ԿԲ–ի կանխատեսում. Հայաստանում 2015 թ.–ին 12–ամսյա գնաճը կկազմի 2,5–5,5%

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ–ն 2015 թ.–ին 12–ամսյա գնաճը կանխատեսում է 2,5–5,5 տոկոսի սահմանում։ Այս մասին նշվում է ՀՀ ԿԲ–ի գնաճի հաշվետվության մեջ, որը հիմնված է 2015 թ.–ի չորրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրի և երրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության կատարողականի վրա։

Ըստ հաշվետվության` 2015 թ. վերջում 12-ամսյա գնաճը կգտնվի տատանումների թույլատրելի միջակայքի ստորին հատվածի շրջակայքում, իսկ հետագա ամիսներին կպահպանվի ցածր մակարդակում՝ կանխատեսվող հորիզոնում աստիճանաբար մոտենալով և կայունանալով նպատակային ցուցանիշի շուրջ: 

Գնաճային սպասումների նվազմանը զուգընթաց կնվազի նաև սեզոնային գյուղմթերքներից զտված գնաճը:

«Գնաճի զարգացումներում չի դիտարկվել այս տարվա օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ուղղակի ազդեցությունը՝ հաշվի առնելով կառավարության և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից բնակչության որոշ մասի և փոքր բիզնեսի համար մինչև հաջորդ տարվա օգոստոս սակագնի թանկացման սուբսիդավորման հայտարարությունը և հետագա ժամանակահատվածում դրա հետ կապված անորոշությունները», – նշվում է հաշվետվության մեջ։

Ըստ հաշվետվության` էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման անուղղակի ազդեցությունը գնաճի վրա, որը դրսևորվել է մի շարք ապրանքների ինքնարժեքի ավելացման միջոցով, եղել է ԿԲ գնահատումներին համահունչ՝ փոքր, և ապագայում դրա հետ կապված լրացուցիչ գնաճային ռիսկեր չեն ակնկալվում:

Գնաճի կանխատեսումներում հաշվի է առնվել նաև 2016 թ. հարկային օրենսգրքում նախատեսվող ակցիզային հարկի փոփոխությունների գնաճային ազդեցությունը:

2015 թ. երրորդ եռամսյակում 12-ամսյա գնաճը դրսևորել է կանխատեսվածին համահունչ՝ նվազող վարքագիծ, և սեպտեմբերի վերջին կազմել է 3.3%, իսկ հոկտեմբերին նվազել է մինչև 1.9%, որը գրեթե ամբողջությամբ պայմանավորվել է գյուղմթերքների՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցածր գներով:

ՀՀ ԱՎԾ–ի տվյալներով` Հայաստանում սպառողական գները 2015 թ.–ի հունվար–հոկտեմբերին, 2014 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել են 4,4 տոկոսով։

Ըստ պետբյուջեի` հայկական տնտեսության աճը 2015 թ.–ին նախատեսված է 4,1 տոկոսի չափով, գնաճը` 4 տոկոսի չափով (±1,5%)։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img