Հայէկոնոմբանկը BlueOrchard ներդրումային ընկերությունից 3 մլն. դոլարի վարկ է ստացել

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում տեղակայված BLUEORCHARD MICROFINANCE FUND LLC ներդրումային ընկերության միջև կնքվեց 3 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ վարկային պայմանագիր, ասված է ընկերության պաշտոնական կայքում:

Վարկի միջոցներն ուղղվելու են Հայաստանի փոքր և միկրո բիզնեսի ֆինանսավորմանն ու զարգացմանը:

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի և BLUEORCHARD-ի համագործակցությունը սկսվել է դեռևս 2010 թվականին, երբ ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ին տրամադրված 10 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ սինդիկացված վարկում վերջինս հանդես էր եկել որպես B-վարկի մասնակից»,-ասված է հաղորդագրությունում:

BlueOrchard-ը հիմնադրվել է 2001 թվականին ՄԱԿ-ի նախաձեռնությամբ՝ որպես միկրոֆինանսական պարտքային համաշխարհային ներդրումների առաջին առևտրային կառավարիչ:

Ընկերությունը որակավորված ներդրողներին առաջարկում է բարձրակարգ ներդրումային լուծումներ և ապահովում է պարտքի և կապիտալի ֆինանսավորմամբ զարգացող և սահմանամերձ շուկաներում գտնվող հաստատություններին:

60 տարբեր երկրներում ծավալած իր գործունեությամբ, իր ավելի քան 15 տարվա պատմություն ունենալով, BlueOrchard-ը հանդիսանում է առաջնածին ազդեցություն ունեցող ներդրող, որը նպաստեց ներառական աճին, միաժամանակ ապահովելով ներդրումների գրավիչ վերադարձ ներդրողներին:

2015թ. սեպտեմբեր 30-ի. դրությամբ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ” ԲԲԸ ընդհանուր նորմատիվային կապիտալը կազմում է 12.83 մլրդ ՀՀ դրամ, վարկային ներդրումները՝ 54.43 մլրդ ՀՀ դրամ, հաճախորդների նկատմամբ պարտավորությունները (ցպահանջ + ժամկետային)՝ 55.82 մլրդ ՀՀ դրամ, զւտ շահույթը՝ 281,113 հազ. ՀՀ դրամ: Բանկն ունի 40 մասնաճյուղ, որոնցից 19-ը Երևանում, 20-ը, ՀՀ մարզերում, իսկ 1-ը՝ ԼՂՀ-ում:

«Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ն  գրանցվել է 1991 թվականի օգոստոսի 26-ին: Բանկի բաժնետերերն են` EBRD`20%, Սարիբեկ Սուքիասյան` 22.6%, Խաչատուր Սուքիասյան` 19.5%, Ռոբերտ Սուքիասյան` 15.3%:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Զեղծարարները  կոմունալ ծառայությունների աշխատակիցների անվան տակ վարկեր են ձևակերպում ՀՀ քաղաքացիների անունով․ ԿԲ-ն  զգուշացրել է նոր սխեմայի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը վերջին շրջանում ահազանգեր է ստանում ֆինանսական զեղծարարության  նոր սխեմայի վերաբերյալ, որի դեպքում զեղծարարները  կոմունալ ծառայություններ մատուցող ընկերությունների աշխատակիցների անվան տակ այցելում են քաղաքացիների բնակարաններ, հայտնում է ԿԲ մամուլի ծառայությունը։

COP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը

COP17-ի շրջանակում Ակբա բանկը հայաստանյան և միջազգային հյուրերին ներկայացրել է իր Կայուն զարգացման հաշվետվությունը՝ ընդգծելով բանկի գործունեության առաջնահերթություններն ու կայուն զարգացմանն ուղղված քայլերը

Եվրոն հայկական դրամի նկատմամբ նվազել է, մինչդեռ դոլարն ու ռուբլին աճել են.  ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի նոյեմբերի 5-ին Հայաստանի արժութային շուկայում  ձևավորված հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը նոյեմբերի 4-ի համեմատ, աճել է 0,28 կետով և կազմել 360,4 դրամ

Հայաստանում առաջին ընկերությունը ստացել է կրիպտոծառայությունների մատուցման լիցենզիա․ ՀՀ ԿԲ

Հայաստանում առաջին ընկերությունը ստացել է կրիպտոծառայությունների մատուցման լիցենզիա։

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ աճել են, ռուբլու փոխարժեքը նվազել է. ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 9-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, 2026 թ.-ի նոյեմբերի 6-ի համեմատ, աճել է 0.09 կետով՝ հասնելով 360.34 դրամի։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img