ՎՏԲ-Հայաստան բանկն ունի 500 000 քարտապան

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան բանկը թողարկել է 500 000 – րդ քարտը: Հոբելյանական քարտի քարտապան դարձավ բանկի հաճախորդ 27-ամյա Անի Փաշիկյանը, հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից:

«Անին հանդիսանում է բանկի աշխատավարձային ծրագրի քարտապան և ներկայումս դասավանդում է ինֆորմատիկա Շիրակի մարզի Սարալանջ գյուղի միջնակարգ դպրոցում:

500 000-րդ քարտապանի պարգևատրումը տեղի է  ունեցել ՎՏԲ-Հայաստան բանկի գլխամասային գրասենյակում: Բանկի գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Յուրի Գուսևը հոբելյանական քարտի քարտապան Անի Փաշիկյանին հանձնեց 500 000 դրամի հավաստագիր: Գումարը նույն օրը փոխանցվել է  հաճախորդի աշխատավարձային քարտին»,-ասված է հաղորդագրությունում:

ՎՏԲ-Հայաստան բանկն ակտիվ քարտերի և քարտերով ընդհանուր շրջանառության քանակով տարիներ շարունակ մնում է հայկական շուկայի առաջատար: ՎՏԲ-Հայաստան Բանկի չափաբաժինը Հայաստանյան շուկայում VISA и MasterCard միջազգային քարտերի թողարկման ընդհանուր քանակով կազմում է 35%:

«500 000-րդ քարտի թողարկումը վկայում է այն մասին, որ ՎՏԲ-Հայաստան Բանկի վճարային քարտերը ունեն մեծ պահանջարկ և վայելում են մեր հաճախորդների վստահությունը: Շնորհավորում եմ հոբելյանական քարտի քարտապան Անի Փաշիկյանին և մաղթում հաջողություններ ինչպես իր պատասխանատու մասնագիտության մեջ, այնպես էլ անձնական կյանքում»,-ասել է Յուրի Գուսևը:

ՎՏԲ-Հայաստան բանկը հանդիսանում է VISA International և MasterCard Worldwide միջազգային վճարային համակարգերի լիիրավ անդամ: Բանկն իր հաճախորդներին առաջարկում է Visa և MasterCard ստանդարտ քարտերի լայն շարք, ինչպես նաև, Բանկը սպասարկում է տեղական ArCa բանկային քարտերը:

ՎՏԲ-Հայաստան բանկի հաճախորդները կարող են օգտվել Հայաստանում ամենալայն մասնաճյուղային ցանցից՝ 67 մասնաճյուղ, և ցանկացած պահի (24/7) ստանալ կանխիկ միջոցներ Բանկի 158 բանկոմատներից: Քարտերի միջոցով Բանկի հաճախորդները կարող են վճարել ծառայությունների դիմաց, կատարել գնումներ առևտրային կետերում և ինտերնետում նույնքան պարզ, արագ և անվտանգ, ինչպես կանխիկ վճարումների դեպքում: Բացի դրանից, ՎՏԲ-Հայաստան բանկի հաճախորդները SMS-տեղեկատվության ծառայության միջոցով կարող են ստանալ իրենց վճարային քարտերով կատարված բոլոր գործարքների և հաշվեկշռի մասին տեղեկություններ:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:  -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը (ՎԻԴԵՈ)

25 տարի առաջ երեք ընկերներ որոշեցին ու հիմնեցին PROFAL ընկերությունը, որն ալյումինե դռների, պատուհանների ու ապակե կոնստրուկցիաների արտադրության առաջատարներից է

Rate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ (ՎԻԴԵՈ)

Անշարժ գույքի ձեռքբերումը հաճախ ուղեկցվում է բազմաթիվ կազմակերպչական հարցերով

Հիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Նոյեմբերի 13-15-ը կայանալիք Toon Expo.Invest 2026...

Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

․«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների ծավալի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (նոյեմբերի 2–8)

Հայաստանի ֆինանսական օրակարգն անցած շաբաթ կենտրոնացած էր դրամավարկային քաղաքականության խստացման, բանկային իրացվելիության կարգավորման և պետական պարտքի պարամետրերի քննարկման վրա

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img