«Յունիբանկ» ԲԲԸ-ն հաջողությամբ ավարտեց բաժնետոմսերի տեղաբաշխման գործընթացը

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Յունիբանկ» ԲԲԸ–ն սովորական անվանական բաժնետոմսեր (UNIB) տեղաբաշխեց «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի հարթակում, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության, տեղաբաշխումն անցկացվեց սովորական բաց ստանդարտ աճուրդի ձևով` 2015թ.-ի նոյեմբերի 18-ից մինչև դեկտեմբերի 24-ը: Կնքվեց 186 գործարք, որոնց ընթացքում ընդհանուր առմամբ տեղաբաշխվեց 2,454,668,330 ՀՀ դրամ գումարի 10,672,471 հատ հասարակ անվանական բաժնետոմս:

«Բանկը տեղաբաշխման էր ներկայացրել բաժնետոմսերը 100 ՀՀ դրամ անվանական արժեքով, տեղաբաշխման ընթացքում բաժնետոմսի գինը կազմեց 230 ՀՀ դրամ: Հատկանշական է, որ «Յունիբանկ» ԲԲԸ-ն առաջին ընկերությունն է Հայաստանում, որը բորսայում նախնական հրապարակային առաջարկի (IPO) միջոցով իրականացրեց բաժնետոմսերի տեղաբաշխում: Որպես բանկի բաժնետոմսերի մարքեթ-մեյկեր (շուկա ստեղծող) հանդես է գալիս «ԱՐՄԵՆԲՐՈԿ» ԲԲԸ-ն»,– ասվում է հաղորդագրությունում։

Ինչպես նշում են ընկերությունից, բաժնետոմսեր թողարկելու որոշումը պայմանավորված է «Յունիբանկի»` զարգացման որակապես նոր մակարդակ ապահովելու և իրական ժողովրդական բանկ դառնալու ռազմավարությամբ: Բանկի գործունեությունն ուղղված է բանկային ծառայությունների հասանելիության ապահովմանը բնակչության լայն շրջանակների համար, ինչպես նաև փոքր ու միջին բիզնեսի խթանմանը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ կայուն ֆինանսական վիճակը, զարգացման հեռանկարներն ու արդյունավետության մակարդակը, շուկայի դրական արձագանքն ու հասարակության հետաքրքրվածությունը բանկի բաժնետոմսերով մեկ անգամ ևս փաստում են «Յունիբանկի» հանդեպ հաճախորդների և ներդրողների ունեցած վստահության մասին: «ՄԵՐԿՈՒՐԻ» ամենամյա մրցանակաբաշխությանը «Յունիբանկ» ԲԲԸ-ն լավագույնը ճանաչվեց Հայաստանի «Ժողովրդական բանկ» անվանակարգում:

Հասարակության համար բանկային ծառայություններն ավելի հասկանալի և դյուրին դարձնելու նպատակով, Յունիբանկը ձեռնամուխ եղավ «Ժողովրդական բանկ» նոր հեռուստածրագրի թողարկմանը:

Այսօր «Յունիբանկի» սպասարկման ցանցը ներառում է 45 մասնաճյուղ և 50 պրոմո կետ: Բանկը սպասարկում է ավելի քան 300 հազար հաճախորդի:

2015թ.-ի հունվար-սեպտեմբեր ամսիների տվյալներով, «Յունիբանկը» պետական բյուջե է փոխանցել մոտ 1,7 մլրդ դրամի հարկեր և այդ ցուցանիշով Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցրել է 53-րդ տեղը:
2015թ.-ի դեկտեմբերին Moody’s Investors Service միջազգային գործակալությունը հաստատեց Յունիբանկի վարկանիշը, կանխատեսումը թողնելով անփոփոխ` կայուն, հայտնում է armbanks.am–ը։

Բանկից նշում են նաև, որ  «Յունիբանկը» դարձել է արժեթղթերի հաշվարկային համակարգի անդամ և ստացել դեպոզիտար համակարգի հաշվի օպերատորի և կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի անդամի կարգավիճակ` մատուցելով բաժնետիրական ընկերությունների ռեեստրի վարման և արժեթղթերի պահառության հետ կապված ծառայությունները:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

«Սոլիս» ՓԲԸ-ի 2 մլն դոլարի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

Կցուցակվեն 20,000 հատ պարտատոմս՝ 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, 8% արժեկտրոնային եկամտաբերությամբ և 48 ամիս շրջանառության ժամկետով

Հայաստանում ուժի մեջ են մտել նոր պահանջներ բանկերի նկատմամբ․ դրանք վերաբերում են միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկերի վերահսկողությանը

Հայաստանում 2026 թվականի օգոստոսի 12-ից ուժի մեջ են մտել բանկերի համար միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկերի կառավարման նոր պահանջները

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (օգոստոսի 10–16)

Անցած շաբաթ Հայաստանի ֆինանսական օրակարգը կենտրոնացած էր վճարային և կրիպտոարժույթային ենթակառուցվածքների կարգավորման, կապիտալի շուկայի ակտիվության և համապարփակ բժշկական ապահովագրության հաջորդ փուլի պարամետրերի վրա

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․8 կետով և կազմել 422․81 դրամ, ռուբլին նվազել է 0․01 կետով և կազմել 4․3052 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img