ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ շարունակում է աջակցել ուսանողներին

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ հովանավորությամբ Երևանի Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի ունեցավ Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը, հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից:

Միջոցառմանը ներկա էին Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը, դիվանագիտական ներկայացուցիչներ, ձեռնարկությունների ղեկավարներ, շրջանավարտներ, ուսանողներ և ծնողներ:

Իր խոսքում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳԻԿՈԼ ԲԱՆԿԻ գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը, շնորհավորելով շրջանավարտներին, նշեց, որ Հայաստանում լավագույն բուհերից մեկն ավարտելով` նրանք կայուն հիմք են ստեղծում լավ մասնագետ կայանալու գործում: «Ձեր նպատակներին հասնելու ճանապարհին կհանդիպեք բազմաթիվ մարտահրավերների, որոնք հաղթահարել կօգնեն առաջին հերթին ձեռք բերված գիտելիքները, ունակություններն ու ձեր հաստատակամությունը: Հետևողական եղեք յուրաքանչյուր նախաձեռնությունում և փորձե՛ք անել հնարավորը ձեր ընտրած ասպարեզում լավագույնը լինելու համար», – հավելեց Հակոբ Անդրեասյանը:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ երկար տարիներ համագործակցում է ՀՖՀՀ-ի հետ կադրերի  պատրաստման գործում. Բանկը հանդիսանում է  համալսարանի «Բանկային գործ և ապահովագրություն» մասնագիտացմամբ  բակալավրիատի հիմնադրման աջակիցը և հովանավորը:

Ամեն տարի համալսարանի բազմաթիվ ուսանողներ բանկում անցնում են իրենց պրակտիկան, և մասնագիտական բարձր ունակություններ ցուցաբերած բազմաթիվ շրջանավարտներ արդեն համալրել են ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի աշխատակիցների շարքերը:

«ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության TACIS ծրագրի շրջանակում։ 2006 թվականի սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկել ֆրանսիական բանկային խումբը դարձել է բանկի ամենախոշոր բաժնետերը` կապիտալում զգալի ներդրումներ կատարելով։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Երազանքից իրականություն․ IDBank-ի հատուկ հիփոթեքային պայմանները TOON EXPO.Invest 2026-ում

Հավատարիմ մնալով ճկուն և ժամանակակից ֆինանսական լուծումներ առաջարկելու իր նպատակին՝ IDBank-ը TOON EXPO.Invest 2026 Vol. 2 ցուցահանդեսին ներկայանում է հիփոթեքային վարկավորման հատուկ առաջարկներով

IDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակը

IDBank-ը մասնակցել է տարածաշրջանի խոշորագույն անշարժ գույքի և ներդրումային ցուցահանդեսներից մեկին՝ «Toon Expo. Invest 2026 Vol. 2»-ին

Հայաստանը դեկտեմբերին, հնարավոր է, ԱՄՀ–ից ստանա հասանելիություն 25 մլն դոլարի նկատմամբ՝ SBA–ի ծրագրով և մինչև 262 մլն դոլարի նկատմամբ՝ RSF նոր ծրագրով

Համաձայնագիրը ենթակա է հաստատման ԱՄՀ Գործադիր խորհրդի կողմից, որը նախատեսված է 2026 թվականի դեկտեմբերին

Հիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Նոյեմբերի 13-15-ը կայանալիք Toon Expo.Invest 2026...

25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը (ՎԻԴԵՈ)

25 տարի առաջ երեք ընկերներ որոշեցին ու հիմնեցին PROFAL ընկերությունը, որն ալյումինե դռների, պատուհանների ու ապակե կոնստրուկցիաների արտադրության առաջատարներից է

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img