«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն և «ՎԵԳԱ» էլեկտրոնիկայի խանութների ցանցը իրականացնում են ամանորյա համատեղ ակցիա

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի. /ԱՌԿԱ/.  «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն և «ՎԵԳԱ» էլեկտրոնիկայի խանութների ցանցը համատեղ իրականացնում են «Բումերանգ» ամանորյա ակցիա, հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից:

Ակցիան կանցկացվի այս տարվա  դեկտեմբերի 2-ից մինչև դեկտեմբերի 10-ը:

Բանկի հետ համագործակցող Unistream, Converse Transfer, MoneyGram, Sigue Money Transfer, Ria Money Transfer, Anelik միջազգային համակարգերի միջոցով փոխանցող կամ ստացող յուրաքանչյուր 5-րդ հաճախորդին տրամադրվելու է «ՎԵԳԱ ԳՐՈՒՊ» խանութների ցանցի զեղչային կուտակային Gold քարտ` առաջին ձեռք բերվող ապրանքի արժեքի 10% զեղչի և 3% կուտակման հնարավորությամբ, որը յուրաքանչյուր գնումից հետո փոխանցվելու է քարտի վրա` ակցիայի գործողության ժամկետի ամբողջ ընթացքում:

Բացի այդ, քարտն ունի լրացուցիչ 5.000 ՀՀ դրամ գումարի բոնուսային կուտակման հնարավորություն:

Առէկսիմբանկի գլխավոր տնօրենի խորհրդական Ելենա Մարկովայի խոսքերով` 5.000 դրամ բոնուսը հաճախորդը կարող է օգտագործել առաջին գնումից հետո ցանկացած պահի, օրինակ` երկրորդ անգամ գնում կատարելիս:

«Քարտը ստանալու համար հաճախորդը պետք է կատարի հետևյալ պարտադիր պայմանը` առաջին գնումը պետք է իրականացնել մինչև 2015թ. դեկտեմբերի 31-ը: Դրանից հետո քարտն անմիջապես ակտիվանում է և գործում է հետագա բոլոր գնումների դեպքում», – նշեց Ե. Մարկովան:

Պլաստիկ քարտերը տրամադրվում են Առէկսիմբանկի բոլոր մասնաճյուղերում:

Հիշեցնենք, որ Առէկսիմբանկն իրականացնում է արագ դրամական փոխանցումներ MONEYGRAM , UNISTREAM , ANELIK, INTELEXPRESS, SIGUE MONEY TRANSFER, RIA MONEY TRANSFER և CONVERSE TRANSFER համակարգերի միջոցով:
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ն հիմնադրվել է 1998 թ.–ին։ Բանկը «Գազպրոմ» ռուսական խոշորագույն բանկի 100 տոկոսանոց դուստր կառույցն է։
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ի վարկային պորտֆելը 2015 թ.–ի երկրորդ եռամսյակի դրությամբ կազմել է մոտ 66 մլրդ դրամ` տարեսկզբի համեմատ կրճատվելով 5,4 տոկոսով  (1 դոլարը` 477,7 դրամ)։ –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Գալստյան. ՀՀ Կենտրոնական բանկը շարունակել է բարձրացնել տոկոսադրույքը գնաճի գերիշխող ռիսկերի ֆոնին

Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացրել շարունակել տոկոսադրույքի բարձրացման քաղաքականությունը՝ հաշվի առնելով գնաճային ռիսկերի ավելացում ենթադրող սցենարների իրականացման հավանականությունը, հայտարարել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը

ՊԵԿ-ը զգուշացրել է Ռուսաստանից Հայաստան և մի շարք այլ երկրներ կանխիկ ռուբլու արտահանման արգելքի մասին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հիշեցրել է Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան և մի շարք այլ պետություններ ռուսական կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումների մասին

ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

2026 թ.-ի նոյեմբերի 3-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը, հայտնում են ԿԲ-ից։

«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում (ՎԻԴԵՈ)

Դեռ 7 տարի առաջ «Դիլի Թաունի» կոնցեպտը զուտ գաղափար էր, իսկ այսօր այն Հայաստանի համար վերածվել է եզակի համալիրի՝ «քաղաք՝ քաղաքի ներսում»

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ հանգեցնի վարկերի թանկացմանը. ՀՀ ԿԲ նախագահը բացատրել է՝ ինչու

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ ենթադրի բանկերի կողմից տրամադրվող վարկերի թանկացում, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img