Յունիբանկը շահավետ պայմաններով առաջարկում է ավանդներ ՀՀ դրամով՝ 16%-ով և ԱՄՆ դոլարով` 7%-ով

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Յունիբանկն առաջարկում է շահավետ պայմաններ` խնայողությունները ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով ավանդադրելու համար, հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից:

Այն ֆիզիկական կամ իրավաբանական անձինք, որոնք նախընտրում են իրենց խնայողությունները պահել ՀՀ դրամով կամ ռուսական ռուբլով, կարող են ձևակերպել Յունիբանկի «AMD/RUR» ավանդը, որով սահմանված է մինչև 16% ՀՀ դրամի համար` 91-180 օր ժամկետով գումարը ավանդադրելու դեպքում:

Ռուսական ռուբլու դեպքում ավանդի տոկոսադրույքը կազմում է մինչև 7% տարեկան: ԱՄՆ դոլարով իրենց խնայողությունները պահել նախընտրող հաճախորդներին Յունիբանկն առաջարկում է մինչև 7% տարեկան տոկոսադրույք` գումարի համալրման և հետ կանչման հնարավորությամբ:

Ավանդի համալրումը կատարվում է առանց գումարային և քանակային սահմանափակման, բացառությամբ` ավանդի ժամկետի վերջին երեք ամսվա: Բոլոր ավանդատուներին` որպես նվեր, Յունիբանկը տրամադրում է ArCa կամ Visa Electron քարտ, ինչպես նաև կոմունալ վճարումների UNIPAY քարտ:

Իրավաբանական անձանց Յունիբանկն առաջարկում է «Ինտերնետ բանկ-հաճախորդ» համակարգի անվճար ծառայություն:

«Բանկի հանդեպ եղած վստահության, եկամտաբերության և պարզ ու հասկանալի պայմանների շնորհիվ, Յունիբանկի ավանդները միշտ մեծ պահանջարկ են վայելում հաճախորդների մոտ: Նման պայմանները հնարավորություն են տալիս ավանդատուին շահավետ կուտակելու և արդյունավետ կառավարելու իրենց խնայողությունները: Այս տարվա դեկտեմբերի 1-ի դրությամբ Յունիբանկում ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալը գերազանցել է 80 մլրդ դրամը» – նշեց Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ, մանրածախ բիզնեսի զարգացման և վաճառքների գծով տնօրեն Գուրգեն Ղուկասյանը:

«Յունիբանկը» հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի միակ բաժնետերը «Գլովերի Հոլդինգ Էլ Թի Դի»–ն է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել էբաց բաժնետիրական ընկերության։ Բանկի ակտիվները 2015 թվականի սեպտեմբերի վերջին կազմել են 156 մլրդ դրամ, պարտավորությունները` 135.3 մլրդ դրամ, կապիտալը` 20.7 մլրդ դրամ, վարկային ավանդները` 107.6 մլրդ դրամ։   -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար (ՎԻԴԵՈ)

COP17-ի շրջանակում Ակբա բանկը մասնակցել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախաձեռնությամբ կայացած պանելային քննարկմանը

Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասին

Կոնվերս Բանկը սկսել է 5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Converse Mobile հավելվածում և Բանկի մասնաճյուղերում

ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է կեղծ լիազորագրերով և տեղեկանքներով  խարդախության նոր սխեմայի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը քաղաքացիներին նախազգուշացնում է կեղծ փաստաթղթերի կիրառմամբ զեղծարարությունների հաճախակիացած դեպքերի մասին, որոնք իբր տրամադրվել են ԿԲ-ի կողմից

ՀՀ փոխվարչապետը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են մասնավոր կապիտալի ներգրավման և ենթակառուցվածքների զարգացման հարցերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Վեմփի Սապուտրայի գլխավորած պատվիրակության հետ  քննարկել է ՀՀ կառավարության առաջնահերթությունները, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, պետության բնապահպանական օրակարգը, մասնավոր կապիտալի ներգրավման և պետություն-մասնավոր գործընկերության ընդլայնման հնարավորությունները։

Սևակ Միքայելյանն ընտրվել է Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ

ՀՀ Ազգային ժողովը Սևակ Միքայելյանին ընտրել է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img