Դոլարն էժանանում է արտարժույթների զամբյուղի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հինգշաբթի դոլարի փոխարժեքը նվազում է համաշխարհային արտարժույթների նկատմամբ նախօրեին ԱՄՆ–ի աշխատանքի և առևտրի շուկայից ստացված դրական վիճակագրական տվյալների ֆոնին գրանցված աճից հետո, հաղորդում է ՓՐԱՅՄԸ` հղում անելով առուվաճառքի տվյալներին։

Երևանի ժամանակով ժամը 08։24–ին դոլարի ցուցիչը (ԱՄՆ–ի հիմնական առևտրային գործընկեր երկրների վեց արտարժույթների զամբյուղի նկատմամբ դոլարի փոխարժեքը) նվազել է 0,06 տոկոսով` հասնելով 97.83 կետի։ Դոլարի նկատմամբ եվրոյի փոխարժեքն ավելացել է` նախորդ նստաշրջանի փակման ժամանակ եվրոյի դիմաց գրանցված 1,0867 դոլարից հասնելով 1,0876 դոլարի։ Իենի նկատմամբ դոլարի փոխարժեքը նվազել է` 121,56 իենից հասնելով 121,44 իենի։
Automatic Data Processing (ADP) վերլուծական ընկերության տվյալներով` ԱՄՆ–ի մասնավոր ընկերություններում աշխատատեղերի թիվը հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, ավելացել է 182 հազարով, չնայած վերլուծաբաններն ակնկալում էին 180 հազարի աճ։

Բացի այդ, ԱՄՆ առևտրի նախարարության Տնտեսական վերլուծության բյուրոն տեղեկացրել է, որ ԱՄՆ–ի առևտրային հաշվեկշռի պակասուրդը սեպտեմբերին, օգոստոսի վերանայված ցուցանիշի համեմատ, նվազել է 15 տոկոսով և կազմել 40,8 մլրդ դոլար։ Վերլուծաբանները կարծում էին, որ ԱՄՆ–ի առևտրային հաշվեկշռի պակասուրդը սեպտեմբերին կազմել է 41 մլրդ դոլար։ Չորեքշաբթի հրապարակված վիճակագրական տվյալները հանգեցրեցին դոլարի դիրքերի ամրապնդման։

Բացի այդ, ավելի վաղ համաշխարհային արժույթների նկատմամբ դոլարի աճին նպաստեց ՊԴԾ ղեկավար Ջանեթ Իելլենի հայտարարությունը։ Նրա խոսքով` տոկոսադրույքի ավելացումը դեկտեմբերին հավանական է, ԱՄՆ–ի տնտեսությունը հիմա «լավ է աշխատում», ներքին եկամուտների աճը կայուն է։ –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img