակարգել բանկի ֆինանսական առողջացումները, ասում է Ամիրյանցի ծանոթը։ «Ամիրյանցը զբաղվելու է սնանկության հարցերով», – հաստատել է ԿԲ վերահսկման բլոկին մոտ աղբյուրը։

Ամիրյանցը երեկ հրաժարվել է մեկնաբանումներ տալ, վկայակոչելով, որ չի կարող հաստատված կարգը խախտել, և խորհուրդ է տվել դիմել ԿԲ մամուլի ծառայությանը։ Այնտեղ հրաժարվել են մեկնաբանել աշխատողներին վերաբերող հարցեր։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img