Լոռու մարզում կայացավ «Բերքի տոն»` ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ աջակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/.  Տարվա ընթացքում իր կողմից աճեցված բերքն ու բարիքը լոռեցին  ցուցադրության էր հանել մարզում ավանդական  դարձած «Բերքի տոնին» : Որպես միջոցառման գլխավոր հովանավոր հանդես  էր եկել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկն  իր դուստր ընկերության` ԱԳԲԱ Լիզինգի հետ միասին, հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից:

«Բերքի տոն» -ը  սկսվել է մրցանակաբաշխությամբ.  Լոռու մարզպետարանը և, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը` գյուղատնտեսական տարվա առաջատարներին խորհրդանշական նվերներ և պատվոգրեր հանձնեցին, գլխավոր մրցանակը ստացավ՝ Սպիտակ համայնքը:

«Այս տոնը գյուղացիների  արարած բերքի արդյունքն է, գյուղացիներն են այս բերքը աճեցրել, ու այսօր բոլորս ուրախանում ենք իրենց ստեղծածով: Բնականաբար մենք չէինք կարող իրենց կողքին չլինել» ,-իր խոսքում նշեց ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ ԼՈՌԻ մասնաճյուղի կառավարիչ Ոսկան Զաքարյանը, իսկ ԱԳԲԱ Լիզինգ ընկերության տնօրեն Արսեն Բազիկյանը ընդգծել է, որ շատ կարևոր է, որ մենք կարողանում ենք մեր առանձնահատուկ լուծումներով օգտակար լինել հայ գյուղացուն` նրանց առաջարկելով նորարարական լուծումներ գյուղատնտեսության տարբեր ոլորտներում, հնարավորություն ընձեռելով նրանց բարձրացնել կատարվող աշխատանքների արդյունավետությունը և կրճատել կատարվող ծախսերը՝ մատուցելով բարձրակարգ լիզինգային ծառայություններ:

«Բերքի տոնին»  ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը առանձին տաղավարով էր ներկայացել, որտեղ բանկն իր առաջարկներն էր ներկայացնում ֆերմերներին:

«ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության TACIS ծրագրի շրջանակում։ 2006 թվականի սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկել ֆրանսիական բանկային խումբը դարձել է բանկի ամենախոշոր բաժնետերը` կապիտալում զգալի ներդրումներ կատարելով։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայկական դրամի նկատմամբ դոլարի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են, մինչդեռ եվրոն նվազել է. ԿԲ

2026 թվականի հոկտեմբերի 7-ին  ՀՀ արտարժույթի շուկայում  ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ հոկտեմբերի 6-ի համեմատ, աճել է 0.18 կետով՝ կազմելով 362.32 դրամ։

Հայաստանն ու Համաշխարհային բանկը քննարկել են հարկային և մաքսային վարչարարության բարեփոխումների առաջնահերթությունները

Քննարկվել են Հայաստանի հարկային ու մաքսային վարչարարության շարունակական վերափոխման հաջորդ փուլի առաջնահերթությունները

Հանձնիր արյուն, փրկիր կյանքեր․ Idram&IDBank

Արյան անհրաժեշտ պաշարների համալրմանն ու արյան դոնորության մշակույթի խթանմանն աջակցելու նպատակով՝ Իդրամն ու IDBank-ը միացել են «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի կողմից իրականացվող կամավոր արյունատվության նախաձեռնությանը

Յունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր

Յունիբանկը հայտարարում է ՀՀ դրամով անժամկետ պարտատոմսերի նոր թողարկման մասին։ Թողարկման ծավալը կազմում է 3 միլիարդ ՀՀ դրամ, որը նախատեսվում է տեղաբաշխել մինչև 2026 թվականի դեկտեմբերի 4-ը։

Սեպտեմբերին Հայաստանում գրանցվել է 4,3% գնաճ

Հայաստանի սպառողական շուկայում ընթացիկ տարվա սեպտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 4,3%, նշվում է Հայաստանի Վիճակագրական կոմիտեի զեկույցում։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img