Ջրբաշյան. Հայաստանի բանկային համակարգը պատրաստ չէ նորարարական զարգացման

ԴԻԼԻՋԱՆ, 13 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ժամանակակից բանկային համակարգը պատրաստ չէ տեխնոլոգիական զարգացման, հայտարարեց «Ամերիա» ընկերությունների խմբի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը Դիլիջանում մեկնարկած Բիզնես–նորարարությունների 3–րդ միջազգային համաժողովի շրջանակում։

«Բանկային ոլորտի նորարարական զարգացման համար հարկավոր են մեծ ֆինանսներ շուկայի անհրաժեշտ ծավալի բացակության պայմաններում», – ասաց նա։

Փորձագետը կարծում է, որ բանկային համակարգը լուրջ փոփոխությունների եզրին է։

«2017 թ.–ին դուք կունենաք «քաղցած», տեխնոլոգիապես թերզարգացած բանկային համակարգ, որը մրցակցության մեջ է մտել համաշխարհային խոշոր դերակատարների հետ, և այն ստիպված կլինի ավելի մեծ ներդրումներ կատարել տեխնոլոգիական զարգացման մեջ», – նշեց նա։

Ջրբաշյանը նաև ավելացրեց, որ ժամանակակից տեխնոլոգիաները հանգեցնում են նրան, որ ամենատարբեր ոլորտներում ավանդաբար գործող` միջնորդության ծառայությունները կորցնում են իրենց ակտուալությունը։ Օրինակ, Uber–ի նման ծառայությունը (iPhone–ով կամ Android–ով գործող հավելվածի միջոցով անձնական վարորդ պատվիրելու ծառայություն) փոխարինում է ավանդական տաքսի ծառայությանը։

Նա նաև նշեց, որ ֆինանսական ոլորտում տեղի է ունենում ֆինանսական ռեսուրսների հասանելիության ժողովրդավարացում, և ֆինանսական միջնորդության` գոյություն ունեցող ինստիտուտներն ուբերնիզացվում են (միջնորդների վերացում)։

«Ոչ միայն աշխարհում, այլ նաև Հայաստանում, մեծ թափ է հավաքում «քրաուդ լենդինգ» ֆենոմենը, որը թույլ է տալիս, շրջանցելով ավանդական ֆինանսական ինստիտուտները, վարկավորել կամ վարկ ստանալ», – ասաց Ջրբաշյանը։

Բիզնես–նորարարությունների 3–րդ միջազգային համաժողովը մեկնարկել է նոյեմբերի 13–ին Դիլիջանում։ Համաժողովին մասնակցում են տեղական և օտարերկրացի գործարարներ, բիզնես–միավորումների և ասոցիացիաների, պետական կառավարման մարմինների, խորհրդատվական ընկերությունների, կրթական հաստատությունների ներկայացուցիչներ, դիվանագետներ։

Միջոցառումն անցկացվում է Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի բարձր հովանու ներքո։ Համաժողովի գլխավոր հովանավորն է BetConstruct ընկերությունը։

Բիզնես–նորարարությունների առաջին միջազգային համաժողովն անցկացվել է Դիլիջանում 2013 թ.–ի նոյեմբերի 29–ից դեկտեմբերի 1–ը։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Նոյեմբերի 13-15-ը կայանալիք Toon Expo.Invest 2026...

Հայաստանի վարկային կազմակերպությունների կապիտալը 9 ամսում աճել է 4,35%-ով՝ հասնելով 474,09 մլրդ դրամի

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն կապիտալը 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 474,09 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,49%-ով, իսկ տարեսկզբից՝ 4,35%-ով

Rate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ (ՎԻԴԵՈ)

Անշարժ գույքի ձեռքբերումը հաճախ ուղեկցվում է բազմաթիվ կազմակերպչական հարցերով

«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն է

IDBank-ը և Իդրամը «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում ամփոփել են հոկտեմբեր ամսվա արդյունքները

IDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակը

IDBank-ը մասնակցել է տարածաշրջանի խոշորագույն անշարժ գույքի և ներդրումային ցուցահանդեսներից մեկին՝ «Toon Expo. Invest 2026 Vol. 2»-ին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img