«Յունիբանկը» կհամալրի կանոնադրական կապիտալը սովորական լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման արդյունքում

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Յունիբանկ» ԲԲԸ-ն

Կհամալրի կանոնադրական կապիտալը մոտ 1,1 մլրդ ՀՀ դրամով (տեղաբաշխման գնով` մոտ 2,4 մլրդ ՀՀ դրամ)` հասցնելով այն 14,1 մլրդ ՀՀ դրամի (տեղաբաշխման գնով` 15,5 մլրդ ՀՀ դրամ), հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ 2015թ.-ի դեկտեմբերի 24-ին հաջողությամբ ավարտվեց «Յունիբանկի» սովորական անվանական բաժնետոմսերի (UNIB) տեղաբաշխումը «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի հարթակում:

Տեղաբաշխման ընթացքում կնքվեց 186 գործարք, որոնց ընթացքում ընդհանուր առմամբ տեղաբաշխվեց 2,454,668,330 ՀՀ դրամ գումարի 10,672,471 հատ հասարակ անվանական բաժնետոմս:

Բանկը տեղաբաշխման էր ներկայացրել բաժնետոմսերը 100 ՀՀ դրամ անվանական արժեքով, տեղաբաշխման ընթացքում բաժնետոմսի գինը կազմեց 230 ՀՀ դրամ:

Հատկանշական է, որ «Յունիբանկ» ԲԲԸ-ն առաջին ընկերությունն է Հայաստանում, որը բորսայում նախնական հրապարակային առաջարկի (IPO) միջոցով իրականացրեց բաժնետոմսերի տեղաբաշխում:

Բաժնետոմսեր թողարկելու որոշումը պայմանավորված է «Յունիբանկի» զարգացման որակապես նոր մակարդակ ապահովելու և իրական ժողովրդական բանկ դառնալու ռազմավարությամբ:

Որպես բանկի բաժնետոմսերի մարքեթ-մեյկեր (շուկա ստեղծող) հանդես է գալիս «Արմենբրոկ» ընկերությունը: Այսօր «Յունիբանկի» սպասարկման ցանցը ներառում է 45 մասնաճյուղ և 50 պրոմո կետ: Բանկը սպասարկում է ավելի քան 300 հազար հաճախորդի: 2015թ.-ի դեկտեմբերին Moody’s Investors Service միջազգային գործակալությունը հաստատեց Յունիբանկի վարկանիշը, կանխատեսումը թողնելով անփոփոխ` կայուն:

«Յունիբանկը» հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի միակ բաժնետերը «Գլովերի Հոլդինգ Էլ Թի Դի»–ն է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել էբաց բաժնետիրական ընկերության։ Բանկի ակտիվները 2015 թվականի սեպտեմբերի վերջին կազմել են 156 մլրդ դրամ, պարտավորությունները` 135.3 մլրդ դրամ, կապիտալը` 20.7 մլրդ դրամ, վարկային ավանդները` 107.6 մլրդ դրամ։   -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

5G միացնելու պատրվակով գողանում են տվյալներ և գումարներ. ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է հեռախոսային զեղծարարությունների աճի մասին

ՀՀ կենտրոնական բանկը նախազգուշացրել է հեռախոսային զեղծարարությունների աճի մասին և զգոն լինելու կոչ արել

Եվրոյի և դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը ևս բարձրացել է 3․21 կետով և կազմել 439․27 դրամ, ռուբլին նվազել է 0․0314 կետով և կազմել 4․7901 դրամ

10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին (ՎԻԴԵՈ)

Հայաստանում կանաչ ներդրումները աստիճանաբար դառնում են ոչ թե այլընտրանք, այլ ռազմավարական ընտրություն

Ապրիլի 1-ից կբարձրանան ԱՊՊԱ–ի գծով հատուցումների առավելագույն սահմանաչափերը

ԱՊՊԱ ոլորտում սպասվում են էական փոփոխություններ. ապրիլի 1-ից կբարձրանան հատուցումների առավելագույն սահմանաչափերը

«Մեղվի և մեղվապահության» հյուրատունը Լոռու մարզում (ՎԻԴԵՈ)

Լոռու մարզի Վարդաբլուր գյուղում Բիոգրաֆի հյուրատանը Հայարփին իր հյուրերին բարի գալուստ է ասում հյուրատան այցեքարտը համարվող մեղրահամ ըմպելիքով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img