ՎՏԲ–Հայաստան Բանկն առաջարկում է կուտակային հաշիվներ` մինչև 8% տարեկան տոկոսադրույքով

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է բացել կուտակային հաշիվներ՝ մինչև 8% պրոգրեսիվ տարեկան տոկոսադրույքով, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Կուտակային հաշիվը նոր տեսակի բանկային հաշիվ է, որը հաճախորդներին հնարավորություն է տալիս անընդմեջ կուտակել դրամական միջոցներ ցանկացած հեռանկարային/երկարաժամկետ նպատակների համար (արձակուրդ, խոշոր գնում, ուսման վարձավճար և այլն), միաժանամակ կուտակման ընթացքում ստանալով եկամուտ Բանկի կողմից վճարված տոկոսների տեսքով, և ցանկացած պահի օգտագործել կուտակված ֆինանսական միջոցները (ամբողջությամբ կամ մասնակի) առանց տոկոսագումարների կորստի:

Ըստ հաղորդագրության` կուտակային հաշիվները ՎՏԲ-Հայաստան Բանկում բացվում են ՀՀ դրամով, անվճար: Առաջին կուտակումը հաճախորդը կատարում է հաշիվը բացելու պահին նվազագույնը 10 000 ՀՀ դրամի չափով։

Այնուհետև, եթե ընթացիկ ամսվա ընթացքում յուրաքանչյուր օր հաճախորդը պահի առնվազն 10 000 ՀՀ դրամ կուտակային հաշվին, ապա հաշվի սպասարկման դիմաց սակագին չի գանձվի: Հակառակ դեպքում հաշվի սպասարկման դիմաց ամենամսյա վճարը կկազմի 390 ՀՀ դրամ:

Բանկը հնարավորություն է ընձեռում հաճախորդներին օգտվել կուտակային հաշվի համար կիրառվող պրոգրեսիվ տարեկան տոկոսադրույքի արտոնությունից` կախված ընթացիկ ամսվա ընթացքում հաշվին առկա օրական միջին մնացորդից հետևյալ եղանակով` միջին օրական մնացորդը մեկ ամսվա ընթացքում փոքր է 10 000 ՀՀ դրամից՝ 0.01%, ավելի է քան 10 001 ՀՀ դրամը և պակաս է 100 000 ՀՀ դրամից՝ 7%, գերազանցում է 100 001 ՀՀ դրամը՝ 8%: Հաշվի տոկոսները վճարվում և գումարվում են հաշվի մնացորդին յուրաքանչյուր ամիս:

Կուտակային հաշվի ձևակերպումն ՎՏԲ-Հայաստան Բանկում ունի մի շարք առավելություններ` ցանկացած պահի հաշվի համալրումներ և ելքագրումներ կատարելու հնարավորություն (առավելություն է դեպոզիտների համեմատ), բարձր եկամտաբերություն (համեմատած բանկային հաշվի հետ),  միջոցների կազմակերպված և պլանավորված կուտակման հնարավորություն երկարաժամկետ նպատակներով, հեռակա կուտակումների հնարավորություն՝ աշխտավարձի, դրամային փոխանցումների մուտքագրման շնորհիվ, կուտակային հաշիվ բացելու համար պահանջվում է նվազագույն քանակի փաստաթղթեր և ժամանակ:

Բացի այդ, ՎՏԲ-Հայաստան Բանկում բացելով կուտակային հաշիվ, հաճախորդին տրամադրվում է Ինտերնետ-Բանկինգ անվճար ծառայությունը, որի միջոցով հնարավոր է իրականացնել հաշվի կուտակումները առանձ Բանկ այցելելու անհրաժեշտության: Կուտակային հաշիվը կարելի է համալրել նաև Երևանում և ՀՀ տարբեր մարզերում տեղակայված TelCell 1200 տերմինալների միջոցով:

Կուտակային հաշվի մասին մանրամասն տեղեկատվություն հնարավոր է ստանալ բանկի բոլոր մասնաճյուղերում, www.vtb.am կայքում կամ բանկի միասնական տեղեկատվական ծառայության 87–87 հեռախոսահամարով։

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներ

ՎՏԲ-Հայաստան Բանկի կորպորատիվ հաճախորդների համար նախատեսված պրոդուկտների շարքում ներկայացված են երեք ավանդներ՝ միջոցների տեղաբաշխման տարբեր պայմաններով

Հայաստանն ու Զարգացման ֆրանսիական գործակալությունը քննարկել են համագործակցության նոր ուղղությունները

Փոխվարչապետը բարձր է գնահատել գործակալության հետ տարեկան խորհրդակցությունների ձևաչափով քննարկումների անցկացումը

Յունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր

Յունիբանկն այսօր թողարկել է ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով պարտատոմսեր՝ համապատասխանաբար 10,3% և 6% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ

ԵԱԶԲ–ն 2026թ․–ին Հայաստանում ակնկալում է ՀՆԱ–ի 6%–անոց աճ՝ տնտեսական բարձր ակտիվության ֆոնին

Ակնկալում ենք 2026 թ.–ին բարձր տնտեսական ակտիվության պահպանում աճի ներքին աղբյուրների հաշվին

Դոլարի նկատմամբ իրանական ռիալի փոխարժեքը թարմացրել է պատմական նվազագույն ցուցանիշը

Իրանական ռիալը նվազել է ԱՄՆ դոլարի նկատմամբ՝ հասնելով նոր պատմական նվազագույն ցուցանիշի. Թեհրանի շուկայում ամերիկյան արժույթը վաճառվում էր 1 դոլարի դիմաց ավելի քան 2,5 մլն ռիալ փոխարժեքով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img