ՎԶԵԲ–ը ներկայացրել է Հայաստանին վերաբերող 2016–2020 թթ.–ի նոր ռազմավարությունը

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) ընդունել է Հայաստանին վերաբերող 2016–2020 թթ.–ի նոր ռազմավարությունը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Ըստ նոր ռազմավարության` հաջորդ չորս տարվա ընթացքում Եվրոբանկն առաջնահերթությունը տալու է մասնավոր հատվածի մրցունակության ավելացմանը, գործարար միջավայրի բարելավմանը, կապիտալի տեղական  շուկայի զարգացմանն ու ենթակառուցվածքների զարգացման ֆինանսավորմանը։

«Այս տարի Հայաստանում տնտեսական աճը դանդաղել է տարածաշրջանային անկման ֆոնին, ինչն ազդել է երկրի վրա առևտրի ծավալների, դրամական փոխանցումների և ներդրումային հոսքերի նվազման միջոցով։ Բացի այդ, երկրի տնտեսության վրա ազդել են նաև հայկական դրամի արժեզրկումն ու արժութային պահուստների նվազումը», – նշվում է հաղորդագրության մեջ։

ՎԶԵԲ–ի փորձագետներն առանձնացրել են հիմնական առաջնահերթությունները տնտեսական աճն արագացնելու և կառավարության բարեփոխումների հավակնոտ ծրագրերին աջակցելու համար, որը նախատեսում է գործարար միջավայրի բարելավում։

Որպես առաջին առաջնահերթություն փորձագետները նշել են «Մասնավոր հատվածի մրցունակության ավելացումը», քանի որ փոքր և բաց տնտեսություն ունեցող երկրի համար մրցունակության էական բարելավումը ներդրումների ներգրավման առանցքային գործորն է։ Այսպիսով, ՎԶԵԲ–ը կշարունակի մասնավոր հատվածի ֆինանսավորումը` աջակցելով նորմատիվային և վարչարարական միջավայրի բարելավմանը, ինչպես նաև մակրո, փոքր և միջին ձեռնարկություններին ցուցաբերվող աջակցության ամրապնդմանը։

Երկրորդ առաջնահերթությունը «Կապիտալի շուկաների զարգացումն ու տեղական արժույթով ֆինանսավորմանն աջակցելն է»։ «Քանի որ իշխանություններն իրականացնում են պարտադիր կենսաթոշակային բարեփոխումներ, ապա կենսաթոշակային հիմնադրամի ներդրումների մեծ մասը լինելու է տեղական արժույթով։ Հաջողությունը հիմնականում կախված է լինելու տեղական շուկայում կապիտալի գործիքների առողջ առաջարկից, ինչպես նաև տարբեր ներդրողների բավարար թվից` շուկայում լիկվիդայնություն ստեղծելու համար», – նշում են ՎԶԵԲ–ից։

«ՎԶԵԲ–ը կաջացի բոլոր առևտրային կենսունակ նախագծերը էնեգետրիայի և էներգետիկ արդյունավետության, տրանսպորտի և մունիցիպալ ծառայությունների ոլորտներում` միաժամանակ մասնակցելով քաղաքական երկխոսությանը», – նշվում է փաստաթղթում։

ՎԶԵԲ–ը Հայաստանի խոշորագույն ներդրողներից է։ Երկրում իր գործունեության ընթացքում (1992 թ.–ից մինչև օրս) ՎԶԵԲ–ն իրականացրել է ավելի քան մոտ 950 մլն եվրոյի  140 նախագծեր տնտեսական բոլոր հիմնական հատվածներում ($1 – 482,93 դրամ)։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img