ՀԲ–ն Հայաստանին կտրամադրի 50 մլն դոլարի վարկ` ֆինանսական քաղաքականության զարգացման համար

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ խորհրդարանն ուրբաթ արտահերթ նիստի ժամանակ վավերացրել է 2015 թ.–ի դեկտեմբերի 10–ին Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) հետ ստորագրած ««Ֆինանսական քաղաքականության զարգացում» ծրագրի երրորդ մաս» (DPF)  վարկային համաձայնագիրը (50 մլն դոլար)։

Ինչպես նշեց ՀՀ ֆինանսների փոխնախարար, հանրապետության գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը, վարկը տրամադրվում է լողացող տոկոսադրույքով` վեց ամսական LIBOR–ի տեսքով + ֆիքսված սպրեդ և 25 տարի մարման ժամկետով` 14,5 տարի արտոնյալ ժամանակահատվածով։

«Միջոցները կուղղվեն ՀԲ–ի հետ համաձայնեցված ծրագրերի և միջոցառումների իրականացմանն ու բարեփոխումների լայն շրջանակին աջակցելուն, որոնք նպաստում են բյուջետային, սոցիալական և բնապահպանական կայունությանն ու մրցունակության ամրապնդմանը», – ասաց Ջանջուղազյանը։

Նա նշեց, որ ֆինանսավորումը բաղկացած է երկու հիմնարար տարրերից։ Այն, մասնավորապես, ներառում է միջոցներ, որոնք ավելացնում են ֆիսկալ տարածքը, առանցքային հատվածների ֆինանսական կայունությունը, սոցիալական պաշտպանության ծրագրերի արդյունավետությունն ու բնապահպանական և սոցիալական երաշխիքների բարելավումը լեռնահանքային արդյունաբերության ոլորտում, որին բաժին է ընկնում Հայաստանի արտահանման կեսից ավելին։

Ծրագիրն աջակցում է կառավարության մի շարք բարեփոխումներին, որոնք, մասնավորապես, վերաբերում են հարկային բազայի ավելացմանը, տոկոսադրույքների ռացիոնալացմանը, հարկային քաղաքականության թափանցիկության ավելացմանը։

Կարևորվում է նաև Հարկային օրենսդրության ընդունումը, որը կավելացնի հարկային եկամուտների մոբիլիզացումն ու կնպաստի երկարաժամկետ աճին և պետական պարտքի կայունությանը։

DPF–ը վարկային գործիք է, որն առաջարկում է երկրներին ընդհանուր բյուջետային աջակցություն` ինստիտուցիոնալ և տնտեսական քաղաքականության բարեփոխումների մշակման համար։

Հայաստանին, որը 1992 թ.–ից ՀԲ–ի և 1993 թ.–ից Զարգացման միջազգային ասոցիացիայի անդամ է, տրամադրվել է 2,2 մլրդ դրամ։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Սևակ Միքայելյանն ընտրվել է Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ

ՀՀ Ազգային ժողովը Սևակ Միքայելյանին ընտրել է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ։

Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկեր (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկը ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Կանաչ գոտում Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերն է։

ՌԴ-ից կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումները էական ազդեցություն չեն ունենա աշխատանքային միգրանտների և ռելոկանտների վրա. ՀՀ ԿԲ նախագահ

Ռուսաստանից կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումները, ինչպես սպասվում է, էական ազդեցություն չեն ունենա Հայաստանից աշխատանքային միգրանտների և ռելոկանտների վրա, կարծում է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

ՀՀ փոխվարչապետը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են մասնավոր կապիտալի ներգրավման և ենթակառուցվածքների զարգացման հարցերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Վեմփի Սապուտրայի գլխավորած պատվիրակության հետ  քննարկել է ՀՀ կառավարության առաջնահերթությունները, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, պետության բնապահպանական օրակարգը, մասնավոր կապիտալի ներգրավման և պետություն-մասնավոր գործընկերության ընդլայնման հնարավորությունները։

Եվրոյի և դոլարի փոխարժեքները  բարձրացել են հայկական դրամի նկատմամբ, մինչդեռ ռուբլին նվազել է. ՀՀ ԿԲ

2026 թվականի նոյեմբերի 2-ին Հայաստանի արտարժույթի շուկայում  ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,   2026 թվականի հոկտեմբերի 30-ի համեմատ, աճել է 0.36 կետով՝ հասնելով 360.6 դրամի։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img